Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Հասմիկի ու Վարդանի սիրո պատմությունը

Հասմիկի ու Վարդանի սիրո պատմությունը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,222 կտտոց

Հասմիկն ու Վարդանը մոտ մեկ տարի է ընկերություն էին անում, երկուսն էլ մեր զուգահեռ դասարանից էին: Հասմիկը սիրունիկ աղջիկ էր. միջահասակ, թուխ մաշկով, մեծ ու սև աչքերով, երկար ու սև մազերով, փոքր քիթ ուներ ու հավաքված շրթունքներ: Ավելի շատ հնդիկի էի նմանեցնում, քան հայի: Նրան բոլորը ճանաչում էին որպես համեստ խելոք աղջիկ էր: Շատ անգամներ դպրոցում որ խելոք չէինք մնում` Հասմիկին էին օրինակ բերում, բայց մի օր շատ էինք զարմանալու:

Վարդանը սպիտակամորթ էր: Կանաչ աչքերով դեմքը ավելի շատ ռուսի էր հիշեցնում: Նա  այդքան էլ լավ ընտանիքից չէր.  հայրը գողության համար ձերբակալված էր: Նրա ընտանիքը մեր դիմացի շենքում էր ապրում` միշտ վիճում էին իրար հետ ու վատ խոսքեր ասում մեկը մյուսին:

Վարդանենց ընտանիքում ապրում էին պապը, տատն ու հորաքույրները, որոնցից մեկը վատ վարք ուներ, բաժանվել ու աղջկա հետ հետ էր եկել, իսկ մյուս հորաքույրը ընդհանրապես չէր ամուսնացել: Եվ այդքանով մնում էին Վարդանենց երկու սենյականոց բնակարանում, որտեղ հարմարություններ չկային:

Վարդանենց տանից միայն նրա մայրն էր լավը, և բոլորը սիրում ու հարգում էին նրան: Նրա պապը խմում ու կպնում էր տատուն, իսկ տանը մնացած հորաքույրը կռվարարի մեկն էր` անգամ մորն էր ծեծում ու տանից դուրս շպրտում:

Հասմիկենց ընտանիքը նրանց հակապատկերն էր, մայրը համեստ կին էր, առավոտյան գնում էր աշխատանքի, երեկոյան գալիս, եղբայրն էլ ութից դուրս էր եկել դպրոցից և աշխատում էր, որ մորն օգներ:

Երբ դպրոցում ու թաղամասում իմացան, որ Վարդանն ու Հասմիկը ընկերություն են անում` բոլորը զարմացել էին, թե ոնց կարող է այդպիսի համեստ ընտանիքի աղջիկը ընկերություն անի Վարդանի պես տղայի հետ, բայց այդ բոլոր խոսակցությունները չէին հետաքրքրում Հասմիկին:

Մի անգամ որոշեցի գնալ Հասմիկենց տուն և տեսա, որ նա տանը մենակ էր, իսկ Վարդանը իր մի քանի ընկերների հետ այնտեղ էր, ու Հասմիկը հաց էր դնում նրանց համար: Ես այնպիսի տպավորություն ստացա` կարծես մարդ ու կին էին: Երբ հասկացա ներսում ինչ է կատարվում` դուրս եկա իրենց տանից ու այդ օրվանից նրան բարևում էի ու անցնում: Ամեն օր տեսնում էի, որ Հասմիկը տանը մենակ է, ու նրա հետ է Վարդանը: Մոտ երեք ամիս անց ամբողջ թաղամասի բամբասանքի թեման Հասմիկն էր ու մի օր խանութում ականջիս ծայրով լսեցի, որ Հասմիկը հինգ ամսական հղի է:

Բոլորը խոսում էին նրանց մասին, և Հասմիկի հղիությունը բամբասանքի թեմա էր դարձել ամբողջ թաղամասով ու դպրոցով մեկ: Վարդանենք հասկանալով, որ արդեն ուշ է` Հասմիկին տարել էին իրենց տուն, որ բամբասանքը շատ չլինի, իսկ Վարդանի տատը հարևանների մոտ ամեն մանրամասնություն պատմել էր:

Այդ դեպքից հետո բոլորն իրենց կարծիքը փոխեցին Հասմիկի մասին, իսկ այդ ընթացքում նա ունեցավ երեխաին: Հիմա նրա երեխան ինը ամսական է, իսկ նա երկրորդ երեխային է սպասում, որ ամուսնուն բանակ չտանեն:  Հիմա, երբ տեսնում եմ Հասմիկին`հասկանում եմ, որ դժբախտ է ու համոզված եմ, որ արդեն փոշմանել է նման քայլի համար:

Երբ նա երեխային փողոց է հանում ու ման է տալիս` իր հին շորերն է հագին, ու դեմքին միշտ դժգոհություն կա: Ամեն օր նրանց տանը հերթական կռիվն է լինում, ամեն անգամ դուրս է գալիս պատշգամբ ու սիրտը թեթևացնելու համար լացում, հանգստանում, արցունքները մաքրում ու մտնում է ներս: Ես հասկացա, որ նա Վարդանի հետ երջանիկ չէ:


83 Comments

  1. […] Հասմիկի ու Վարդանի սիրո պատմությունը, Սոնա Պողոսյան, Էջմիածին […]

    Like

  2. Sir says:

    Իրոք, որ նա շատ դժբախտ է… բայց պետք է մտածեր նախքան նման քայլ անելը: Մեր կյանքում ամեն ինչ հնարաոր է, ճիշտ է, նա մեծ սխալ է գործել բայց ես խղճում եմ նրան: իսկ հիմա նրանք ինչ պայմաններում են ապրում՞…

    Like

  3. Harout says:

    amot Hasmikin 😀

    Like

  4. BADALYAN says:

    Սոնա ջան պատմությունտ ինձ դուր եկավ, հետաքրքիր էր, բայց եթե համեստ էր ինչի նման քայլ արեց՞

    Like

  5. Ani says:

    Hetaqrqir patmutyun er…cavoq nman anmtatsvats ararqner eritasardner@ hajax en gorcum

    Like

  6. BADALYAN says:

    Սիր ջան համամիտ եմ քեզ հետ,նա մեծ սխալ է գործել, նրանց վիճակը գնալով վատանում է, տղաի հայրը դատապարտված է, իսկ Վարդանն ու Հասմիկն սպասւմ են իրենց երկրորդ երեխաին, ու նրանք անգամ աշխատանք չունեն ամեն օր նրանց տանը հերդական կռիվն է լինւմ:

    Like

  7. BADALYAN says:

    ճիշտ է նա մեծ սխալ է գործել Հարութ ջան, բայց պետք է նրան չմեղադրել

    Like

  8. tatev says:

    Son jan shat txur patmucyun er erevi et axchka jakatagirnel et er inch arac!!!!!

    Like

  9. Սոնա ջան պատմությունտ ինձ դուր եկավ, հետաքրքիր էր, բայց եթե համեստ էր ինչի նման քայլ արեց…

    Like

    • Միլեն ջան, մերսի որ քեզ դուր է եկել, բայց ես նույնպես չգիտեմ թե ինչու, երևի այնքան մեծ էր նրա սերը Վարդանի հանդեպ որ նման քայլ արեց

      Like

  10. Art Men says:

    im karciqov txu arac@ txamardkutyun chi,,,banakic xusapelu hamar chi kareli tenc qayli gnal,,,,enel en depqum vor paymanner@ canra iranc

    Like

  11. Armenia says:

    hetaqrqiraa bayc cavoq irakanutyuna mer kianqum

    Like

  12. ERIK says:

    iroq vor txan sxal e exel, bayc amen depqum axjiknel petq e naxqan ayd mtacer ev nman vat ararq chgorcer

    Like

  13. Hasmik says:

    հուզիչ պատմություն էր Սոնա ջան.իսկ հիմա միասին են նրանք?

    Like

  14. Art Men says:

    ha bayc karot@ u heravorutyun@ aveli e amrapndum ser@ Sona jan….

    Like

  15. ինձ թվում է Հասմիկը մեկ րոպե անգամ չի դիմանա արանց Վարդան այդ տանը., և դրա համար նման քայլի են դիմել.

    Like

  16. Art Men says:

    da el chi bacarvum

    Like

  17. MAriam says:

    djbaxt patmutyun er iroq huzveci bayc hasmik@ petq e mtacer naxqan nman qayl katarel@ isk hima arden ush e

    Like

  18. իրոք որ, նա շատ դժբախտ է, բայց նա է այդպես ուզել ժամանակին և հիմա էլ արդեն ուշ է.

    Like

  19. MAriam says:

    vorovhetev na ayd qayl@ arel e aranc mtacelu

    Like

  20. Arpine says:

    հա Սոն ջան էլ դու սուս: Գիտես խելագարվում են իրար համար: էն անգամը տեսա Հասմիկը տարօրինակ շարժումներ ա անում, ասում եմ ինչ ա եղել?
    Ինքն էլ ասեց, որ Էնքան շատ ` սիրում Վարդանին, որ առանց իրա չի դիմանում, խելագարվում է:
    Լավ է սենտիմենտալ բաներ ա իմ համար, ուղղակի մի բան կասեմ. ես իրանց երկուսին էլ ճանաչելով կասեմ անմիտ ու աննպատակ քայլ արեցին ու ստեղ սիրո խնդիրը չէր է, այլ չափից ավելի տափակ մտածելակերպը: Էս գիշերով ինչի նեռվայնացրեցիք?

    Like

  21. երևի Մարիամ ջան, բայց հիմա նա շատ է տանջվում, ճիշտ է փորձում է թաքցնել բայց չի ստացվում 😦

    Like

  22. MAriam says:

    minchev kyanqi verj tanjveluya

    Like

  23. ինչի նեռվայնացրեցրեցինք Արփինե ջան՞ եթե չսիրեր միջև հիմա նա վարդանի հետ չեր լինի, եթե նման քայլ անելուց չեր ամաչել, հաստատ համոզվաց եղիր, որ ամուսնալուծվելուցել չէր ամաչի ու այդ քայլը շատ վաղուց կաներ:

    Like

  24. Դե դրա մասին արդեն ինքը պետք է մտածի Մարիամ ջան, և իր ամուսինը, եթե խելացի լիներ միջև հիմա աշխատանք կունենար, դրսերը թափառելու փոխարեն:

    Like

  25. Arpine says:

    Հա լավ ինչ մի դրեցիք ո դարդոտվեցինք Հասմիկի ու Վարդանի համար, Հենա մարդիկ լավ էլ իրար հետ ապրում են շուտով երկրորդ երեխեն կունենան, Վարդաննին կազատեն բանակից ու իրանց համար սաղ ուրախա, լավ ա: Մի խոսքով իմ գործը չի,իրանք իրանց խելքը

    Like

  26. Արփինե ջան դու ճանաչում ես և գիտես նրանց կյանքը , իսկ մարդիկ կան որ չգիտեն հարցնում են և ես պատասղանւմ եմ , ինչ է դու ինչ որ խնդիր ես տեսնում՞

    Like

  27. MAriam says:

    ha de vochmekis gorcnel chi…iranq iranc kyanq@

    Like

  28. Մարիամ ջան սա պատմություն է և մենք չենք խառնվում ուղղակի խոսում ենք հերոսների ապագայի մասին

    Like

  29. Arpine says:

    Գիտե´ս Սոնա ջան քո շարադրանքը ինձ դուր եկավ, լավ ես գրում, ես քեզանից գոհ եմ; Իսկ իմ խոսակցությունը կապված է հերոսների հետ, այլ ոչ թե քո:էնպես որ քեզ հետ կապված անձնական ոչինչ չունեմ ու պետք չի բորբոքվել չէ որ սա ոչ էե քեզ է ուղղված այլ հերոսներին:Համափայն չես?

    Like

  30. MAriam says:

    ha es el em et asum Son jaann

    Like

  31. շնորհակալ եմ որ քեզ դուր է եկել Արփինե ջան, և ես լիովին համաձայն եմ քեզ հետ:

    Like

  32. MAriam says:

    indz tvum e mardik kardalov ays patmutyun@ kzgastanan ev et kkangnen vat chanaparhic

    Like

  33. մերսի Մարիամ ջան, ես քեզ հետ համամիտ եմ 🙂

    Like

  34. MAriam says:

    xndrem Son jan

    Like

  35. GVE says:

    ES UXAKKI CNCVAC EM SHAT LAVNER SON JAN APRES IROQIC JANS PSHAQAXVAV SHAT LAVNER

    Like

  36. Շնորհակալ եմ, և շատ ուրախ որ ձեզ դուր է եկել:

    Like

  37. GVE says:

    HA SON JAN AXR SHAT LAVN ER VONC DURS CHER GAA

    Like

  38. մերսի Գվե ջան

    Like

  39. Ashxen says:

    shat hetaqrqir u shat zarmanali patmutyun….bayc mer orerum shaten patahum ayspisi depqer….aranc haskanalu inch vor qayleren anum u heto poshmanum…

    Like

  40. Tigran says:

    es shat em lsel senc depqer bayc es chapic durs er….vonc karelia knoj@ hxiacnel banak chgnalu hamar…..u hashvi charnelov iranc @nntanekan lurj problemneri masin

    Like

  41. HRACH says:

    SHAT LAV PATMUTYUN ER SHAT DUR EKAV

    Like

  42. Ashxen says:

    u amboxj kyanqum poshmanum en irenc araci hamar…ev tujum en naev irenc erexaner@

    Like

  43. Tigran says:

    ha chishta menak irenc masin en mtacum……erexanernel en tujelu irenc cnoxneri sxal qayli hamar

    Like

  44. Amalya says:

    patmutyun@ lavn er,,es chem mexadrum Hasmikin,vorovhetev erb siraharvum es pakvum em qo ajqer@. Du ches tarberum chisht u sxal@,isk erb haskanum es ayd amen@ arden shat ush e linum,,,aydpes el exav Hasmiki het

    Like

    • շնորհակալ եմ Ամալյա ջան, որ քեզ դուր է եկել իմ պատմությունը,համաձայն եմ որ Հասմիկի աչքերը փակվել է, բայց պետք է մտածել, որովհետեև դա շատ պատասխանատու քայլ է:

      Like

  45. LIlo'k says:

    patmutyun@ indz shat dur ekav,chem uzum mexadrel hasmikin vorovhetev inq@ voch arajinna voch el verjin@ vori het senc depqa patahum,uxaki vonc vor duq eq asum inq@ petqa lav mtacer et qayl@ aneluc araj

    Like

    • մերսի պատմությունս հավանելու համար Լիլոկ ջան, բայց իմ կարծիքով եթե պետությունը պատժեր նման արարք կատարողներին, նրանք կվախենաին և նման քայլեր չին անի այնել անչափահաս տարիքում

      Like

  46. Armine says:

    shat lavn er patmutyun@……hima shat enq handipum nman patmutyunneri

    Like

    • ապրես Արմինե ջան, ցավալի է, բայց այո գնալով նման դեպքերը շատանում են, և մարդիկ մոռանում են , որ իրենք Հայ են և ապրում են Հայաստանում:

      Like

  47. Tatev says:

    shat lavner Son jan,,,halala,,,, shat lav u chisht banes grel,,,cavoq irakanum mardik ayn chen inch irenc cuyc en talis……

    Like

  48. Harutyunyan says:

    Sona gexecik siro patmutyan skizb er,lav kliner vor aydpisi lav avart el unenar,vor Hasmik@ Vardani het sirov ev urax aprein,baic cavok mer kyankum misht aynpes chi stacvum,inchpes menk cankanum enk.shat lav patmutyun e,u lav das mer bolor hay axjikneri hamar.hajoxutyun em maxtum kez

    Like

  49. մերսի հարգելի Հարությունյան, այո իրոք որ այնպես չի լինում ինչպես մենք ենք ցանկանւմ, և ես այս պատմությունից հասկացա , որ սիրելը բավական չէ երջանիկ լինելու համար:Շնորհակալ եմ հաջողություն մաղթելու համար:

    Like

  50. BADALYAN says:

    Keces Sona jan, hetaqrqir tema es @ntrel, u shat hetaqrqrir e kardacvwum

    Like

  51. ArmAnCHo says:

    Դե հիմա էդ մարդը տենցա ճիշտ գտել տենցա արել, եթե տենցա եղե, ուրեմն տենց էր պետք, հիմա վոչմեկ չի կարա ետի փոխի, ու պետք էլ չի որ ինչ-որ մեկը մեղադրի Հասմիկին

    Like

  52. Խ Ա Չ Ա Տ Ր Յ Ա Ն says:

    Ինչ արած:Հասմիկը եղել է երիտասարդ և լրջորեն չի մտածել իր ապագայի մասին:

    Like

  53. ARAKS says:

    Son jan apres vor tesnum es shurjd katarvox iradarcutyunner@,ev uzum es inch vor dzevov ayn poxancel mez.Hasmikin es xxchum em,amen axjik erazum e erjanik lini,na mexavor che,vor aydpes e stacvel ir kyankum

    Like

  54. շնորհակալ եմ Արաքս ջան, իրոք որ նա շատ դժբախտ է, ես շատ կուզեի որ նրա կյանքը փոխվեր և նա լիներ ուրախ և երջանիկ:

    Like

  55. Sarine says:

    eee huzveci 😦

    Like

  56. Բա իրոք, որ հուզվելու է Սար ջան

    Like

  57. HRIPSIME says:

    ՇԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՏ ԼԱՎՆԵՐ ՍՈՆ ՋԱՆ

    Like

  58. nare says:

    Son jan inch txur patmutyuner…………………………………… :(((((((((

    Like

  59. hakob says:

    shat lavner Son jan bayc myus@ urax patmutyun kgres eli

    Like

  60. Անպայման Հակոբ ջան, 🙂

    Like

  61. LILIT NERSISYAN says:

    SON JAN SHAT LAVNER, BAYC MIEVNUYN JAMANAK SHAT TXUR.
    MYUS ANGAM URAX PATMUTYUNNER KGRES, LAV.

    Like

  62. Մերսի Լիլ ջան, անպայման…

    Like

  63. Julia says:

    Son jan lavn er shat..iroq mi koxmic xxchum em et axjkan mi kxomic el inch exela ira xelqica exel..mi ban aneluc araj gone piti mtacer hetevanqneri masin

    Like

  64. janna says:

    imanalov txayin,na petq e aveli shut mtatser

    Like

  65. ALLA says:

    INCHPES ASUM EN

    Like

  66. Armine says:

    Hasmikin datapartel@ aydqan el texin chi, giteq, vorovhetev, na der kensaporc chunecox, hamest axjik e exel, ov siraharvel e, isk mezanic ov chgiti, vor siraharvac mard@ vochinch chi nkatum, Vardani nmani hamar et depqum amenevin djvar cher lini Hasmikin xostumner tal u xapel, hasnel npatakin

    Like

  67. Ani says:

    Cavoq mer arorya irakanutyunna

    Like

  68. Gegam says:

    shat huzich er:((

    Like

  69. Mane says:

    heriq chi et teman taxi hamar 1 temana mihatel sonan qcela internet vor mihatel kayqov bambasi)) amota jahel axchikes qezanov zbazvi vochte sra nra harcer@ qnnarki inet-ov

    Like

  70. Tatev says:

    Menq ovenq vor chisht u sxal voroshenq. Ansxal mardik chkan. Isk siraharvac axchiknery manavand ed tariqum anmtacvac qaylee shaten anum. Bayc tgexa en vor drel urishi nex andznakan kyanqn eq qnnarkum. Kam hexinak jan qez dur kgar cor qo siro patmutyun@ tgex manramasnutyunnerov grer incgvor meky. Dra iravunqy terevs miayn hasmikn uner.

    Like

Leave a comment