Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Անչափահասը կարող է ունենալ սեփականություն, բայց չի կարող տնօրինել այն

Անչափահասը կարող է ունենալ սեփականություն, բայց չի կարող տնօրինել այն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,524 կտտոց

Անին տասնչորս տարեկան էր, երբ մահացավ նրա պապիկը և թոռանը ժառանգեց իր ունեցվածքը` քաղցրավենիքի գործարանը: Աղջնակը երազում էր բիզնես-լեդի դառնալու մասին, անընդհատ հարցնում էր հորը, թե երբվանից ինքը կարող է գործարանում հրամաններ տալ, որոշումներ կայացնել. այդ ամենով հայրն էր զբաղվում: «Իրավունք ունեմ, չէ՞, հայրիկ, հրամաններ տալ իմ գործարանում»,- հարցնում էր Անին: Ի պատասխան հայրը նշում էր, թե «իրավունք ունես, աղջիկս, բայց դեռ փոքր ես, երբ մի քիչ մեծանաս, գործունակ դառնաս, գործարանը դու կտնօրինես»:

Օրենքը տարբերակում է անձի իրավունակություն և գործունակություն հասկացությունները:

Իրավունակությունը անձի ունակությունն է ունենալ իրավունքներ և կրել պարտականություններ:

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացին իրավունակություն ձեռք է բերում ծննդյան պահին և կորցնում միայն մահվանից հետո: Անչափահասներն  ունեն չափահասներին հավասար իրավունակություն: Օրինակ, երեխան կարող է ստանալ ժառանգություն, նվերներ, ունենալ սեփականություն, բոլորին հավասար օգտվել բնակտարածությունից և այլն:

Գործունակությունը անձի ունակությունն է գործողություններով իր համար ստեղծել իրավունքներ ու պարտականություններ:

Ի տարբերություն իրավունակություն, որը քաղաքացին ձեռք է բերում ծննդյան պահից, անձը գործունակություն  կարող է ձեռք բերել միայն որոշակի տարիքի հասնելու դեպքում:

Մինչև  մինչև 15 տարեկան երեխաները համարվում են լրիվ անգործունակ. նրանց փոխարեն քաղաքացիական իրավահարաբերություններում հանդես են գալիս ծնողները կամ խնամակալները (Անիի դեպքում, օրինակ, ունեցվածքը տնօրինում էր հայրը): Անգործունակ անչափահասները, սակայն, կարող են կենցաղային մանր-մունր գործարքներ կատարել. գնել սնունդ, խաղալիք, գրենական պիտույքներ, ստանալ նվերներ և նվիրել ոչ թանկարժեք իրեր (մինչև 15 տարեկան երեխան, օրինակ, չի կարող բնակարան կամ ավտոմեքենա նվիրել ինչ-որ մեկին):

Անչափահասների որոշակի խումբ` 15-18 տարեկան երեխաները, համարվում են մասամբ գործունակ: Նրանք իրավունք ունեն ինքնուրույն գործարքներ կնքել, տնօրինել իրենց վաստակը, անձնական իրերը, վաճառել դրանք, իհարկե, ծնողների համաձայնությամբ:

Տասնութ տարեկան քաղաքացին արդեն լրիվ գործունակ է համարվում: Սակայն անձը կարող է լրիվ գործունակ դառնալ նաև նախքան չափահաս դառնալը: Եթե անչափահասին թույլատրվում է ամուսնանալ, դրանով իսկ նա ձեռք է բերում լրիվ գործունակություն:

Ի հակադրություն սրա, չափահասն էլ կարող է կորցնել իր գործունակությունը դատարանի որոշմամբ, օրինակ, եթե ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության պատճառով ընտանիքին ծանր նյութական դրության մեջ է դնում, կամ ինչ-ինչ պատճառներով  չի կարող պատասխանատվություն կրել իր արարքների համար:

Իրավունակություն բացարձակ է, քաղաքացուն դրանից զրկել հնարավոր չէ, մինչդեռ գործունակության դեպքում ամեն ինչ կախված է անձի տարիքից և վարքից:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: