Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Դպրոցում քողարկում են դանակահարությունը

Դպրոցում քողարկում են դանակահարությունը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց

Միջադեպը պատահել է մորաքրոջս տղայի հետ, երբ սովորում էր տասնմեկերորդ դասարանի առաջին կիսամյակի վերջում: Կարենը շատ տաքարյուն տղա է: Երկար դասամիջոցի ժամանակ դասարանի տղաները կռվել են և աղջիկների ներկայությամբ սկսել են զզվելի հայհոյանքներով վիրավորել իրար: Կարենն էլ չի դիմացել ու խառնվել է կռվին. «Արա ստեղ աղջիկ կա, մի հատ ձեզ կարգի հրավիրե´ք, չեք ամաչում մեծ տղերք եք, էս ի՞նչ եք ասում աղջիկների ներկայությամբ»:

Տղաներից մեկը` Ալբերտը, ով դասարանում աչքի էր ընկնում իր «կտցրած» լինելով` առանձնացել է տղաներից և վիճել Կարենի հետ: Սկզբում միայն լեզվակռիվ է եղել, բայց հետո գործը հասել է ծեծկռտուքի: Կարենը երկար տարիներ կարատե էր պարապում  և կարողացել է պաշտպանել իրեն: Սակայն Ալբերտը տեսնելով, որ չի կարող ծեծել Կարենին, գրպանից հանել է դանակն ու սկսել դանակով կռվել: Մի քանի անհաջող հարված կատարելուց հետո Ալբերտը չի վրիպել, ու  դանակը կպել է ոտքին:  Բավական խորն է մտել` մոտ 2-3 սմ:

Ալբերտը հետո ուշքի է գալիս իր կատարած հանցագործությունից հետո, բայց արդեն ուշ է լինում: Կարենը չէր էլ զգացել վերքի խորությունը, ուղղակի նկատել էր, որ տաբատը ամբողջությամբ արնաթաթախ էր և անմիջապես ընկերների օգնությամբ դուրս էր եկել դպրոցից: Նրան հասցրել են տուն և հարևանուհին, ով բժշկուհի է, ցույց է տվել առաջին օգնություն:

Բայց չէ՞ որ Կարենի ծնողները նրան ուղարկել էին դպրոց` գիտելիք ստանալու, այլ ոչ թե մի «կտցրածի» կողմից դանակահարվելու: Իսկ ո՞ւր էին տնօրենը, դասղեկը, որոնք պարտավոր են հետևել երեխաներին, հոգատար լինեն նրանց նկատմամբ: Եվ ի՞նչ արեցին:

Դպրոցում արդեն միջադեպի մասին լուրը տարածվում է,  և տնօրինությունը իմանալով` շտապել է Կարենենց տուն: Եկել են տնօրենը, ուսմասվարն ու դասղեկը: Տնօրենը խնդրել է, որ ոստիկանություն չդիմեն` պատճառաբանելով, թե դատական գործ կբացվի և դպրոցի հեղինակությունը կընկնի: Հետևաբար պետք է հիվանդանոց էլ չդիմել, և բուժումը ստանալ տնային պայմաններում: Տնօրենի խնդրանքից ելնելով` Կարենի ծնողները համաձայնվել են, և գործը ոստիկանություն չի հասել: Կարենն էլ օրեր շարունակ պառկած է եղել և բուժումը ստացել է մասնավոր պայմաններում:

Տնօրինությունը ամեն օր այցելության է եկել Կարենին, բայց դա չի արդարացնում մեղավորին քողարկելը:

Իսկ ինչ վերաբերում է Ալբերտին, նա հենց պատահարի օրը ծնողների, բարեկամների հետ եկել է ներողություն խնդրելու և նրա ծնողները նույնպես խնդրել են նույն բանը, ինչ տնօրենը և նույնիսկ գումար են առաջարկել  ծախսերը հոգալու համար, բայց Կարենի ընտանիքը հրաժարվել է:

Մեղավորը անպատիժ մնաց, տնօրենը` գոհ, որ քաշքշուկի մեջ չընկավ, իսկ Կարենն էլ դաստիարակված լինելու պատճառով` տուժված:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: