Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Գրականություն » Ֆրենսիս Բեկոն. «Ծնողների և երեխաների մասին»

Ֆրենսիս Բեկոն. «Ծնողների և երեխաների մասին»

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,453 կտտոց

Ծնողների ուրախությունները ծածուկ են այնպես, ինչպես նրանց դառնությունները և վախերը. նրանք չեն կարողանում բացահայտ դրսևորել առաջինները և չեն ցանկանում հայտնաբերել երկրորդները: Երեխաները հոգսերը դարձնում են ավելի հաճելի, իսկ դժբախտությունները, ընդհակառակը, ավելի դառն. նրանք ավելացնում են կյանքի դժվարությունները, բայց և մեղմացնում մահվան մասին խորհրդածությունը:

Տեսակի շարունակումը հատուկ է բոլոր կենդանիներին, իսկ հիշողության, արժանիքների և ազնվաբարո գործերի պահպանումը բնորոշ է միայն մարդուն: Չէ՞ որ, անշուշտ, յուրաքանչյուրին պետք է հայտնի լինի, որ ամենաազնվաբարո գործերն ու նախաձեռնությունները ծագում են այն մարդկանցից, ովքեր երեխա չունեն, և ձգտում են սերունդներին իրենց ոգու պատկերները թողնել, քանի որ արդեն չի հաջողվել իրենց մարմնի նկարագրերը նրանց թողնել. այնպես որ սերնդի հոգսն ավելի ուժեղ է նրանց մոտ, ովքեր ժառանգ չունեն: Նրանք, ովքեր առաջինն են հռչակավոր դարձնում իրենց տոհմը, ավելի ներողամտորեն են վերաբերվում իրենց զավակներին՝ համարելով նրանց ոչ միայն իրենց տոհմի, այլ նաև իրենց գործի շարունակությունը, այսինքն` ոչ միայն երեխաներ, այլ նաև ստեղծագործություններ:

Ծնողների վերաբերմունքն իրենց երեխաների նկատմամբ, եթե նրանք մի քանիսն են, շատ դեպքերում միանման չէ, իսկ երբեմն ծնողները, հատկապես` մայրը, սիրում են նաև անարժաններին: Սողոմոնը մի անգամ ասել է. «Խելացի որդին ուրախացնում է հորը, իսկ հիմարը` վշտացնում մորը»: Երեխաներով լի տանը կարելի է տեսնել, որ ավագներից մեկին կամ երկուսին հարգում են, իսկ ամենափոքրերին` երես տալիս, սակայն ամենալավ մարդիկ հաճախ ձևավորվում են հենց միջնեկներից, որոնց կարծես թե մոռանում են: Երեխա պահելիս ծնողների ժլատությունը վնասակար սխալ է. այն երեխաներին անազնիվ է դարձնում, մղում խորամանկությունների, ստիպում ընկնել վատ շրջապատ և հարկադրում ավելի շատ տրվել շռայլության, երբ հարստանում են: Եվ դրա համար էլ լավագույն արդյունքը ձեռք է բերվում այն ժամանակ, երբ ծնողներն ավելի շատ մտածում են երեխաների մոտ իրենց հեղինակության, քան քսակի մասին:

Մարդիկ (ծնողներ, դպրոցի ուսուցիչներ և ծառաներ) մանկության տարիներին եղբայրների միջև մրցակցություն առաջացնելու և դրան աջակցելու հիմար սովորություն ունեն, իսկ դա բազմիցս հանգեցրել է վեճերի, երբ նրանք չափահաս են դարձել, և խախտել ընտանիքների անդորրը: Իտալացիները համարյա տարբերությւն չեն դնում իրենց երեխաների և եղբոր ու քրոջ որդիների կամ մյուս արյունակից հարազատների միջև. նրանց համար միևնույն է՝ նրանք իր սեփական մարմնի արգասիքն են, թե ոչ, քանզի պատկանում են նույն տոհմին:

Եվ եթե ճիշտն ասենք, բնության մեջ էլ շատ նման բան է կատարվում, ընդ որում այն աստիճանի, որ երբեմն, պատահում է, տեսնում ենք երեխայի, ով ավելի նման է քեռուն կամ այլ հարազատի, քան իր ծնողին: Թող ծնողները կանխապես ընտրեն զբաղմունք և կարիերա, որոնց, իրենց կարծիքով, պետք է նվիրվեն երեխաները, քանի որ այդ ժամանակ նրանք ավելի ենթարկվող են, և թող ծնողները շատ չղեկավարվեն իրենց երեխաների հակումներով՝ համարելով, որ նրանք ավելի լավ կկապվեն այն բանին, ինչին ավելի շատ են տրամադրված: Ճիշտ է, եթե երեխաները դրսևորում են ինչ-որ բացառիկ ձիրքեր կամ ընդունակություններ, ապա ճիշտ կլինի չընդդիմախոսել նրանց, բայց սովորաբար լավ է հետևյալ պատվիրանը` Optimum elige, suave et facile illud faciet consuetude» («Ընտրիր լավագույնը, իսկ սովորությունը այն հաճելի և թեթև կդարձնի»): Կրտսեր եղբայրները սովորաբար ավելի հաջողակ են, բայց հազվադեպ կամ երբեք այնտեղ, որտեղ ավագ եղբայրները զրկված են ժառանգությունից:

Ֆրենսիս Բեկոն. (1561-1626) -անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ, էմպիրիզմի հիմնադիրն է: Երկար տարիներ զբաղվել է քաղաքական գործունեությամբ, եղել է լորդ կանցլեր, կյանքի վերջին տարիներին ամբողջությամբ նվիրվել է գիտությանն ու գրականությանը:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: