Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Դպրոցում աշակերտներին օրագիր կնվիրեն, աշխատանքային տետրերն էլ պարտադիր չեն լինի

Դպրոցում աշակերտներին օրագիր կնվիրեն, աշխատանքային տետրերն էլ պարտադիր չեն լինի

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,222 կտտոց

Այս տարի սեպտեմբերի մեկին առաջին դասարան կգնա շուրջ 35 հազար դպրոցական: Իսկ դպրոցում  սպասվում են անակնկալներ և նորույթներ  ոչ միայն առաջին դասարանցիներին. ուսումնական տարվա սկզբին բոլոր աշակերտներին եռագույնի երանգներով ու Հայաստանի երրորդ հանրապետության 20-ամյակին նվիրված  թեմատիկայով օրագրեր կնվիրեն:

Առաջինից չորրորդ դասարանցիներին էլ դասագրքերն անվճար կհատկացվեն: Բացառություն կլինեն միայն օտար լեզվի և երգեցողության դասագրքերը, որոնց համար վարձավճար կգանձվի:

Իսկ դպրոցական աշխատանքային տետրերը, որոնք հաճախ ավելի բարձր գին ունեն, քան դասագրքերը, պարտադիր չեն լինի: Մինչև հիմա այդ տետրերը միշտ պարտադրվել են երեխաներին: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն ասում է, որ այսուհետ աշխատանքային տետրերը պարտադիր չեն լինելու: Ուսուցիչը պետք է տետրերը կիրառելու հարցը քննարկի ծնողների հետ և մեծամասնության համաձայնությունը ստանալուց հետո միայն սկսի աշխատել դրանցով: Հովհաննիսյանը, Դպրոցական բլոգի հարցին ի պատասխան,  հավաստիացնում է, որ տետրերից հրաժարվելը չի կարող երեխայի ցածր գնահատականի պատճառ դառնալ. «Տետրերը երաշխավորված են նախարարության կողմից, բայց չեն կարող պարտադրվել աշակերտին»:

Իսկ դպրոցներում աշխատանքային տետրերը պարտադրելու դեպքերի մասին  Հովհաննիսյանն առաջարկում է տեղյակ պահել նախարարությանը:

Կրթության ազգային ինստիտուտի  կողմից երաշխավորվող աշխատանքային տետրերի գինը 350-400 դրամ է (մինչդեռ դպրոցական դասագրքի տարեկան արժեքը կազմում է 300-350 դրամ): Նախկինում սովորաբար յուրաքանչյուր առարկայից ամեն կիսամյակ աշակերտին պարտադրվում էր 1-2 տետր` ընթացիկ աշխատանքային և ստուգողական աշխատանքների համար: Որոշ դեպքերում աշխատանքային տետրերը նաև ինքնանպատակ էին. օրինակ, 2010-2011թթ. ուսումնական տարում  9-րդ դասարանի հանրահաշվի ստուգողական աշխատանքների տետրի վրա նշված էր, որ այն ուղեցույց է ուսուցիչների համար, մինչդեռ դրանք աշակերտներին պարտադրվել էին գնել:

Նախկինում նախարարության ներկայացուցիչները  աշխատանքային տետրերի ոչ պարտադիր լինելու մասին չէին բարձրաձայնում: Իսկ տարեսկզբյան ասուլիսում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով աշխատանքային տետրերին, նշեց. «Աշխատանքային տետրերը կարևոր բաղկացուցիչ են ուսումնական գործընթացում, ցավում եմ, որ դա որոշ տեղերում բերում է չարաշահումների և դրամահավաքի»:

Դպրոցական բլոգը աշակերտներին առաջարկում է  բարձրաձայնել դպրոցներում աշխատանքային տետրեր պարտադրելու հնարավոր դեպքերի մասին` երևույթը լուսաբանելու և կանխելու համար:


1 Comment

  1. […] տարի դպրոցներում աշակերտներին նվիրվեցին «Հայաստանը դու ես» թեմատիկայով օրագրեր, որը տարբեր […]

    Like

Leave a comment