Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Ես կարող եմ փոխվել

Ես կարող եմ փոխվել

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,191 կտտոց

Անգլերենի բանավոր քննության ժամանակ Գարեգինը անչափ հուզված էր։ Նա սպասում էր իր հերթին և զգում , թե  ինչպես է տագնապն ավելի ու ավելի աճում։ Սակայն հենց  տոմսի հարցերը պատրաստեց և մոտեցավ պատասխանելու, կարծես ամեն ինչ մոռացվեց, սովորական տագնապը իր տեղը զիջեց մի անսովոր հանգստության ու սառնասրտության։

Բոլորն էլ երազում են ինչ-որ բան իրենց մեջ փոփոխել. դառնալ ավելի ինքնավստահ ու բարձրացնել ինքնագնահատականը: Բոլորիս մոտ էլ պատահում են այնպիսի իրավիճակներ, երբ հանկարծակի և ժամանակավոր հաղթահարում ես պատնեշներն ու դժվարությունները, որոնց արդյունքները սակայն երկար չեն պահպանվում։ Այդ դեպքերում մենք դրսևորում ենք մեր լավագույն որակները և ընդունակությունները։ Արդյո՞ք այդպիսի փորձը կարող է դառնալ մեր ամենօրյա կյանքի բաղկացուցիչ մի մաս։

Ժամանցային հոգեբանական բազում գրքեր գրախանութների դարակներից մեզ առաջարկում են աներևակայելի փոփոխություններ, կյանքի լիակատար հեղաշրջում, երջանկության ձեռքբերում և ընդամենը մի քանի օրում, մի քանի պարզ վարժությունների միջոցով:

Իրականում փոփոխության հասնելը, ինքնակատարելագործվելն ու ինքնադաստիարակությունը այդքան էլ հեշտ և արագ գործընթացներ չեն: Դրանք պահանջում են ժամանակ, աշխատասիրություն, ճիգեր, և անգամ այս ամենի առկայության դեպքում` պետք չէ ակնկալել 180 աստիճանի փոփոխությու

Ի՞նչ կարելի է փոխել մեր մեջ: Մենք չենք կարող փոխել մեր անցյալը, սակայն փոփոխությունների հասնելու համար կարող ենք փոխել մեր մտածողությունը, աշխարհայացքը: Մենք չենք կարող դառնալ այն, ինչ մենք չենք, սակայն կարող ենք օգտագործել մեր պոտենցիալը և վերհանել չօգտագործվող ունակությունները ավելի երջանիկ ապրելու համար:

Մարդիկ բազմաչափ են, ունեն տարբեր, նույնիսկ հակասական գծեր, որոնց մի մասը թաքուն է կամ գտնվում է ոչ ակտիվ վիճակում: Փոփոխության հասնելու ողջ էությունը կայանում է այդ ննջող գծերը վերհանելու, ակտիվացնելու մեջ: Դա ավելի հեշտացնում է գործը, քանի որ պետք չէ  զրոյից մշակել ցանկալի հատկությունը: Փոխվելու ցանկությունը քմահաճություն չէ: Այն բխում է կյանքին հարմարվելու, ավելի լավ ապրելու պահանջից:

«Այն օձը, որը չի կարողանում իր կաշին փոխել, մահանում է», -ասել է գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեն:

Մեր բոլորի մեջ դրված է զարգանալու ցանկությունը, պահանջը, որով մարդ տարբերվում է կենդանիներից: Սակայն հաճախ մեր «Ես»-ի մի մասը չի ցանկանում փոփոխվել, խուսափում է դրանից բխող ռիսկից և անհարմարություններից: Դրա պատճառն այն է, որ մեր ներկա ապրելակերպը, ինչքան էլ մեզ անհեթեթ կամ տհաճ թվա, հարմարված է մեր շրջապատին, դրան սովոր են մեր ծանոթները, բացի այդ մարդը ընկճվում է նորի, անհայտի առջև:

Բայց կյանքը ցույց է տալիս, որ փոփոխություններն անհրաժեշտ են: Հոգեթերապևտները ուշադրություն են հրավիրում փոխվելու ցանկության հիմք հանդիսացող հետևյալ դրդապատճառների վրա.

1.Անհնար է փոխվել հանուն ուրիշների: Մենք փոխվում ենք մեզ համար: Մեր փոփոխությունը պետք է լինի մեր անձնական քայլը, արվի առաջին հերթին մեր համար, եթե ինչ-որ մեկը դրանից շահում է, դա արդեն ավելի մեծ ուրախություն է:

2.Անհնար է փոխվել` փախչելով իրականությունից: Երբ հոգնած ամենօրյա սթրեսից ու անհաջողություններից փորձում ես ամենը թողնել ու ամենը սկսել սկզբից, առաջինը բախվում ես հենց նույն դժվարություններին: Դու կարող ես փոխել դպրոցդ կամ դասարանդ, սակայն ամեն անգամ երբ պահը գա, զայրույթը կրկին բարձրանա մեջդ: Անհրաժեշտ է սկզբում հաղթել սեփական ներքին դևերին: Փոխվելու համար պետք է խորապես ուսումնասիրել սեփական անձդ, քո հարաբերությունները ուրիշների հետ: Դա դժվար է և ցավոտ, քանի որ հարցականի տակ են դրվում քո համոզմունքները, կյանքիդ կարևորագույն արժեքները և իմաստը, առերեսվում ես սեփական բացասական գծերի հետ:

3. Չի կարելի փոխվել ի հեճուկս: Այդպիսի փոփոխությունները հիմնված չեն մեր համոզմունքների ու ցանկությունների վրա, այդ իսկ պատճառով ամուր չեն և հակասություն են առաջացնում մեր ներքինի ու արտաքին դրսևորումերի միջև: Իսկ այդպիսի հակասությունն էլ իր հերթին դառնում է ներանձնային կոնֆլիկտի և դեպրեսիայի հիմք: Մենք փոխվում ենք, որպեսզի հարստացնենք մեր աշխարհը, ձեռք բերենք էներգիայի նոր աղբյուր, մարդկանց այլ տեսանկյունից ճանաչենք և այլ կողմից հանդես գանք կյանքում, որպեսզի ապրենք և գործենք հանուն, այլ ոչ թե հակառակվելով ինչ-որ բանի:


2 Comments

  1. Էլեն says:

    es uzum em poxvel ,,,darnal aveli lav@ baychchgide m injpes ..es uuzm em poxel bavorutyuns …toxnem jrikutyuns..uneneam pak mtacelakerp voch shat azat chem uzu m @ngereris mot ereval tetevamit u nma baner…ogneq indz ..

    Like

  2. Սիրելի Էլեն, այստեղ նկարագրված են մեթոդներ, թե ինչպես կարելի է փոխվել: փոխել քեզ կարող ես միայն դու ինքդ, ոչ ոք քեզ չի կարող փոխել: ուղղակի պետք է նախնական կամքի ուժ և փոխվելու հաստատակամություն: հաջողություն քեզ 🙂

    Like

Leave a comment