Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Աննպատակ օրագրերի բիզնեսը

Աննպատակ օրագրերի բիզնեսը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,764 կտտոց

Դպրոցում էինք: Մաթեմատիկայի ժամ էր: Արդեն դասի կեսն անցել էր, երբ մեր դասղեկը մի քանի օրագիր ձեռքին ներս մտավ ու բացատրեց, որ դպրոցը չգիտեմ ումից օրագրեր է ստացել և այն պետք է վաճառվի երեխաներին: Մենք, բնականաբար, չցանկացանք վերցնել դրանք և բոլորով ասացինք, որ օրագիր արդեն ունենք, և երկրորդը մեզ հարկավոր չէ:

Մեր դասղեկը ևս գիտակցում էր, որ այդ օրագրներն աննպատակ ու անիմաստ են, բայց դե` «վերևներից» էր եկել, ու դպրոցը չէր կարող չվերցնել: Մենք ավելի կատաղեցինք, երբ իմացանք, որ յուրաքանչյուր չորս հոգուն հասնում է մեկ օրագիր: Դասղեկը, որ ինքն էլ էր բարկացած` հաշվի չառավ մեր կատաղությունը ու սկսեց բաժանել օրագրերը և ասաց, որ յուրաքանչյուրս պետք է բերենք 90 դրամ:

Մենք լրիվ հասկանում էինք, որ ոմն մեկը չի իմացել ինչով զբաղվի և որոշել է բիզնես դնել դպրոցների վրա ու մեր հաշվին ծաղկեցնել իր բիզնեսը: Որոշ առումով մեղավոր են նաև դպրոցները, որ ընդունել են այդ օրագիրերը ու համաձայնել են այն վաճառել երեխաների վրա, հասկնալով, որ ուրիշի բիզնեսն են ծաղկեցնում, իսկ այդ բիզնեսմեններն էլ իրենց հերթին են խախտում երեխաների իրավունքները:

Մենք` երեխաներով մեծ ճիգեր գործադրեցինք, որպեսզի չխախտեն մեր իրավունքները և անիմաստ չծաղկեցնեն  ինչ-որ մեկի բիզնեսը, բայց ապարդյուն: Մենք ստիպված ու մեծ արհամարհանքով վերցրինք այդ օրագրերը: Այն գնեցինք և  հաստատ չէինք կարող էջերը  պատառոտել և բաժանել չորս հոգու մեջ: Այն ուղղակի նետեցինք դարակները և մինչ օրս փտում է այնտեղ, կամ էլ  ինչ-որ տեղ նետած փոշու բաժին է դարձել:

Ես ուղղակի կուզենայի, որ դպրոցները չվախենան «վերևներում» գտնվողներից ու գիտակցեն իրենց իրավունքները, որպեսզի իրենց հաշվին «չսնվեն»  ուրիշները:

 

Advertisements

6 Comments

  1. […] կապտուկներով, կամ այն բիզնեսմենների մասին, ովքեր աննպատակ օրագրեր էին վաճառում աշակերտների վրա և այլ տարբեր խնդիրների […]

    Like

  2. Դավիթ says:

    Մեր դպրոցում էլ հա կբերեն ու կբաժնեն, արդեն զզվեցրել են, ինձ թվումա դպրոցները չպետկա վախենանա ետ <>, որ հետ տան ինչա պիտի բռնեն ու դպրոցը փակեն??????????? իհարկե ՈՉ ՉԵՆ ՓԱԿԻ, որովհետև էտ ձևով կրթության վորակը կցածրացնեն: Մի խոսքով, ՊԵՏՔ ՉԵ ՎԱԽԵՆԱԼ!!!!!!!!!!!!!!!!!!!!)))))))))))))))))))))))))))))))))))))))))))

    Like

  3. Արարատ Ալիխանյան says:

    Եթե հիշում եք Ռոբերտ ջան,ես ասացի,որ չգնեք այդ օրագրերը: Այ չեիք գնի,ու հիմա չեիք նյարդայնանա,այլ հաղթանակած կլինեիք: Միասնականությունը բացակայում էր: Իհարկե ,եթե ես լինեի ձեր դասղեկը, հաստատտտտտտտտտտ չեի բերի դասարան,այլ այդ օրագրերը բերողին դպրոց կառաջարկեի,որ ինքը վճարի ,,վերեևների,, -ին: Դուք վճարեցիք,ու հիմա հիշում եք ու ներվայնանում: Կարծեմ,եթեչեմսխալվում շատ խոսեցինք դասի ընթացքում այդ մաիսն:Բայց դուք ելք չունեիք:

    Like

  4. Rob says:

    Հա իհարկե հիշում եմ, ու շատ եմ ափսոսում, որ Ձեզ չլսեցինք ու վճարեցինք..Ես ուզում էի այդ մասին գրեյի նյութի մեջ, որ Դուք թույլ չէիք տալիս գնեինք այդ օրագիրները, բայց որ արդեն գնել էինք, այդ պատճառով միքիչ անիմաստ համարեցի, որ գրեմ այդ մասին :/

    Like

  5. Rob says:

    Շատ ճիշտ եք Դավիթ, ուղղակի մեր հայ ժողովուրդը եսիմ ինչով ա մտածում…

    Like

  6. Kristina says:

    Menak Hayastanuma tenc)) Evropayum dzriya grqery u vapshe lriv urish dzeva)))

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: