Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Սեպտեմբերի մեկը Ճոճկանի դպրոցում

Սեպտեմբերի մեկը Ճոճկանի դպրոցում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,024 կտտոց

Այս տարի Ճոճկանի դպրոցն ունեցավ 16 առաջին դասարանցիներ:  Նրանք շատ էին ոգևորվել, իրենց արդեն մեծ էին համարում: «Ես արդեն մեծ տղա եմ, դպրոց եմ գնում»-ասում էր փոքրիկ Արենը:

Հավաքվել էր ամբողջ աշակերտությունը, նոր տրամադրություն, նոր հույզեր, ապրումներ… Ինչպես միշտ աշակերտներով տողան կանգնեցինք, հետո ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Էդիկ Խաչատրյանը: Նա բոլորիս բարի գալուստ մաղթեց, հայտնեց թե ինչ փոփոխություններ են լինելու նոր ուսումնական տարում: Մենք շախմատի ժամ ենք ունենալու, իսկ մինչև չորրորդ դասարանի աշակետներին անվճար գրքեր կտրվեն`բացի ռուսերենի և գերմաներենի գրքերից:

Տնօրենը նրանց հանձնեց կառավարության տարբեր կազմակերպությունների կողմից ուղարկված նվերները՝ պայուսակ, գրենական պիտույքներ, այնուհետև տնօրենը գովասանագրեր տվեց այն աշակերտներին, ովքեր նախորդ ուսումնական տարում գերազանց առաջադիմություն էին ցուցաբերել:

Ճոճկանի դպրոցը կառուցվել է 1971թ. վերանորոգվել է վերջերս՝2005թ.: Մեր դպրոցը տվել է մի շարք հայտնի շրջանավարտներ՝ Սերգո Երիցյան( Հ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար), Աղասի Թամազյան (փիլիսոփայական գիտությունների թեկնածու), Գուրգեն Խաչատրյանը (Վանաձորի մանկավարժական համալսարանի ռեկտոր ), այս շարքը կարելի է երկար թվել: Մեր դպրոցում սովորում է շուրջ 380 աշակերտ, այս տարի կունենանք տասնութ շրջանավարտ: Նրանցից շատերը ցանկություն ունեն իրենց ուսումը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Advertisements

1 Comment

  1. admin says:

    Լավ կլիներ Սերգո Երիցյանը հիշեր իր հարազատ դպրոցն ու զուգարանի հարցը լուծեր:

    http://hetq.am/arm/news/4049/

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: