Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Ամուսնության համար սերը բավարար չէ

Ամուսնության համար սերը բավարար չէ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց

Հայկն ու Անուշը ընկերներ էին դեռ մանկապարտեզից. անբաժանելի զույգը միասին մանկապարտեզ էր հաճախել, ապա դպրոց, որտեղ էլ միշտ նույն նստարանին էին նստում, դասերից հետո միասին էին քայլում դեպի տուն: Նրանց բնակարաններն էլ դեմ դիմաց էին, այնպես որ այստեղ էլ նրանք միմյանց հետ շփվում էին պատշգամբից:  Տղան ու աղջիկը իրենք իրենց որոշել էին, որ դպրոցն ավարտելուց հետո իրենք ամուսնանալու են. վախենում էին, որ կյանքը նրանց կարող է բաժանել. նոր միջավայր, բուհ, ապա բանակ: Երբ իրենց մտադրության մասին հայտնեցին ծնողներին, վերջիններս կտրականապես մերժեցին իրենց երեխաների որոշումն ընդունել: Ծնողների որոշումից նեղված Հայկն ու Անուշը որոշեցին չսպասել դպրոցն ավարտելուն և հնարավորինս շուտ գաղտնի պսակադրվել:

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում, սակայն, 16-ամյա երիտասարդներին  բացատրեցին, որ նրանք ամուսնանալ չեն կարող. դեռ չեն հասել ամուսնության տարիքի:

Ամուսնության կնքման համար անհրաժեշտ է ամուսնական զույգի` տղամարդու և կնոջ փոխադարձ և կամավոր համաձայնությունը: Սակայն ամուսնանալու համաձայնությունից բացի ամուսնության գրանցման համար հարկավոր է, որ զույգը հասած լինի օրենքով սահմանված ամուսնական տարիքին: ՀՀ-ում ամուսնական տարիքն աղջիկների համար 17-ն է, իսկ տղաների համար` 18-ը:

Թե անչափահասների միջև առանց պաշտոնական գրանցման քանի ամուսնություն է տեղի ունենում տարվա ընթացքում, հայտնի չէ: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2009թ. Հայաստանում ամուսնացել է 16-19 տարեկան 153 տղամարդ և 2010 կին:  Իսկ, ընդհանրապես, Հայաստանում ամուսնության միջին տարիքը տղամարդկանց մոտ 29-ն է, իսկ կանանց մոտ` 25 տարեկանը:

Ընտանեկան օրենսգիրքը սահմանում է նաև անչափահաս ծնողների իրավունքները, որոնք ամուսնության մեջ չեն գտնվում` պայմանավորված տարիքով:

Ըստ այդմ` ամուսնության մեջ չգտնվող անչափահաս ծնողներն ունեն իրենց երեխայի հետ համատեղ ապրելու և նրա դաստիարակությանը մասնակցելու իրավունք:  Մինչև անչափահաս ծնողների` ամուսնության տարիքը լրանալը նրանց երեխայի համար կարող է նշանակվել խնամակալ, որն անչափահաս ծնողների հետ միասին կիրականացնի երեխայի դաստիարակությունը: Իսկ ծնողների չափահաս դառնալուց հետո արդեն նրանք կարող են ինքնուրույն իրականացնել իրենց ծնողական իրավունքները:

Վաղ ամուսնությունների մասին դրույթ կա նաև ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայում, որին Հայաստանը միացել է 1993թ.: Ըստ այդ կոնվենցիայի` երեխայի նշանադրությունը և ամուսնությունն իրավաբանական ուժ չունի: Իսկ պետությունն էլ պետք է ձեռնարկի անհրաժեշտ միջոցառումներ` ամուսնական նվազագույն տարիք սահմանելու և ամուսնությունների պաշտոնական գրանցումը պարտադիր դարձնելու ուղղությամբ:

Advertisements

1 Comment

  1. […] է լրիվ գործունակ դառնալ նաև նախքան չափահաս դառնալը: Եթե անչափահասին թույլատրվում է ամուսնանալ, դրանով իսկ նա ձեռք է բերում լրիվ […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: