Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Ճոճկան գյուղի խնդիրները

Ճոճկան գյուղի խնդիրները

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,764 կտտոց

Հայաստանի բոլոր գյուղական համայնքների համար ամենամեծ պրոբլեմը եղել և մնում է ճանապարհների և ջրի հարցը: Բացառություն չի կազմում նաև իմ հարազատ գյուղ Ճոճկանը:

Ճոճկանը Լոռու մարզի գյուղերից է: Վրաստանին սահմանամերձ է և գտնվում է Ալավերդիից 30 կմ հեռավորության վրա: Ունի մոտ 2000 բնակիչ:

Ներհամայնքային ճանապարհների հարթեցումը և ասֆալտապատումը շուտափույթ լուծում է պահանջում: Ինչ վերաբերվում է ոռոգման ջրին, ապա այստեղ ևս լուրջ խնդիրներ կան գյուղում:

Ճոճկանցիներն ասում են, որ գարնանը հողատարածքները ջրում են Լալվար սարից եկող ինքնահոս ջրով, իսկ երբ արդեն շոգերն ընկնում են, ջուրը խիստ նվազում է, և գյուղացիները ստիպված սեփական միջոցներով պոմպերով ջուր են բերում, բայց, իհարկե, ոչ բոլորն են դրա հնարավորությունն ունենում:

«Ջրի գինը շատ բարձր ա, էտ էլ հերիք չի, ժամերով հերթ ենք կանգնում, ինչա թե մեր մի բուռ հողը ջրենք»,-գանգատվում է ճոճկանցի 71-ամյա Համլետ պապիկը:

Ջրի հերթի համար անընդհատ վեճեր են լինում հարևանների մեջ:  «Գիտես ես ե՞րբ եմ ջրի վարձը տվել, որ դու էլ գալիս ես ու իմ հերթից առաջ ես ընկնում, հը՞»,- բորբոքված ասում է Անահիտ տատիկը իր հարևանուհի Արմիկին:

«Ինչի՞ ես նեղանում Անո ջան, գիտես խեղճ Համոս գիշերվանից հերթ ա կանգնած»,- պատասխանում է նրան Արմիկ տատիկը:

Նմանատիպ վեճեր Ճոճկանում կարելի է լսել գրեթե ամեն օր:

Գյուղում բազում այլ հարցեր կան, որոնց պարբերաբար անտեսումը պետության կողմից հարկադրում է մարդկանց հետագա կյանքը պլանավորել գյուղից դուրս: Մինչդեռ պետությունը հզոր է այն դեպքում, երբ միայն մայրաքաղաքում չեն կենտրոնացված մարդկային ու ֆինանսատնտեսական ռեսուրսները, հակառակ դեպքում երկրի ծայրամասերը դատարկվում են բնակչությունից՝ սոցիալական և այլ տիպի խնդիրների հետևանքով:

Ներկա պայմաններում ճոճկանցին միայն հերոսական ջանքերի գնով է մնում իր ծննդավայրում: Անհետաձգելի հարցեր կան, որոնց լուծումը քիչ թե շատ կբարելավի վիճակը: Օրինակ, աղակալած և անջրդի հողերի հետ կապված հարցը հրատապներից է, և դրա լուծումը կարող է նպաստել գյուղատնտեսության մակարդակի բարձրացմանը:

Advertisements

1 Comment

  1. Sate says:

    Մեր պետությունը դեռ ինչքա՜ն գործ ունի անելու…

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: