Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Մի կնոջ նկարագրություն

Մի կնոջ նկարագրություն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,116 կտտոց

Մայիս ամիսն էր, երբ պետք է ծանոթանայինք նրա հետ: Մեզ ասացին, որ մի քանի ամիս տևող սեմինար է լինելու: Մենք բոլորս մտածում էինք, թե ինչպիսին է լինելու սեմինար վարող կինը:

«Տեսնես  ո՞նց կվերաբերվի մեր հետ,- մտածում էինք մենք,- ի՞նչ բնավորություն կունենա»:

Նա բարձրահասակ էր ու բարետես, գեղեցիկ արտաքին ուներ: Նուրբ  ու կանոնավոր դիմագծերով դեմքի վրա առաջինը, որ աչք էր զարնում`կապույտ ու խորաթափանց աչքերն էին:

Նա շատ սովորական էր հագնված. ոչ մի աչքի ընկնող զարդ կամ նման որևէ մի իր չէր կրում, ու մենք`ճիշտն ասած զարմացանք, որովհետև կարծում էինք, որ հանդիպելու ենք կոստյումով, խստահայաց մի կնոջ հետ:

Այնուամենայնիվ, առաջին տպավորությամբ, մտածում էինք, որ դժվար կլինի նրա հետ շփվելը:  Մենք ծանոթացանք, յուրաքանչյուրս պատմեցինք մեր նախասիրություններից: Պարզվեց, որ նրա հետ շփվելը շատ հաճելի էր, որովհետև համբերատար էր, ըմբռնող, մեր հետ շփվում էր հավասարը հավասարի պես:

Շագանակագույն ու երկար վարսերով, մարդամոտ  այդ կինը սիրում է շփվել երեխաների հետ ու շատ բարի է:  Նա այնքան կամեցող է, որ երբեք ոչ ոք նրա մեջ վատ արարք չի կարող նկատել:

Կինը մեզ բոլորիս էլ դուր եկավ, որովհետև մեր հետ շատ լավ էր վերաբերվում:

Լիլիթ Սիրադեղյան

Օվսաննա Իսրայելյան

Արևիկ Սոխակյան

Advertisements

1 Comment

  1. anulik says:

    Մարդկանց հետ շփվելու ընթացքում ամենակարևորը անմիջական լինելն Է, գեղեցկությունը զարդերի կարիք չունի, կարևորը միշտ անկեղծ ժպիտ առկա լինի կնոջ դեմքին:-)))))))))))))))

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: