Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Վավերագրական ֆիլմ Իջևանի SOS մանկական գյուղի մասին

Վավերագրական ֆիլմ Իջևանի SOS մանկական գյուղի մասին

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,024 կտտոց


«Մանանա» երիտասարդական կենտրոնը և ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 10-17 Դիլիջանում կազմակերպել էին վավերագրական ֆիլմերի և մեդիայի ամառային դասընթաց, որին մասնակցում էին հանրապետության բոլոր մարզերից մեկական ներկայացուցիչներ և չորս  մասնակից Երևանից, ընդհանուր առմամբ 15 դպրոցականներ: Արմավիրի մարզից մասնակցում էի ես: Դասերը վարում էին Մանանա երիտասարդական կենտրոնի դասընթացավարները և ռեժիսոր Ջոնաթան Բաուգերը` ԱՄՆ-ից:

Սկզբում սովորեցինք, թե ինչ է վավերագրական ֆիլմը, հետո սկսեցինք աշխատել տեխնիկայի հետ. յուրացնել անիմացիոն հմտություններ, մոնտաժի ծրագիր: Այնուհետև թրեյների օգնությամբ սկսեցինք մտածել սցենարի մասին:

Մենք բաժանվել էինք խմբերի. յուրաքանչյուր խմբում երկուական մասնակից: Ինձ հետ էր տարիքով ամենափոքր մասնակիցը` Անուշիկը. նա 13 տարեկան է: Քանի որ Անուշիկը SOS մանկական գյուղից է, մենք որոշեցինք հենց այդ մասին էլ ֆիլմ նկարահանել:

SOS մանկական գյուղը խնամքի հաստատություն է, որտեղ գալիս են անապահով ընտանիքների  երեխաներ կամ այն երեխաները, ովքեր ինչ-ինչ պատճառներով զրկված են ընտանիքից: Գոյություն ունի  SOS մայրիկ, ով խնամում է  SOS ընտանիքի երեխաներին: Ամեն ընտանիքում կա 7 երեխա և մեկ  SOS մայրիկ, ով ամբողջ օրը անցկացնում է երեխաների հետ և միայն օրվա մեջ մի քանի ժամով գալիս է  SOS մորաքույրը, ով փոխարինում է  SOS մայրիկին: Առաջին հայացքից թվում է, թե  SOS մայրիկը գործարքային բնույթ է կրում և մայր լինելը իր համար աշխատանք է, սակայն նկարահանումների ժամանակ ես հասկացա, որ իսկապես մայրիկները,մորաքույրները և մանկավարժները շատ բարեխիղճ են և իսկապես սիրում են երեխաներին: Հայաստանում գոյություն ունի երկու  SOS մանկական գյուղ. մեկը գտնվում է Աբովյանում, մյուսը` Իջևանում: Մենք ֆիլմ նկարահանեցինք Իջևանի  SOS մանկական գյուղի մասին:

Այնտեղ մի փոքրիկ կար` անունը Վահե: Անձրև էր գալիս, բոլոր երեխաները ներսում էին, իսկ նա դուրս է եկել անձրևի տակ և խոսում էր ինքն  իր հետ.

– Իրա մաման գնացել ա, ինքը լացում ա, բայց ոչինչ էլի կգա:

Եվ դա ասում էր 4 տարեկան երեխան:

Մեր ֆիլմի մոնտաժը տևեց երկու օր, իսկ մեր մոնտաժի դասատուն Նիքն էր, ով եկել էր ԱՄն-ից: Օգոստոսի 17-ին ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցավ մեր 7 խմբի ֆիլմերի պրեմիերան, իսկ ես իմ և Անուշի ֆիլմը ցուցադրում եմ նաև այստեղ: Հուսով եմ կհայտնեք Ձեր կարծիքը  😉

Advertisements

11 Comments

  1. GALA says:

    շատ լավնա Արփ ջան

    Like

  2. Arpine says:

    Ապրե´ս Գայ ջան 😀

    Like

  3. anulik says:

    Շատ հուզիչ տեսանյութ է, ցավալի է, որ այժմ մեր իրականությունում կան երեխաներ, ովքեր զուրկ են ընտանիքում գտնվելու և իրենց հարազատ ծնողների սերը վայելելու բերկրանքից, բայց, միևնույն ժամանակ, շատ ողջունելի է, որ կան նման կազմակերպություններ, որոնք հանձն են առնում երեխաների խնամքը և նրանց պարգևում երջանկության պահեր: Յուրաքանչյուր ոք, հատկապես երեխաները, իրավունք ունեն խաղաղ և երջանիկ կյանքով ապրելու: Հիանալի տեասնյութ էր, հազիվ էի զսպում արցունքներս: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր հեղինակներին:

    Like

  4. VARDAN says:

    ARPIN JAN SHAT LAVNA

    Like

  5. VARDAN says:

    KECEEEEEEEEEES

    Like

  6. Arpine says:

    Շնորհակալություն կարծիքի համար Անուլիկ ջան:Իսկապես շատ հուզիչ էր այս ամենը, մանավանդ մեր համար,քանի որ մենք ենք կատարել նկարահանումները և շփվել ենք երեխաների հետ ;-(

    Like

  7. Arpine says:

    Ապրե´ս Վարդան ջան,քո ֆիլմն էլ էր շաաաաաաաաատ լավը 😉

    Like

  8. Anna says:

    Նյութը և տեսանյութը շատ տպավորիչ էր ու ինձ շատ դուր եկավ: Ցանկություն առաջացավ տեսնել այդ երեխաներին, իսկապես հուզվեցի, երբ նայեցի ֆիլմը:

    Like

  9. Arpine says:

    Եթե ցանկանաք կարող եմ տվյալները փոխանցել և գուցե դուք էլ ինչ-որ բանով կարողանաք օգնել այդ երեխաներին: Ապրե´ք 🙂

    Like

  10. LILIT NERSISYAN says:

    ARP JAN SHAT TPAVORI4 ER, APRES.

    Like

  11. Adrine says:

    shat lavn er Ap jan ,, inch lav erexeq ein ……… huzveci…… apres Ap jan

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: