Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Ժամանակավոր դադարից հետո` բացվեց «Երազանք» խումբը

Ժամանակավոր դադարից հետո` բացվեց «Երազանք» խումբը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,524 կտտոց

«Երազանք» և Ախթալա, բոլորին ծանոթ մի անվանում` դա մեր խումբն էր…

Արդեն երկու տարի է, ինչ մենք ունենք երգի խումբ: Մեր օրերը շատ հետաքրքիր են անցնում, որովհետև երգը մեզ նոր շունչ է տալիս, և առանց երգի չկա ոչինչ, ահա թե ինչ է երգը մեզ համար: Մեր խումբը բաղկացած է յոթ հոգուց, չորս տղա և երեք աղջիկ: Շատ ենք սիրում երգել, իսկ հիմա…

Հիմա մեր խումբը ժամանակավոր փակվել է, որովհետև մեր խմբի ղեկավար` Միքայել Դավթյանը, ընտանիքի վիճակը բարելավելու պատճառով, արդեն հինգ ամիս է, ինչ Հայաստանում չէ: Նա միջահասակ, սև մազերով, շականակագույն աչքերով, շատ բարի ու մեր կողմից շատ սիրված մի անձնավորություն է,

Իսկ մենք հինգ ամիս չերգեցինք: Մենք արդեն հույս չունեյինք, որ ընկեր Դավթյանը կգա նորից մեզ մոտ:

Շատ էինք այս ուղությամբ մտածում … Բայց իր հետ խոսելուց հետո շատ ուրախացանք, նա ասաց, որ կգա շուտով Հայաստան: Շատ էինք ուրախացել, աշխարհը մերն էր:

Բայց արդեն մի շաբաթ է, ինչ մենք երգում ենք, բայց ո՞նց, մինչև հիմա դեռ չեմ հավատում: Չէ՞ ընկեր Դավթյանը չի եկել, այլ մենք մինչև նրա գալը, որոշեցինք երգենք առանց նրա օգնությամբ, մեզ տրամադրած գործիքների միջոցով:

Մենք կարողացանք մեր կյանքը նորից նույն ուղությամբ տանել: Մենք տվյալ երգի երաժշտությունը փնտրելով ինտերնետից, և հատուկ սարքի օգնությամբ կարողացանք երգել: Արդեն մի շաբաթ է, ինչ մենք երգում ենք ու շատ սպասված մեր համերգով նոր շունչ տվեցինք մեր քաղաքին:

Չնայած, որ շատ ենք սպասում մեր ղեկավարին, սակայն չենք դադարում երգել, մինչև նրա գալը Հայաստան:

Եվ, վերջիվերջո, երաժշտությունն է այն հրաշքներից մեկը, որ հայտնաբերել է մարդը…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: