Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Սիրեն

Սիրեն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 581,157 կտտոց

Իմաստուն էր պապս: Նրա ամեն խոսքը ավելին արժեր, քան անգին գոհարն ու ադամանդը, իսկ խրատները սպեղանի էին դառնում խոցված սրտերին, մեղավոր հոգիներին: Չնայած նա բավականին ծեր էր, բայց դեռևս գրավիչ ու կենսուրախ տղամարդ էր: Միայն աչքերն էին, որ կարծես ցավի լուռ կծիկներ էին հիշեցնում: Այդ ծավի խորության մեջ մրուր էր տվել դառնության փոշին:

Սիրում էի զրուցել նրա հետ, լսել խորհուրդները, թվում էր` նա կյանքում ցավ չի տեսել, երբեք չի սխալվել: Սակայն դա այդպես չէր…

Հիշում եմ, երբ դեռ փոքր էի, մի օր` խաղալիս, ձեռքս ընկավ  մի փոքրիկ տուփ, որն ամուր փակված էր: Երբ հարցրի, թե ինչ է դրա մեջ, նա ոչինչ չպատասխանեց, միայն շատ արագ թաքցրեց այն: Ես այլևս այն չտեսա, միայն գիտեի, որ դրա մեջ շատ թանկագին բան է պահվում:

Տարիներ անց նա անկողին ընկավ: Ես արդեն տասնվեց-տասնյոթ տարեկան աղջնակ էի և հաճախ էի նստում կողքը. խոսում էինք կյանքից ու զանազան կարևոր թեմաներից: Նրա խոսակցություններից ես հասկանում էի, որ չի վախենում իր վերջին օրվանից, և դա ինձ շատ էր զարմացնում: Երկար-բարակ զրուցելուց հետո ես նրան  տվեցի մի հարց, որը ինձ շատ էր հետաքրքրում.

-Պապի՛կ, դու չե՞ս վախենում այն աշխարհից:

-Աղջի՛կս, ես իմ բոլոր առաքելությունները կատարել եմ, իսկ այն աշխարհի հետ ինձ շատ բան է կապում: Երևի արդեն եկել է ժամանակը, և ես պետք է պատմեմ քեզ ամեն ինչ: Դու դեռ անփորձ ես, ու ես չեմ ցանկանում, որ սխալներ գործես, և դրանք դառնան ճակատագրական: Ես երկար կյանք եմ ունեցել, և տարիների դժվարությունները կերտել են իմ կայուն բնավորությունը, խոհեմ էությունը և կարծր սիրտը: Բայց ես դեռևս թաքցրած վերքեր ունեմ, որոնցից մրմռում է սիրտս:

Նա ինձ խնդրեց անկողնու տակ դրված սնդուկից հանել այն փոքրիկ տուփը, որը փոքր ժամանակ տեսել էի: Բանալու օգնությամբ զգուշությամբ բացեցի այն և ի՞նչ տեսա…Ո՜վ զարմանք… Տուփի մեջ գտա մի մազափունջ և մի դեղնած ծրար: Դա ավելի հետաքրքրեց ինձ:

-Ահա քո բոլոր հարցերի պատասխանը,- շշնջաց նա:

Նա խոր շունչ քաշեց, կարծես արցունքի կաթիլ ընկավ աչքերից և օդի մեջ շողալով`փարվեց կրծքին: Շատ մեծ դժվարությամբ կարողացավ սկսել այն պատմությունը, որը ոչ-ոք չէր լսել, նույնիսկ շուրթերն էին մոռացել, բայց սիրտը չէր կարող չհիշել, մոռացության տալ այն, ինչն իր կյանքի մի մասնիկն էր:

Նա սկսեց պատմել.

-Տարիներ առաջ, երբ դեռ երիտասարդ էի, սիրում էի զբոսնել գետի ափով, լինել միայնակ` հեռու բոլորից ու ամեն ինչից: Ես իմ հոգսերը պատմում էի ջրին, որը լուռ խշշալով շտապում էր առաջ`իր հետ տանելով  իմ գորշ մտքերն ու հոգսերը:

Պատահեց մի դեպք, որը փոխեց կյանքիս ընթացքը. օրերից մի օր ես հանդիպեցի նրան: Դա մեր առաջին հանդիպումն էր`շատ պատահական և չնախատեսված: Ես, ինչպես միշտ, քայլում էի գետի եզերքով և հանկարծ տեսա, որ ափին միայնակ չեմ: Ինչ-որ մեկը նստած էր հսկա քարին`հայացքը հառած դեպի հեռուները: Լուռ մոտեցա`հետաքրքրվելով, թե որտեղ է  ուղղված այդ սքանչելի էակի ուշադրությունը. նա նայում էր դեպի անծայր հեռուները: Իրոք, շատ գեղեցիկ տեսարան էր, սակայն ես կյանքումս չէի նկատել այն: Մի քանի վայրկյան աննկատ մնալուց հետո հուշիկ քայլերով մոտեցա քարին, ապա ասացի.

-Շատ գեղեցիկ տեսարան է, օրիորդ, երբեք չէի նկատել:

Նա ցնցվեց, շրջվեց, ապա ամոթից շիկնելով` պատասխանեց.

-Օ՜յ, կներե՛ք, ես չնկատեցի, թե ինչպես մոտեցաք, ինձ թվում էր`ես մենակ եմ այստեղ:

-Ես տեսա, որ Դուք շատ տպավորված եք տեսարանով և չցանկացա Ձեզ խանգարել:

-Ի՞նչ եք ասում, Դուք ամենևին էլ չխանգարեցիք:

-Ես այստեղ հաճախ եմ լինում,բ այց Ձեզ երբեք չեմ տեսել:

-Այո՛, ես այստեղ չեմ բնակվում. հյուր եմ եկել մորաքրոջս մոտ:

-Ես Վիկտորն եմ: Ուրախ եմ, որ հանդիպեցի Ձեզ:

-Իսկ ես Աննան եմ, բայց սովորաբար ինձ Սիրեն են անվանում:

-Դուք իրոք նման եք հավերժահարսի, ով նստած է գետի ափին`քարի վրա, բնության գրկում, արևի ոսկեգույն շողերով շղարշված: Ես իրոք հանդիպել եմ սիրենի:

Պապիս պատմածից մի պահ ցնցվեցի, որովհետև շատ զարմանալի պատահականությամբ կամ միտվածությամբ իմ անունն էլ է Սիրեն: Այդժամ ես հիշեցի, որ անվանս ընտրությունը պապս է կատարել, և հասկացա, թե ինչու է հենց  այդ անունն ընտրել ինձ համար:

Նա շարունակեց.

-Եվ այդպես սկսվեց մեր առաջին խոսակցությունը, որը չեղավ վերջինը, և մենք սկսեցինք ամեն օր տեսնվել: Կարծես մի անտեսանելի ամուր թել միացրեց մեզ, և բաժանել ոչ ոք չէր կարող:

Նա ինձ հրապուրում էր իր գեղեցիկ, շողշողուն աչքերով, հմայիչ ժպիտով և ոսկեգանգուր վարսերով: Հաճախ էի նստում կողքին և մատներս անց կացնում դրանց միջով: Ես ինձ ամենաերջանիկ մարդն էի զգում, ժամերն ակնթարթ էին թվում, երբ նա կողքիս էր:

Բայց դա երկար չտևեց. մի օր նա հայտնեց, որ ժամանակն է վերադառնալ հարազատ  քաղաք`սովորելու: Կարծես երկինքը փուլ եկավ գլխիս: Ես պատրաստ չէի թողնել նրան թողնել, որ հեռանա:

-Ես ինքս էլ էլ չեմ ցանկանում հեռանալ, բայց ուրիշ ելք չունեմ:

-Բայց ես առանց քեզ չեմ ապրի, խնդրում եմ մի՛ գնա, մի՛ թող ինձ:

-Դու գիտես, որ ես չեմ կարող դեմ գնալ ծնողներիս կամքին, այլապես հանուն քեզ չէի գնա:

-Լա՛վ: Ես կթողնեմ, որ դու գնաս, միայն այն պայմանով, որ վերադառնաս ինձ մոտ, և մենք լինենք երջանիկ:

-Իհարկե՛, դու գիտես, որ ինձ օդ ու ջրի նման պետք ես, և ինչ էլ որ լինի` կվերադառնամ քեզ մոտ:

-Մի բան էլ կա. թող ինձ քո մազերից մի փունջ, դա ինձ կհիշեցինի, որ դու միայն իմն ես:

Այդ օրը ես հրաժեշտ տվի նրան`նորից տեսնելու ակնկալիքով: Բայց բախտը դաժան գտնվեց և խլեց նրան ինձանից:

Մի օր ես նրանից նամակ ստացա, որի մեջ գրված էր.

«Սիրելի՛ս, կներես, սա իմ վերջին նամակն է, վերջին տողերը, երևի մեզ վիճակված չէ միասին չլինել: Ես հիվանդ եմ և ինձ երկար ժամանակ չի մնացել, բայց շատ չտխրես` մենք անպայման կհանդիպենք և իրոք կլինենք երջանիկ: Ուզում եմ վերջին անգամ  մնաս բարով ասել, ների՛ր ինձ, որ չկարողացա վերադառնալ քեզ մոտ. ես հաղթվեցի»:

Այս ամենից հետո ես չէի կարող ձեռքերս ծալած նստել, անմիջապես մեկնեցի նրա հետևից: Բայց,ավա՜ղ,ուշացա: Ես միայն հասցրեցի հեռվից մի պահ տեսնել նրան, երբ արդեն հանձնում էին հողին:

Երկար ժամանակ չէի կարողանում ինքս ինձ ներել, որ թողեցի նրան հեռանալ ինձնից: Իսկ հիմա ես երջանիկ եմ, որ դաժան կյանքը, որ ինձ հնարավորություն տվեց  սիրել նրան և զգալ կորստի դառնությունը, նորից միացնում է մեզ:

Պապս այլևս ոչինչ չասաց, միայն լուռ հայացքը գամել էր մի կետի և անթարթ նայում էր: Նրա աչքերից ափսոսանքի արցունքներ էին թափվում`իրենց հետ տանելով դառը հիշողություններ: Իսկ ես ապշած կուչ էի եկել սենյակի անկյունում և այլևս արցունքներս զսպել չկարողանալով` դուրս վազեցի սենյակից, նստեցի դռան կողքին և սկսեցի հեկեկալ: Մի ժամ անց, երբ նորից մտա սենյակ, պապս արդեն էլ չկար: Դա ինձ համար  ծանր հարված էր: Լուսնոտի պես դուրս եկա և քայլերս ուղղեցի դեպի գետափ: Երկար նստեցի ափին`աչքերս հառած դեպի հեռուները, կարծես բնությունը հանդարտեցնում էր հոգիս, և միգուցե էլի կնստեի, բայց հանկարծ ինչ-որ մեկի ձայնը սթափեցրեց ինձ, շրջվեցի և տեսա  մի անծանոթ կերպարանք, նա միայն շշնջաց.

-Շատ գեղեցիկ տեսարան է, օրիո՛րդ, երբեք չէի նկատել…

Էլլադա Հայրապետյան, Սյունիքի մարզ, քաղաք Գորիս, թիվ 4 ավագ դպրոց, 12-րդ բնագիտական դասարան

Advertisements

7 Comments

  1. Inessa says:

    Shat txur patmutyun er bayc shat hetaqrqir

    Like

  2. Դավիթ says:

    Շատ գեղեցիկ պատմվածք էր… Հարգնանքներս հեղինակին….

    Like

  3. Էլլադա says:

    Շնորհակալ եմ…
    Գնահատւմ եմ գնահատողներին…

    Like

  4. Ներսես says:

    Հրաշալի է. Ապրես, Էլլադա…

    Like

  5. Լորետա says:

    Շատ գեղեցիկ շարադրված պատմվածք է…
    Լորետա,
    Տավուշ,Ջուջևան

    Like

  6. Arpine says:

    Ինչ պուպուշ էր պատմվածքը,ինչ լավ կլիներ, որ բոլորի մոտ լիներ այդ հավիտենական սերըր, ինչպես որ քո պապիկի մոտ:Ապրե´ս հեղինակ 😀

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: