Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » ԽՍՀՄ-ից մնացած ժառանգությունները Հաղպատում

ԽՍՀՄ-ից մնացած ժառանգությունները Հաղպատում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,906 կտտոց

Հաղպատավանքից փոքր-ինչ հյուսիս,13-րդ դարից պահպանված Միլ աղբյուրին չհասած, ձախ կողմի վրա գտնվում է փայտե պատշգամբով երկհարկանի հին շինություն. Ստեփան Շահումյանի անվան թանգարանը: Թանգարանը միշտ փակ է, բայց ցանկացողը կարող է տեսնել ներսը` դիմելով թանգարանի կողքն ապրող տատիկին. Անիկ տատը վերցնում է բանալին ու առաջնորդում թանգարան:

Սակայն մի խնդիր կա. այցելուները պետք է թանգարան գնան ցերեկը, որովհետև ներսում էլեկտրականություն չկա: Իսկ բացի էլեկտրականությունից` չկա նաև աշխատող:  Թանգարանն ամբողջովին մոռացության է մատնված պետության կողմից: Մինչդեռ Անիկ տատիկի խոսքով` Կովկասում Կոմբջիջն առաջին անգամ 1903թ.  հիմնադրվել է Հաղպատում:

Նա խորհրդային տարիներին աշխատել է թանգարանում և ցույց է տալիս ՀԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից ուղարկված շնորհակալագրերը, որոնցով  խրախուսվել է որպես լավ աշխատողի: 1991թ. հետո, սակայն, թանգարանը մոռացության է մատնվում, բայց Անիկ տատը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում նախկին աշխատանքին ու տեր է կանգնում շենքին:

Ցանկացողներին նա առաջնորդում է թանգարան և պատմում կարևոր իրադարձությունները:

Առաջինը, որ ներս մտնելուց աչք է զարկում, ԽՍՀՄ-ի շատ մեծ դրոշն է` կարմիր պաստառ, վերին ձախ անկյունում` մուրճ և մանգաղ: Անիկ տատը պատմում է, որ Ստեփան Շահումյանը այստեղ շատ ժողովներ է անց կացրել, որոնց մեծ մասը գաղտնի են եղել: Ի ապացույց իր խոսքի` նա ցույց է տալիս մի շարք փաստաթղթեր` առանձնացնելով հենց Շահումյանի ստորագրություններովը:

Թանգարանի առաջին հարկը ամբողջովին վերաբերվում է կոմունիզմին, իսկ երկրորդ հարկում պահվում են գյուղական պարագաներ. պեծով արդուկ, տրեխներ, փայտե կշեռք, իլիկ և այլն:

Անիկ տատը էլեկտրականության բացակայությունից բացի բողոքում է նրանից, որ թանգարանը երեկոյան դառնում է գյուղի երեիտասարդների հավաքատեղին, ովքեր լրիվ պոկել են պատշգամբի փայտե սյուները: Նա շատ անգամ է բարկացել տղաների վրա, բայց անարդյունք:

Հաղպատի գյուղամիջում` մշակույթի տան դիմաց, կանգնեցված է Կոմբջջի կարկառուն ներկայացուցիչներից մեկի, ծնունդով հաղպատցի Ասատուր Կախոյանի արձանը:

Գյուղում կան բազմաթիվ հուշաղբյուրներ Կոմբջջի ստեղծման 60-ամյակի և 50-ամյակի կապակցությամբ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: