Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Առաջին անգամ բարքեմփ Բերդում

Առաջին անգամ բարքեմփ Բերդում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 581,183 կտտոց

Օրերս Տավուշի մարզի Բերդ քաղաքում առաջին անգամ անցկացվեց բարքեմփ: Այն  կազմակերպել էր «Բերդ Այ Թի» հկ-ն` Բերդ քաղաքի Արևաբերդ կինոթատրոնի շենքում:

Բարքեմփը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող միջոցառումների ցանց է, որն անցկացվում է ամբողջ աշխարհում: Դրանք կես ժամ տևող ներկայացումներ են, որոնք զուգահեռաբար ընթանում են տարբեր սրահներում: Հայաստանում այն առաջին անգամ անցկացվել է 2009թ.: Այս տարվա Բարքեմփի մասին կարելի է կարդալ այստեղ:

«Բարքեմփ» թարգմանաբար նշանակում է  բուխարու կրակի մոտ անբռնազբոս զրույցներ: Այն ընդունված է անվանել բարքեմփ չկոնֆերանս, քանի որ միջոցառումն անցկացվում է ոչ ֆորմալ` անկաշկանդ ձևաչափով, որը ենթադրում է բաց քննարկումներ և մտքերի, հարց ու պատասխանի ազատություն` սահմանված ժամանակի շրջանակներում:

«Բերդքեմփում» ներկայացվեցին 13 պրեզենտացիաներ` ինչպես Երևանից, այնպես էլ Տավուշի մարզի համայնքներից: Շնորհանդեսներից որոշները  պատրաստել էին Եվրասիա համագործակցության հիմնադրամի` Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի դրամաշնորհառու կազմակերպությունները:

Բերդքեմփը բացեց «Բերդ Այ Թի» հկ-ի շնորհանդեսով, որի ծրագրով բլոգի կառավարման դասընթացներ է անցկացվել մարզի 22 դպրոցներում:

Չինչին համայնքից Մարիամ Եսայանը ներկայացրեց «Մենք և մեր իրավունքները» շնորհանդեսը, որտեղ պատմում էր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և նրանց խնդիրների մասին:

«ԷկոԼուր»-ի ներկայացրած շնորհանդեսը համարվեց լավագույնը և արժանացավ Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի պատրաստած «Բերդ» արջուկի: Արջուկը պատրաստված է էկոլոգիապես մաքուր բրդե թելերից, որը գործում են կանանց ռեսուրս կենտրոնի կանայք:

Արջուկի գաղափարը գերմանուհի Հաննա Քրիսթենինն է, ով երազում տեսել է, որ պետք է գա Տավուշի Բերդ քաղաք և արջուկներ պատրաստի:  Այս մասին էր Անահիտ Բադալյանի պրեզենտացիան, որը ներկայացրեց Բերդի կանանց ռեսուրս կենտրոնի ծրագիրը:

Միջոցառումն ավարտվեց «Դպրոցական բլոգ» նախագծի ներկայացմամբ, որը դպրոցական խնդիրների մասին է`աշակերտների հայացքով:

                         

Աղբյուրը` «Անկախ» թերթ

Advertisements

2 Comments

  1. Anna says:

    Շնորհակալություն Դպրոցական բլոգին մասնակցության համար, ում պրեզենտացիան ևս լավագույններից էր` բովանդակալից ու դպրոցանպաստ: Հուսանք, առաջիկայում էլ առիթ կունենանք նման ոչ ֆորմալ հանդիպումներ կազմակերպել հատկապես մայրաքաղաքային եռուզեռից կտրված շրջաններում:

    Like

  2. admin says:

    Շնորհակալություն, «Դպրոցական բլոգը» առաջիկայում էլի առիթներ կունենա այցելելու մարզեր` ոչ ֆորմալ մթնոլորոտում քննարկելու ոլորտին վերաբերվող տարաբնույթ հարցեր:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: