Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Իրավունք և պարտականություն. մեկն առանց մյուսի գոյություն չունի

Իրավունք և պարտականություն. մեկն առանց մյուսի գոյություն չունի

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,251 կտտոց

Արմենը շատ էր սիրում իրավունքներից խոսել, ամեն առիթով օգտագործում էր. «Սա իմ իրավունքն է», «Ես տեր եմ իմ իրավունքներին», «դա կլինի իմ իրավունքների խախտում» և նման այլ արտահայտություններ: Մի անգամ, սակայն, Արմենի կրտսեր եղբայրը հարցրեց, թե  ինչ է իրավունքը:

«Իրավունքը իրավունք է»,- ասաց Արմենը և մի փոքր մտածելուց հետո` պատասխանը հստակեցնել չկարողացավ:

«Իրավունք» տերմինը առօրյայում ամենաշատ օգտագործվող բառերից է, սակայն քչերը կարող են բացատրել, թե ինչ է այն:

Իրավունքն առաջացել է մարդկության զարգացմանը զուգընթաց` դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում: Սկզբում իրավունքը գոյատևել է սովորույթների տեսքով, հետագայում միայն օրենքի ուժ ստացել: Իսկ «մարդու իրավունք» տերմինն առաջին անգամ օգտագործվել է 1789թ. Մարդու և քաղաքացու իրավունքների ֆրանսիական հռչակագրում:

Չնայած ներկայումս իրավունքն ընդունելի է ողջ աշխարհում, սակայն այս եզրույթը մեկ միասնական սահմանում չունի: Տարբեր սահմանումները միատեղելով, սակայն, իրավունք հասկացությունն ավելի ամբողջական է դառնում:

Այսպես` իրավունքը հասարակական հարաբերությունների կարգավորման մեխանիզմներից մեկն է:

Բառարաններում իրավունքը սահմանվում է որպես կանոնների ամբողջություն, որը կարգավորում է հասարակությունում մարդկանց փոխհարաբերությունները:

Ըստ Սովետական մեծ հանրագիտարանի` իրավունքը մարդու վարքագծի համընդհանուր պարտադիր կանոնների համալիր է, որը սահմանում կամ վավերացնում է պետությունը և ապահովում նրա իրականացումը:

Իրավունքը պետության կողմից անձի համար թույլատրված վարքագիծ է, նրան տրված հնարավորություն, որի շրջանակներում անձն ինքն է որոշում իր վարքագծի չափն ու տեսակը։

Մեկ այլ սահմանման համաձայն էլ` իրավունքը բոլորի համար ընդհանուր նորմա է, ազատության և արդարության չափանիշ:

Մարդու հիմնական իրավունքներն ամրագրված են միջազգային հռչակագրերով ու իրավունքի նորմերով: Իսկ ամեն երկրի ներսում մարդու իրավուքների հիմնական երաշխավորը երկրի սահմանադրությունն է: «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները բարձրագույն արժեքներ են»,- սահմանում է ՀՀ Սահմանադրությունը:

Մեր երկրի սահմանադրությունը ամրագրում է քաղաքացու հետևյալ հիմնական իրավունքները` արժանապատվության, կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու, անձնական կյանքի և բնակարանի անձեռնմխելիության, խղճի, մտքի, կրոնի ազատության, կարծիքն ազատ արտահայտելու և խոսքի ազատության, ընտրելու և ընտրվելու, սեփականության, աշխատանքի, հանգստի, կրթության և այլ իրավուքներ:

Մարդը, սակայն, ունի ոչ միայն իրավունքներ, այլ նաև պարտականություններ, որոնցից հիմնականներն էլի ամրագրված են սահմանադրությունում:

Եթե իրավունքի դեպքում խոսքը վերաբերում Է թույլատրելիին (օրինակ, մարդն ունի կրթության իրավունք և ազատ է ընտրել օգտվել իր այդ իրավունքից, թե ոչ), ապա պարտականությունների դեպքում անձը չունի ընտրության հնարավորություն: Պարտականությունը պետության կողմից անձի համար սահմանված իրավաբանական անհրաժեշտություն է, նրա վարքագծի պարտադիր չափն ու տեսակը։

Այս պարագայում մարդը պարտադիր պետք է կատարի այն, ինչ իրենից պահանջվում է օրենքով, այլապես կկիրառվի պետական հարկադրանք:

Advertisements

1 Comment

  1. Արտյուշ says:

    Հաճախ մարդիկ իրենց ողջ կյանքն անցկացնում են երազելով և միայն կյանքի մայրամուտին են գիտակցում ու հասկանում,որ ապրել են լոկ սին անուրջներով:Իսկ այդժամ,բացի անիմաստ ու անօգուտ ափսոսանքից այլևս ոչինչ անել չի լինում.չէ որ ժամանակը ետ չես բերի,չէ որ կյանքը մի անգամ է տրվում:Եվ որպեսզի խուսափենք չարածների համար զղջալուց,պիտի ռացիոնալ օգտագործենք ժամանակը`ամեն մի օրը,ժամը,րոպեն ու նույնիսկ վայրկյանը:Հիշենք,որ ժամանակը չի ներում ուշացած ներին,ուստի չուշանանք մեր գնացքից,որովհետևհետո ետևից ենք վազելու,վազելու ենք,բայց չենք հասնելու …..իսկ ինչու ..Եթե կարելի է -իշտ պահին անել ,ինչու,եթե կարելի է նստել այդ գնացքը ու ետ նայելիս տեսնել բազմաբովանդակ ու հագեցած կյանք,ոչ թե սին երազներ կամ անիմաստ վատնած ժամանակ:Մեզ կյանք է տրվել ապրելու համար,ապրելու`բառիս բուն իմաստով ու այն ժամանակը,որը ունենում ենք`մեկս քիչ,մյուսը`շատ,չպիտի սպանենք:Հաճախ ժամանակը սպանելով`մենք սպանում ենք ինքներս մեզ,մեր մեջ ապրող հոգիները:Երբեմն առանց գտակցելու ենք անում դա,երբեմն նույնիսկ քաջ գիտակցելով:Յուրաքանչյուրիս ապրած կյանքը կարելի է գրքի տեսքով ներկայացնել,բայց կան մարդիկ,որոնց մասին գրելիս նույնիսկ 12 թերթանոց տետրով կարող ենք բավարարվելԻնչու……դարձյալ նույն,<>-ն ինչու չձգտենք ավելացնել այդ էջերը,ինչու չզգանք ու չապրենք ամեն մի րոպեն:Կարող է փոքր ինչ եսասիրական հնչել,բայց եկենք ապրենք ինքներս մեզ համար,իմանանք ժամանակի ու կյանքի գինր և, ամենակարևորը,երբեք ու երբեք չափսոսանք չարածների համար. թերևս արածի համար կարելի է,բայց չարածի համար`երբեք’:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: