Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Սիրային պատմություն » Սե՞ր, թե անիմաստ հրապուրան՞ք. սերը չի կարող կործանել մարդուն

Սե՞ր, թե անիմաստ հրապուրան՞ք. սերը չի կարող կործանել մարդուն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,116 կտտոց

Մենք արդեն ութերորդ դասարան էինք, երբ Սոֆան հայտնվեց մեր դասարանում: Միամիտ, համեստ,  գեղեցիկ ու պեպենոտ մի աղջնակ էր, որի ընտանիքը Ռուսաստանից նոր էր տեղափոխվել Հայաստան: Նրա հայացքը բավականին խելացի էր և լավ սովորողի տպավորություն էր թողնում: Մենք նրա հետ շփվելով հասկացանք, որ այդպես էլ կա, և մեզ ամենից շատ զարմացրեց նրա անսահման ընկերասիրությունը:

Սոֆան այնքան խելացի էր, որ անմիջապես ընկալում էր բոլոր առարկաները: Նա շատ կարճ ժամանակամիջոցում կատարյալ ձևով կարողացավ խոսել հայերեն և միշտ փայլում էր հայոց լեզվի դասերին, ինչպես նաև հետ չէր մնում մնացած առարկաներից: Նրան սիրում էին բոլոր ուսուցիչները, իսկ տնօրենը հպարտանում էր նրա սովորելու ընդունակություններով: Մի քանի ամիս անց Սոֆան նույնիսկ ռուսերենի օլիմպիադայում անցավ հանրապետական փուլ: Ու չնայած կարճ ժամանակ էր անցել, ինչ Սոֆան մեր դասարանում էր, բայց բոլոր ստուգողականների ժամանակ բոլորով միայն Սոֆա էինք գոռում, որպեսզի մեզ օգնի, և նա` իր աշխատանքը թողած, ուրիշներին էր օգնում:

Մի օր դասերն արդեն վերջացել էին, ես ու Սոֆան միասին դուրս եկանք դպրոցից: Ինձ շատ էր հետաքրքրում նրա կենսագրությունը: Նա ինձ պատմեց, որ իրենց ընտանիքում միայն ինքը սովորելու ձգտում ունի, ծնողներն այդքան էլ կրթված չեն: Ես նրան մտերմիկ ընկերության առաջարկ արեցի, բայց նույն պահին տեսա, թե ինչպես մի տղա մեզ մոտեցավ և գրկեց Սոֆային:

Ես այդ պահին ուղղակի սարսափեցի, թե նմանատիպ աղջնակն ինչպես է այս կարճ ժամանակամիջոցում արդեն երկրպագու ձեռք բերել, այն էլ իրեն ոչ համապատասխան: Ես այդ տղային տեսել էի տեխնիկումի առջև «Պատրոն դաշս»  լսելիս, որտեղ գալիս են ամենավատ սովորող աշակերտները որևէ արհեստ սովորելու: Բացի այդ, նա տգեղ էր և տգետի տպավորություն էր թողնում:

Զգացի որ Սոֆան չուզենալով գրկեց նրան, և այդ տղան բռնեց Սոֆայի ձեռքը ու խիստ հայացքով տարավ այլ ճանապարհով: Ես միայն խղճահարություն ու ափսոսանք զգացի, որովհետև չէի ցանկանա, որ Սոֆան կապվեր իրենից մակարդակով շատ ցածր և տգետ մեկի հետ: Սա բացահայտելուց հետո սկսեցի նկատել, որ Սոֆան օր-օրի կորցնում է իր հետաքրքրությունը ուսման հանդեպ, և նրա գնահատականները սկսում են իջնել: Նա ամբողջ ժամին և դասամիջոցներին պոկ չէր գալիս հեռախոսից, որովհետև շարունակ նամակներով զրուցում էր այդ տգետի հետ: Բայց բոլորս էլ զգում էինք, որ Սոֆան մեծ արհամարհանքով ու զզվանքով է անում այդ ամենը: Օր չէր լինում, որ այդ նամակներից հետո Սոֆան չնստեր ու չլացեր: Մենք բոլորով նրան համոզում էինք, որ եթե մեկին չի սիրում, ապա թող հեռու մնա նրանից, և որ այդ տգետը լրիվ անհամապատասխան է իրեն ու նրա պատճառով հետ է ընկնում դասերից ու կործանում` իր կյանքը: Սակայն Սոֆան մեզ չէր լսում և կեղծավոր ձևով ասում էր, թե, իբր, սիրում է այդ տղային և թքած ունի դասերի վրա: Մենք հասկանում էինք, որ նրանց կապի մեջ ինչ-որ անհասկանալի գաղտնիք կա, բայց ոչ մի կերպ չէինք կարողանում բացահայտել այդ գաղտնիքը:

Մի օր ես որոշեցի հետևել նրանց: Այդ հիմարը Սոֆային տարավ այն վայրը, որտեղ անբարոյականներն էին հավաքվում: Նա ծխախոտ ծխելով ինչ-որ խրատական բաներ ասեց Սոֆային և մեկ հարված հասցրեց  դեմքին: Սա տեսնելով` ես հայտնեցի երեխաներին ու քանի որ Սոֆան մեզ չէր լսում, մենք որոշեցինք այս ամենի մասին հայտնել նրա ծնողներին, միգուցե այս ճանապարհով փրկեինք նրան: Սակայն ավելի սարսափեցինք, երբ իմացանք, որ նրա ծնողներն արդեն իրենց համաձայնությունն էին տվել այդ ընկերությանը:

Այդ հիմարը այնքան տգետ էր, որ Սոֆային ամեն ինչ արգելում էր: Նա  արդեն ոչ մի հավաքույթի չէր գալիս, միջոցառումներին հրաժարվում էր մասնակցել,  քանի որ «ընկեր» կոչվածը թույլ չէր տալիս: Նույնիսկ իմացանք, որ ընկերը թույլ չի տալիս դպրոցում նորմալ սովորել, կրթությունը շարունակել ավագ դպրոցում և փորձում էր ամեն կերպ ցածրացնել ու իրեն նմանեցնել Սոֆային: Ժամանակ էր լինում, որ Սոֆան օրերով դասի չէր գալիս: Արդեն ամբողջ դպրոցն էր խոսում, որ Սոֆան ընկեր ունի ու այն էլ` ինչ ընկեր:

Երբ այս ամենը խորացավ, արդեն ուսուցիչներն էին սկսել խոսել Սոֆայի հետ, բայց անօգուտ էր ամեն ինչ:

Իններորդ դասարանում էինք, երբ մի օր այդ հիմարը մտավ դպրոց ու «Սոֆաա՛ա… Սոֆաա՛ա…»  գոռալով`  ման էր գալիս միջանցքներում: Ես ականատես եղա, թե ինչպես տնօրենը տեսավ նրան, կոպիտ ձևով վիրավորեց, սակայն նա այդ վիրավորանքից անտարբեր դուրս եկավ դպրոցից: Իսկ հետո տնօրենը մտավ դասարան ու Սոֆային այնպես վիրավորեց, որ այդ վիրավորանքից ամաչեցին նույնիսկ դասարանի մյուս աղջիկները: Սոֆան, բնականաբար, սկսեց լաց լինել և այդ տգետին անիծելով դուրս վազեց դպրոցից:

Մի երկու օր հետո նա ուրախ տրամադրությամբ  դպրոց եկավ և հաղորդեց, որ  վերջնականապես խզել է իր կապերը այդ հիմարի հետ, և նրանք իրար հետ այլևս ոչ մի կապ չունեն: Մենք սկզբում չհավատացինք, մտածեցինք, թե  կատակ է անում: Սակայն արդեն մի քանի շաբաթ էր անցել ու, իրոք, այդ տգետը չէր երևում, իսկ Սոֆայի տրամադրությունն էլ միշտ բարձր էր լինում: Նա դարձել էր առաջվա Սոֆան, երբ առաջին անգամ ուրախ ժպիտով մտավ մեր դասարան, ինչպես նաև նորից սկսել էր մեծ ուշադրություն դարձնել դասերի վրա:

Մենք բավականին մեծ ուրախություն ապրեցինք, երբ հասկացանք, որ, իրոք, Սոֆան վերջ է տվել իր անիմաստ ընկերությանը:

Արդեն արձակուրդ էր, դասերը վերջացրել էինք: Սա մեր վերջին տարին էր, որ միասին էինք սովորում, որովհետև պետք է փոխադրվեինք ավագ դպրոց: Բոլորով որոշեցինք մի օր հավաքվել և քննարկել մեր էքսկուրսիայի հարցերը: Սոֆան ևս ցանկություն հայտնեց միանալու մեր էքսկուրսիային: Բոլորը ոգևորված եկան, սակայն ես սպասում էի Սոֆային, որն այդպես էլ չեկավ: Հետո փորձեցի անձամբ զանգել նրան և հետաքրքրվել, թե ինչու չի եկել:

Երբ հավաքեցի նրա համարը, հեռախոսի մյուս ծայրում լսեցի այն տգետի ձայնը, որը արհամարհական ձևով սպառնաց մոռանալ այդ համարը և այլևս չանհանգստացնել Սոֆային:

Advertisements

21 Comments

  1. Arpine says:

    Ռոբ ջան,իսկ դուք չփորձեցիք պարզել, թե ինչ կապ գոյություն ուներ նրանց մեջ? Ինձ թվում է ինչ-որ մութ բան է եղել նրանց մեջ կամ գուցե Սոֆան է այդպես փորձել ինքնահաստատվել?Ամեն դեպքում ես կփորձեի ամեն ինչ անել Սոֆային ետ վերադարձնելու համար 😦

    Like

  2. Robert says:

    Անկեղծ մենք էլ էինք ուզում Սոֆաին ետ բերել, բայց չստացվեց, իսկ նրանց միջև եղած գաղտնիքը այդպես էլ չբացահայտեցինք…:(

    Like

  3. MonIka says:

    Գիտեք???Ցավալին այն է,որ ներկայումս այնքան շատ են այդ մակարդակի տղաները և մեծ դժվարությամբ ես կարողանում հայտնաբերել զսպված և հավասարակշռված տղաների:Չնայած աղջիկներն էլ արդեն ոչնչով չեն զիջում:Շատ ազդվեցի Ռոբ ջան քո ներկայացրած պատմությունը կարդալով,,,,ափսոս որ հնարավոր չի եղել կանխել իրավիճակը….

    Like

  4. Rob says:

    Շատ ճիշտ ես.. ուրախ եմ, որ քեզ դուր եկավ :)…շատ եմ ցավում, որ մեր հայ ներկայացուցիչներից շատերտ այդպիսի մակարդակ ունեն..դա շատ ցավալի ա…

    Like

  5. Նարե says:

    պատմությունը շատ հետաքրքիր
    և բովանդակալից է ափսոս, որ ունենում է տխուր վերջաբան:

    Like

  6. Robert says:

    Շնորհակալություն..

    Like

  7. Նարե says:

    Խնդրեմ:-)

    Like

  8. Անահիտ says:

    Մեր իրականության մեջ այդպիսի իրավիճակներում շատ աղջիկներ են հայտնվում,և իմ կարծիքով մեղավորը հիմնականում ծնողներն են,ովքեր իրենց անտարբերությամբ և տգիտությամբ կործանում են իրենց երեխաների կյանքը:

    Like

  9. Diana says:

    իներորդ դասարանը չես ասի մի անբողջ կյանք է, բայց հերիք է հետագա կյանքն պատկերացնելու և շատ բաներից խուսափելու համար ու եթե նա չի ուզում նորմալ ապրել իր գործն է, բայց նրա ծնողներին սիրով մի քանի նախադասություն կասեի:

    Like

  10. Tereza says:

    Եվ հիմա ու՞ր է Սոֆան

    Like

  11. Rob says:

    Հիմա ուսման մեջ է..

    Like

  12. Ani says:

    eeee xexch Sofa tesnes hima vonca inch kyanqova aprum tesnes et txan eli anhangstacnuma Sofayin??? 😦 zarmanalin ener vor ira cnoxner@ imanalov et aamen inchi masin tuylen tvel vor irenc axchik@ shpvi et anmakardak txai het 😦

    Like

  13. Nune says:

    Շատ ցավալի է որ մեր իրականության մեջ կան նման ծնողներ

    Like

  14. QRIST says:

    SHAT TXUR PATMUTYUNA,SHAT EM CAVUM SOFAI HAMAR,SHAT EM APSOSUM VOR IRAKANUTYAN MEJ KAN ET TIPI TGET TXANER.

    Like

  15. Rob jan patmutyunt ankexc shat huzec.Chisht e cnoxner@ shat mexavor ein,bayc amen depqum Sofan el uner mexqi ir bajin@,vorvhetev ete mard@ chuzena chi ani inch vor ban ir kamqin hakarak,tariq@ kap chui..Sa im karciqn e ev es uzeci kisel ayn dzez het.

    Like

  16. Aram says:

    es sharunakuciun 4uni

    Like

  17. MERI says:

    HA IROQICH SHAT HETAQRQIR K LINI KARDHAL SHARUNAKUTYUN@

    Like

  18. SHUSH says:

    Ays patmutyan mej miayn mexavor en et axjka tsnoxner@.

    Like

  19. ANITA says:

    JOXOVUR JAN MIAYN CNOXNERI MEXAVORUTYUN@ CHE SOFAN EVS UNI IR MEXQI BAJIN@ SAKAYNNN NRAN EVS CHENQ KAROX MEXADREL INCH VOR MUT BAN KA AYS PATMUTYAN MEJ EV DJVAR TE AYD TXAN KAROXANAR IR ISK CANKUTYAMB NMAN QAYLI GNAL SHAT TXUR PATMUYUN ER BAYC MI POQR MAS KISAT ERRRR SHARUNAKUTYU@ EREVI CHKA

    Like

  20. ANNA says:

    այս պատմության մեջ պետք չի փնտրել անմեղներ ու մեղավորներ քանի որ, եղածը եղած է, միայն պետք է մեծ դաս քաղել այս ամենից, որ նման ցավալի դեպքերը հաճախ չկրկնվեն

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: