Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մրցույթներ » Ինտելեկտուալ սեփականության օլիմպիադա` դպրոցականների համար

Ինտելեկտուալ սեփականության օլիմպիադա` դպրոցականների համար

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,769 կտտոց

Ռուսաստանի  ինտելեկտուալ սեփականության ֆեդերալ ծառայությունը այս տարվա  սեպտեմբերին բարձր դասարանների աշակերտների  համար կազմակերպում է ինտելեկտուալ սեփականության օլիմպիադա, որին կարող են մասնակցել նաև ՀՀ դպրոցականները:

Օլիմպիադային  մասնակցելու համար դպրոցականները սեպտեմբերի մեկից մինչև նոյեմբերի երեսունն ընկած ժամանակահատվածում պետք է օն-լայն գրանցվեն Միջազգային օլիմպիադայի կայքում  կամ լրացված մասնակցության հայտն ուղարկեն viktorina@rgiis.ru  էլ. փոստով:

Գրանցված մասնակիցները հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում  թեստեր կլրացնեն, իսկ առավելագույն միավորներ հավաքած մասնակիցները կանցնեն երկրորդ փուլ:

Երկրորդ փուլում, որը  տեղի կունենա 2012-ի հունվարի մեկից մարտի մեկը,  մասնակիցները պետք է ստեղծագործական էսսե գրեն` մրցութային հանձնաժողովի առաջարկած թեմայով:

Երրորդ փուլն արդեն տեղի կունենա Մոսկվայում` ապրիլի 23-27-ին: Ավարտական փուլը երեք մասից է բաղկացած` գրավոր թեստ, բլից-խաղ և ստեղծագործական աշխատանք: Ապրիլի 27-ին տեղի կունենա մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը:

Օլիմպիադայի ավարտական փուլի մասնակիցների համար կկազմակերպվեն նաև դասընթացներ, մշակութային ծրագրեր, էքսկուրսիաներ, մտավոր սեփականության ոլորտի առաջատար մասնագետների հետ հանդիպումներ և կլոր սեղան-քննարկումներ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: