Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Փողի մոլուցք

Փողի մոլուցք

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 574,016 կտտոց

Հայրս գործերով հաճախ է լինում Վանաձորում: Երբ նա վերադառնում է տուն, մենք`  տան մյուս անդամներս,  սովորաբար հավաքվում ենք նրա շուրջը` լսելու նրա հետաքրքիր, հաճախ զավեշտալի պատմությունները:

Գարնանային պարզ երեկո էր: Արևը իր ոսկեհեր գլուխն արդեն թեքել էր դեպի արևմուտք, երբ լսվեց հայրիկիս մեքենայի ձայնը. նա Վանաձորից էր վերադառնում: Րոպեներ անց տուն մտավ, մի քանի բառ փոխանակեց մեր հետ, ապա հոգնած նստեց բազմոցի վրա` շունչ առնելու: Հետո ասաց, որ քաղցած է: Մինչ մենք իրար կանցնեինք` սեղանը գցելու համար, նա, ասես մի բան հիշելով, ժպտաց ու ասաց.

-Բա գիտե՞ք այսօր ինչ էղավ:

Մենք, հասկանալով, որ հերթական հետաքրքիր պատմությունն ենք լսելու, թողնելով ամեն գործ, խմբվեցինք նրա շուրջը: Հայրս սկսեց պատմել. 

-Բա այսօր մի խանութ էի ուզում մտնել, մեկ էլ հանկարծ տեսա դռան մոտ փող է գցած: Մտածեցի,  որ  շուտով տերը կհասկանա, որ կորցրել է և կգա հետևից:

-Բա ինչքա՞ն փող էր,- մեջ ընկավ փոքր եղբայրս:

-Երկու հազար դրամ,- պատասխանեց հայրս, ապա մի պահ սուզվեց մտքերի մեջ:

-Բա հետո՞ պապ,- հարցրեց եղբայրս,- դե շարունակի էլի:

-Հա, որտե՞ղ էի կանգնել,-սթափվելով հարցրեց հայրս,- ուրեմն վերցրի փողը ու մտա խանութ: Այսօր  էլ խանութում այնքան շատ մարդ կար, որ ասեղ գցեիր`գետնին չէր հասնի: Խանութպանը իմ հին ծանոթներից էր, ես էլ գնացի նրա մոտ ու ասացի, որ փող եմ գտել, դե նա էլ վերցրեց փողն ու ասաց.

-Վա՛յ, ապրես դու, որ փողն ինձ տվեցիր, ես հիմա տիրոջը կգտնեմ ու իրեն կտամ:

Հետո, քանի որ ես զբաղված էի, խանութից շուտ դուրս եկա ու չտեսա, թե ինչ եղավ, բայց մի քանի ժամ հետո նորից այդ նույն խանութը մտա: Հենց որ մտա, խանութպանը ձեռքով կանչեց.

-Արի՜,արի՜ գիտե՞ս, թե ինձ այսօր ինչ կրակը գցեցիր:

-Ի՞նչ է պատահել որ,- զարմացա ես:

-Ես ճիշտն ասած մի քիչ զբաղված եմ, – ասաց վաճառողը,- բայց այ այն դռան մոտ կանգնած տղային տեսնո՞ւմ ես, նա լրագրող է, ու ամեն ինչ իր աչքով տեսել է, գնա նրա մոտ` քեզ ամեն  ինչ սիրուն- սիրուն կպատմի:

Ինձ շատ հետաքրքրեց, թե խոսքն ինչի մասին է, դրա համար էլ գնացի այդ տղայի մոտ ու խնդրեցի, որ ամեն ինչ պատմի: Նա էլ համաձայնվեց: Տնաշենն էլ այնպես էր պատմում, ոնց որ ուղիղ եթերով ռեպորտաժ վարելիս լիներ: Դե իր բառերով պատմեմ լսեք.

-Ուրեմն Ձեր գնալուց հետո,-  սկսեց տղան,- վերցրեց գումարը և հարցրեց.

-Ժողովուրդ ո՞վ է երկու հազար դրամ կորցրել:

Մի րոպե մարդիկ իրար նայեցին: Հետո մի երիտասարդ տղա, ով կրում էր ջինսե տաբատ  ու կաթնաթույր վերնաշապիկ, առաջ եկավ: Տղան կարծես ցուցադրաբար, ստուգեց գրպանները հետո հայտարարեց, որ ինքը երկու հազար դրամ է կորցրել: Ուստի խանութպանին  մնում էր միայն գումարը հանձնել երիտասարդին:

Րոպեներ անց բոլորը արդեն մոռացել էին գումարի և դրա ենթադրյալ տիրոջ մասին: Բոլորը, բացի մեկից: Իսկ այն երիտասարդը, որը հայտարարել էր, որ գումարը իրենն է` դեռ սպասում էր իր հերթին: Խանութի անկյունում մի հաստափոր մարդ էր կանգնած. նա ականատես էր եղել ամբողջ այս պատմությանը: Մարդը մոտավորապես 40-45 տարեկան մի տղամարդ էր` մեծ քթով ու կապտականաչ աչքերով: Նա կրում էր բաց շագանակագույն անդրավարտիք և  սպիտակ, երկարաթև վերնաշապիկ, որի թևքերը մինչև արմունկները  ծալված էին: Նա կանգնել էր սենյակի անկյունում ու հայացքը  հառել` մի կետի: Ուշադիր մարդիկ կնկատեին, որ նրան ինչ-որ բան է տանջում, իսկ ավելի խորաթափանցները կարող էին նկատել, որ նա ուշադիր հետևում է փողը վերցրած երիտասարդին: Հետևեց, հետևեց, և հենց երիտասարդը ցանկանում էր դուրս գալ խանութից ձայն տվեց.

-Երիտասա՛րդ, սպասե՛ք մի վարկյան:

Տղան շրջվեց: Հաստափոր մարդը մոտեցավ նրան, ապա բարձր, բոլորին լսելի  ձայնով ասաց.

-Երիտասա՛րդ, փողը, որ մի քիչ առաջ վերցրիր` հաստա՞տ քոնն էր: Հենց նոր նկատեցի , որ իմ  դրամապանակից երկու հազար դրամ է պակասում:

-Երիտասարտը մի պահ շփոթվեց, ասես չգիտեր` ինչ անի, այնուհետև ձեռքը տարավ գրպանը, հանեց դրամապնակը ու սկսեց  նայել դրա պարունակությունը: Մի քիչ հետո  ասաց.

-Վա՜յ, իրոք որ իմը դրամապանակում է: Ո՞նց էի մոռացել:

Երիտասարդը երկու հազար դրամը հանձնեց այդ մարդուն և կարմրելով արագ-արագ դուրս եկավ խանութից: Մարդիկ, ովքեր ներկա էին եղել այդ դեպքին` սկզբից ի վեր սկսեցին բարձր զրուցել,և իրենց հազարավոր հարցերն ուղղել հաստափոր մարդուն.

-Ա՛յ մարդ, բա որ քո փողն էր, ինչի՞ չէիր շուտ ձայն հանում:

-Ինչ անամոթ երիտասարդ էր, ո՞նց էլ իրեն անհարմար չէր զգում ուրիշի գումարը գրպանելով:

Մարդիկ խոսում ու խուսում էին, իսկ այդ  մարդը ուղղակի նայում էր նրանց ու լռում: Մի քիչ մնալուց հետո նա ասաց, որ ուզում է գնալ, իսկ վաճառողն էլ նախատեց մարդկանց շատախոսության համար և ասաց այդ մարդուն, որ հանգիստ լինի. ոչ ոք այլևս այդ փողի մասին բառ չի ասի, ապա ավելացրեց, որ ինքը չի թողնի, որպեսզի ուրիշի մեղքով որևէ մեկն իրեն վատ զգա: Մարդը մի քանի անհանգիստ շարժումներ կատարեց դեպի դուռը, բայց չհեռացավ: Անցավ մի քանի րոպե, խանութի դուռը բացվեց հերթական անգամ. մտնողը մի ծեր կին էր`  հնամաշ շորերով, կնճռոտված երեսով և ալեխառն մազերով, ձեռքին մի տոպրակ: Կինը կանգնեց դռան մոտ և ասաց վաճառողին.

-Տղա՛ ջան, հիշու՞մ ես, որ ես  նոր էս հացն  ու կարտոֆիլը գնեցի:

-Հա մայրիկ ջան, ի՞նչ է եղել որ:-Պատասխանեց վաճառողը:

-Տղա՛ ջան, բա դու ինձ երկու հազար դրամ փող պետք է հետ  տայիր  ու չես տվել:

-Վա՜յ, մայրիկ ջան տվել եմ, լավ հիշում եմ:

-Վա՜յ, բա որ տվել ես` ու՞ր է: Գնացի դեղատուն, դեղ վերցրի, ուզեցի վճարեմ, տեսա փողը չկա: Դու զբաղված մարդ էս,  ես` ծեր կին, երևի երկուսս էլ մոռացել ենք:

Վաճառողը մի պահ լռեց, ապա, ասես մի բան հիշելով, գլուխը սկսեց այս ու այն կողմ շրջել. ինչ-որ մեկին էր փնտրում: Եվ գտավ. ոչ հեռվում կանգնած էր մեծ քթով մարդը` փողի երկրորդ «տերը»: Վաճառողը իր անքթիթ հայացքը հառել էր նրան, իսկ վերջինս ձևացնում էր, թե այդ չի էլ նկատում: Այն մարդիկ, ովքեր խանութում էին եղել այդ երկու հազար դրամի գտնվելուց ի վեր, հասկանում էին, թե ինչ է կատարվում, իսկ նրանք, ովքեր տեղյակ չէին`դրա մասին կռահում էին, որ ինչ-որ բան այն չէ: Խանութում տիրում էր լարված մթնորորտ: Իսկ ծեր կինը ոչինչ չէր հասկանում: Նա, ակնկալելով մի բան իմանալ, ասաց.

-Տղա՛ ջան, հիմի վերջը չհավատացի՞ր ինձ:

Վաճառողը, առանց փոխելու հայացքի ուղղությունը, ասաց տղամարդուն.

-Պարո՛ն, վերադարձրե՛ք կնոջն իր գումարը:

Տղամարդը ձեռքը տարավ գրպանը և հանեց այդ չարաբաստիկ երկու հազար դրամը, այն դրեց վաճառասեղանին ու անխոս հեռացավ: Վաճառողը վերցրեց գումարը և այն հանձնեց կնոջը: Վերջինս էլ, անչափ ուրախանալով, վերցրեց այն ու օրհնելով վաճառողին՝ դուրս եկավ խանութից և գնաց: Այսքանը:

-Ա՛յ մարդ, բա երկու հազար դրամի համար արժեր այսքան ցածրանալ,- եզրափակեց հայրս:

Լորետա Չիլինգարյան, Տավուշի մարզ, գյուղ Ջուջևան, 17 տարեկան

Advertisements

7 Comments

  1. […] Փողի մոլուցք, Լորետա Չիլինգարյան, Տավուշի մարզ, գյուղ Ջուջևան […]

    Like

  2. Հասմիկ Պետրոսյան says:

    Հրաշալի պատմվածք է:Իսկ պատմվածքդ իրական հիմք ունի?

    Like

    • Լորետա says:

      Շնորհահալություն կարծիքի համար: Այո՜, դեպքը ունի իրական հիմք, բայց այն, իհարկե, փոքր-ինչ փոփոխված է:

      Like

  3. FRIDA says:

    SHAAAAAAAAAAAAAAT LAVN ER

    Like

  4. Սմբատ says:

    Լավ չի , որ այսքան խորամանկ մարդիկ կան…

    Like

  5. Կարինե says:

    Պատմվածքը հետաքրքիր կարդացվողներից է:Սակայն ցավալի է, որ ոմանք անգամ 2000 դրամի համար պատրաստ են իրենց հոգիները ծախել:

    Like

  6. Լորետա says:

    Բոլորից շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: