Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Բառարան » Փսիաթ, քերթել, քերթող, նսեմ, նսիհ, շվայտ

Փսիաթ, քերթել, քերթող, նսեմ, նսիհ, շվայտ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Փսիաթ

Փսիաթը արմավենու տերևներից պատրաստված հյուսվածք է, որն օգտագործում են հատակին փռելու համար, հոմանիշը` խսիր,  «Սենյակի հատակը ծածկված էր եղեգնյա փսիաթներով», Ակսել Բակունց

Փսիաթագործ–  փսիաթ գործող արհեստավոր

Փսիաթափապատ–  խսիրով ծածկված

Փսիաթե–  փսիաթից պատրաստված

 Քերթել, քերթող

Քերթել  նշանակում է դանակով մորթը մսից բաժանել, «Ավետը թևքերը քշտած, քերթում էր հենց նոր մորթած ոչխարը», Սերո Խանզադյան

Քերթելը կարող է գործածվել նաև փոխաբերական իմաստով` որպես կեղեքել, շահագործել

Քերթել բառն ունի միանգամայն այլ իմաստ և նշանակում է բանաստեղծություն հորինել

Քերթողը բանաստեղծն է

Քերթվածք– բանաստեղծական գրվածք

Քերթվածք  գրել- ստեղծագործել

Քերթողաբար– բանաստեղծորեն

Քերթողահայր– քերթողների` գրողների մեջ մեծությամբ նշանակալի ստեղծագործող, գրող, վարպետ, Մովես Խորենացին համարվում է քերթողահայր

Նսեմ

Նսեմ– նշանակում է փայլատ, աղոտ, խավար, մթին, փոխաբերական իմաստով օգտագործվում է` ընդգծելով  ստորացուցիչ, ցածրացնող վիճակները

Նսեմալույս– աղոտ, քիչ լուսավորված

Նսեմաստվեր– դժգույն, տգեղ, անհրապույր

Նսեմացնել– նսեմ աղոտ դարձնել,  նվաստացնել, ցածրացնել

Նսեհ

Նսեհ  նշանակում է բախտին ապավինած, հոմանիշը` նսիհ, «Ես նսեհ մի պանդուխտ եմ», որպես գոյական այն կարող է գործածվել բախտի, ճակատագրի իմաստով

Շվայտ

Շվայտ նշանակում է կերուխումի անձնատուր, հոմանիշը` զեխ, «Դուք, ով զեխության խղճալի հյուրեր, որ շվայտ կյանքին դարձել եք գերի» Հովհաննես Թումանյան

Շվայտաբարո– շվայտ վարք ու բարք

Շվայտել– շվայտությանը`զեխությանը անձնատուր լինել, փոխաբերական նշանակությունը` վատնել, սպառել

 

 

 


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: