Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Դպրոցական վատ հիշողություն. մենթի շաշ աղջիկը

Դպրոցական վատ հիշողություն. մենթի շաշ աղջիկը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց

Որ հիմա հիշում եմ, թե ինչ օրն էի գցել մենթի աղջկան` ծիծաղս գալիս ա: Մեր դասարանից էր Անին, որ անտանելի էր թե՛ բնավորությամբ, և թե՛ արտաքինով: Աչքերը շիլ էին, ատամները իրար վրա, կոլոտ, ոտքերն էլ` կարճ ու ծուռ, բերանն էլ իրա նման անճոռնի էր: Մի խոսքով փոքր ժամանակից  տանել չէինք կարում իրար: Կռախի մեկն էր. որ իրանից բարձր գնահատական էի ստանում` օձի պես կծում էր, բայց ես կուլ էր գնում.  վախենում էի իրանից, որովհետև սաղ տնով-տեղով գործ տվող էին: Հերն ու էրկու ախպերները մենթ էին:

Իրանք շորի խանութ ունեին մեր շենքերի մոտ, մերն էլ խանութից սաղին հսկում ու հայացքով չափում էր,  իսկ երբ բարև էի տալիս` նենց զզվելի ձևով էր բարևում, ոնց որ բերանից քյալփաթինով հաներ էդ բարևը: Իրա փորի օձերը էնքան շատ էին, որ չէր կարողանում թույնը մեջը պահեր:  Ամեն անգամ, որ աղջիկներով հավաքվում էինք` մեկ էլ չգիտեմ ոնց կհայտնվեր ու կսկսեր աղջկա գովքը կապելը. «Իմ աղջիկը սաղից լավն ա»: Իսկ ինձ էլ հա կխայթեր, թե չաղ եմ, տենց բոյով լավ չի, աչքերս տենց մեծ  ում եմ քաշել, ու էդ ամենը նենց դեմքով էր ասում, որ ինձնից զզվելը հասկանում էի:

Ու արդեն զզվել էի դրանից ու իրա ընտանիքից ու մտմտում էի, թե ոնց եմ մուռս հանելու: Մի առավոտ, երբ զարթնեցի` էրազս միտս էկավ. էնքան էին միսս ծամել, որ էրազիս վհուկ մորն էի տեսել:

Հասկացա, որ պահը հասունացել ա: Հագնվեցի ու գնացի դպրոց: Բարևեցի, բոլորը ջերմ բարևեցին:  Անին կեղծ ժպիտով առաջացավ, իսկ իմ պետքն էլ չէր: Առաջին ժամը դասղեկս էր. աշխարհի ժամ: Մատյանով  էր դաս հարցնում: Ես ինձ կոտորում էի, որ դաս պատասխանեի, էն էլ Անիին հարցրեց. դա էլ  պատրաստ չէր: Ինքը սուտի սովորողներից էր` գլուխ  պահելով էր սովորում ու շաբաթը մի անգամ դասղեկին իրանց տուն էին հրավիրում: Բայց մեկ ա` դասղեկիս պետքն էլ չէր,  որովհետև չէր սիրում Անիին: Մի խոսքով Անիին հելավ ըմ-ըմ-երը կապելով ու կմկմալով դաս պատասախանելու. երկու բառ էր որսացել գրքից: Մի կերպ պատասխանեց ու նստեց, դասղեկս էլ չորս դրեց:  Փնթփնթալով նստեց տեղն ու սկսեց դժգոհելը: Անշնորհակալի նման գոնե գոհ լիներ, որ առանց սովորելու չորս էր ստացել, մի հատ էլ դժգոհում էր: Հետո ինձ հարցրեց. ուրախ-ուրախ գնացի պատասխանելու. իրա դասին միշտ պատրաստ էի լինում, որովհետև դասղեկիս սիրում էի:

Դասղեկս  բարձրահասակ, շիկահեր, կապույտ աչքերով ու սպիտակամորթ կին էր: Ինքը շատ սիրուն էր ու մեր համար 30-ի տեղ էր անցնում, բայց գիտեինք, որ մոտ 45 տարեկան ա: Միշտ  դասական էր հագնվում, մազերն էլ տեղը տեղին սարքած էր: Մի խոսքով իմ պարծանքն էր ու դրա համար էլ հենց մտնում էր դասարան`  մի կոմպլիմենտ անպայման անում էի:

Մի խոսքով դասը անգիրի նման պատասխանեցի, քարտեզի վրա էլ երկրները ցույց տվի:

-Ապրե՛ս, երկու հատ հինգ ես ստանում,- ասաց դասղեկս:

Ոգևորվել էի: Ուրախ նստեցի, իսկ էդ շաշը սկսեց հիստերիկանալ ու ինձ կոխտել: Ստեղ ես արդեն չդիմացա  ու ինչ ասես ասեցի. «Այ  շա՛շ, փորիդ օձերը քեզ պահի, ես արժանի էի հինգի, հինգ էլ ստացա, իսկ դու և մերդ էլ ամեն օր կծում եք, ռադ էղեք»:

Ինքը շաշ բառի վրա լացը կապեց, ես էլ մի լավ անպատվեցի: Գիտեմ, որ թերությունը երեսով տալը լավ բան չի, համբերությանս բաժակը լցվել էր:

Հաջորդ օրը մերը էկավ դպրոց կռիվ անելու: Մազերս բռնեց ու սկսեց քաշելը.  «Դու ո՞վ ես, որ իմ աղջկան ասես շաշ, այ աղջի»:

-Լավ եմ արել` ասել եմ, ինչի շաշ չի՞,- ասացի ես:

Ինձնից էդպիսի պատասխան չէր սպասում: Ձենը կտրեց, իսկ ես շարունակեցի.

-Էտ, որ դուք ինձ ամեն անգամ ինձ տեսնելուց անուն եք կպցնում, բա ինչի՞ իմ մաման չի գալիս կռիվ:

Մի քիչ էլ ճվճվոցը գցեց, բայց դե էլ բանատեղ չդրեցի: Դրանից հետո ոչ Անիի հետ էի խոսում, ոչ էլ` մոր: Ու երկու տարի հետո նոր սկսեցինք իրար բարև տալ:

Ես հիմա հասկացել եմ, որ սխալ եմ, բայց իրանք էլ իրանց մեղքի բաժինն ունեին:

 

Advertisements

3 Comments

  1. Mane says:

    Astvatc asum e <>, qo depqum aravel evs. Hamenayn deps du el jisht ches. Charin bariov patasxanir. Sona jan xorhurd ktayi linel aveli hamberatar.

    Like

  2. ես այդպես էլ անում եմ, շնորակալություն Ձեր կարծխիքը հայտնելու համար:

    Like

  3. Julia says:

    Son jan qez lav haskanum em;vorovhetev gitem irakanum inchera exel..bayc de petq cher borboqvel nman……………patcharov

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: