Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Իտալացի կիթառահարի հուշերից

Իտալացի կիթառահարի հուշերից

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,757 կտտոց

Երբ առաջին անգամ նրան տեսավ, գեղեցկադեմ մայրիկի ձեռքը բռնած`կանգնած էր Սան-Ստեֆանո փողոցի փոքրիկ համեստ խանութներից մեկի աոջև: Տարված վարդագույն պաղպաղակի քաղցր համով` այդ չքնաղ աղջիկը`լայնեզր գլխարկի տակից երևացող ոսկեգույն մազերով, երկար մոխրագույն զգեստով`գոտևորված կարմիր ժապավենով, անգամ չնկատեց անբնական հայացքը իրեն սևեռած Էմիլիենի` այդ վտիտ, իր տարիքի համեմատ բարձրահասակ թվացող պատանուն, որ հմայված կանգնել էր նրանց դիմաց և չէր լսում ընկերների աղաղակը, որոնց զվարթ ծիծաղը չէր կարող անտարբեր թողնել փողոցի խաղաղասեր բնակիչներին:

* * *

Նեապոլի ամենախուլ թաղամասերից մեկում էր, երբ առաջին անգամ ականատես եղա տեղի կիսաքանդ գիշերային ակումբի հարբած երաժիշտների կռվին: Անբարո գոռում-գոչյուններով հագեցած երեկոյան աղջամուղջն աստիճանաբար ցրվում էր փողոցը հազիվ լուսավորվող լապտերի լույսից: Հանկարծ երաժիշտներից ամենահամարձակը ձեռքի տակ եղած վեցլար փայտե կիթառը գիրթ շարժումով նետեց քիչ հեռու օրորվող մի անձնավորությանը, ով իր անվայել պահվածքով ոտնահարել էր կիթառահարի պատիվը. վերջինս ընկերների մոտ իրեն հասցված վիրավորանքը արդեն հասցրել էր խեղդել մի քանի բաժակ գինու մեջ:

Այս թաղամասում սովորական երևույթ էին դարձել նմանատիպ ծեծկռտուքները, որոնք միշտ ավարտվում էին մի ծերունու միջնորդությամբ, ում հանդեպ տեղի երիտասարդների տածած հարգանքը արագ հանդարտեցնում էր շիկացած մթնոլորտը: Սակայն այս անգամ ծերունին չերևաց, իսկ դա նշանակում էր, որ այս միջադեպը դեռ շարունակելու էր զվարճացնել ակումբում գտնվողներին, որոնց ուշադրությունն ամբողջությամբ գամված էր փողոցին և առիթ էր դառնալու ևս մի քանի իմաստազուրկ կենացների:

Բարձրաձայն հայհոյանքներից, ամպագոռգոռ սպառնալիքներից հետո ամեն ինչ խաղաղվեց, բոլորը ցրվեցին: Անհասկանալի տպավորությամբ լցված` դուրս եկա գիշերային խավարի քողից և քայլերս կամաց ուղղեցի դեպի խաչմերուկը, որից քիչ վերև մեր տունն էր: Մտամոլոր չհասցրի մի քանի քայլ կատարել, երբ աչքս դիպավ թաց ասֆալտի վրա ընկած կիթառին, որի մի կողմը վնասված էր, և կողքին հազիվ նշմարվում էին փայտե կտորտանքները: Ակամա վերհիշեցի ականջ գուրգուրող հնչյունները, որոնց տակ այնքան նրբիրան իտալուհիներ են պարել: Սկսեց մանր անձրև մաղել, և ես, աշխատելով չսաստկացնել օրվա մրսածությունս, առանց մտածելու վերցրի կիթառն ու այն օգտագործելով որպես ծածկոց` լուռ ուղղվեցի տուն:

Հուլիսյան` մեկ շաբաթ տևած անսպասելի անձրևներից հետո երեք օր ես հարբուխով պառկած էի և չնայած դրսի շոգի և տանը կանգնած խեղդող տոթի` մորս հորդորով պետք է տաք թեյ խմեի: Մարմնի ընդհանուր թուլությունը, ախորժակի կորուստն ինձ արդեն տասնչորս տարի ծանոթ էին, այնպես որ ես իմ ուշադրությունը սևեռել էի բակում հավաքված ընկերներիս, որոնց չարաճճի արարքները հանդուրժում էին քաղաքի կրպակների վաճառողները: Միայնություն և հիվանդություն. ինձ համար երկու անհամատեղելի երևույթներ և դրանց կողքին հարևանների բարձր ծափն ու ծիծաղը, որը տվյալ պահին ուղղակի նախանձելի էր: Օրվա այս ժամերին սովորաբար ես տանը չէի լինում. Անտոնիոյի, որին կարճ ասում էինք Տոնի, և Ռոբերտոյի հետ թափառում էինք Պուչետտո հարուստների թաղամասում` հույս ունենալով մի քանի լիրա կորզել տեղի մեծահարուստներից և հատկապես ժամագործ Պիեռից, ով ազգությամբ շվեցարացի էր` մեծահոգի ու համբերատար:

Հանկարծ լսվեց դռան բարձր թակոց: Տոնին էր: Եկել էր ինձ այցելության` ձեռքին մի քանի կիսախակ խնձոր` քաղված հարևան բակի խնձորենուց, միևնույն ժամանակ ասելու, որ ակումբի ծերուկը մահացել է: Նրա սուր աչքից չվրիպեց նաև օրեր առաջ տուն բերած կիթառը, որն ընկած էր մահճակալիս կողքին և արդեն հասցրել էր փոշոտվել: Տոնին ինձ խորհուրդ տվեց վեցլարը վերանորոգել հարևան ատաղձագործ Ֆաուստոյի մոտ և ազատ ու պարապ ժամերս լրացնել նրա հնչյուններով. նա երազում էր երաժիշտ դառնալ, բայց չուներ համապատասխան ձիրք:

 * * *

Երկու տարի առաջ ես անգամ չէի կարող պատկերացնել այս երաժշտական գործիքը ձեռքիս, էլ չեմ խոսում նվագելուց: Իսկ հիմա այն դարձել է իմ միակ ընկերը, իմ ամբողջ օրվա զբաղմունքը, իմ կուռքը և վերջապես իմ ապագան կերտողը: Դպրոցն ավարտելուց հետո Տոնին և Ռոբերտոն գնացին մայրաքազաք` Հռոմ, իրենց բախտն այնտեղ փորձելու, և ես նրանցից այլևս տեղեկություն չունեի, մինչև որ երեք օր առաջ իմացա, որ Ռոբերտոն իսպանացի մի ֆերմերի աղջկա հետ փախել է Իսպանիա: Իսկ ես երեք տարի անընդմեջ քրտնաջան աշխատանքից հետո, կարողանում եմ տիրապետել ոչ միայն կիթառին, այլև բոլոր լարային գործիքներին: Մի քանի ամիս առաջ` ձեռքս կոտրելուց հետո, վերջնականապես որոշեցի թողնել զբաղմունքս և զբաղվել ավելի լուրջ գործով, բայց դատարկ գրպանով ես չէի կարող ապրել և մանավանդ մեծ հույսեր ունենալ ստեղծագործական գործունեությանս հետ: Հիմա ես աշխատում եմ Նեապոլի առաջադեմ ակումբներից մեկում որպես կիթառահար, բայց ասեմ` անգնահատելի աշխատանք է այստեղ: Միևնույն ժամանակ ինչքան հաճելի է արևածագին` աղմկոտ գիշերից հետո, հոգնած, քրտնած, քնապակաս վերադառնալ տուն` իմանալով, որ այնտեղ քեզ է սպասում քեզ գնահատող, քեզանով հպարտացող ու քաջալերող մայրդ: Նա միշտ ուզում էր, որ ես հորս պես երաժիշտ լինեմ. մորս ասելով տղաներին ոչ հատուկ բարակ նուրբ մատներ ունեի, որոնք ափսոս էին մաշել շինարարությունում կամ այլ քիչ վարձատրվող գործերում:

Մայրս մասնագիտությամբ դերասանուհի էր, այն էլ ի՜նչ դերասանուհի` թխահեր, սպիտակամաշկ, իտալուհիներին բնորոշ դիմագծերով, աշխատասեր և մեծ բավականություն էր ստանում կիրակի օրերին իմ սիրելի սպագետտին պատրաստելով: Տասնութ տարեկանում մայրս թատրոնում առաջին անգամ մասնակցում է ներկայացմանը: Գլխավոր հերոսուհին, ում դերը խաղում էր ինքը, սիրահարվելու էր մի երաժշտի, ով պետք է բուռն սիրավեպ ունենար Իզաբելլայի` գլխավոր հերոսուհու հետ, որը նրա մոլի երկրպագուներից էր լինելու: Պատահում է այնպես, որ մայրս` անփորձ մի աղջնակ, ում դեր էին տվել միայն յուր գեղեցկության համար, չկարողանալով տիրապետել իր անկեղծ զգացմունքները, իսկականից սիրահարվում է գլխավոր դերասանին, ով կյանքում երաժիշտ էր և հանապազօրյա հացը վաստակելու համար աշխատում էր իբրև դերասան: Այլևս չդիմանալով ծնողների խրատներին, որոնք կարճ ժամանակում վերաճեցին խիստ արգելքների` մայրս նրա` իմ ապագա հոր հետ Հռոմից փախչում է Նեապոլ, որտեղ մեկ տարի հետո ծնվում եմ ես: Հայրս ինձ անվանում է Էմիլիեն: Բայց, ավա՜ղ, նրանց միջև եղած մեծ սերը խորտակվում է կենցաղային ամենօրյա վեճերի մեջ: Չհամակերպվելով տկար որդի ունենալու, աղքատ կյանքով ապրելու հետ` հայրս թողնում է ութսունյոթ լիրա և հեռանում:

Ես նրան երբեք չեմ տեսել, սակայն մայրս ամեն ինչ արել է, որ չզգամ հորս պակասը:

* * *

Արդեն մոտ հինգ ամիս է, ինչ աշխատում եմ: Կյանքումս առաջին անգամ սիրահարվեցի: Նրան դժվար էր չնկատել տասնյակ մարդկանց մեջ, ովքեր ոգելից խմիչքների պատճառով մոռացել էին վարքագծի տարրական կանոնները: Այդ փայլուն խոշոր աչքերով էակը նստած էր բեմի առջև փոքրիկ սեղաններից մեկի մոտ և վայելում էր իր պատվիրած պաղպաղակը: Երևում էր` նա առաջին անգամ է այստեղ եկել: Մի պահ նա խորաթափանց հայացքն ուղղեց ինձ, և տարիների ընթացքում սառած սիրտս սկսեց արագ բաբախել` խլացնելով թմբուկների ձայնը: Ես մոռացա երգի բառերը, բայց շուտ կողմնորոշվելով` ավարտեցի ելույթս: Առաջին անգամ մոռացա իմ իսկ գրած երգի բառերը … Ամբողջ աշխարհս վայրկյանների ընթացքում տակն ու վրա եղավ, և ես հիշեցի հիշողությանս մեջ դաջված այն աղջնակի պատկերը, որ տարիներ առաջ տեսել էի Սան-Ստեֆանո փողոցում: Դրանից հետո ես դեռ երկար ժամանակ գնում և կանգնում էի այդ փողոցում ` նույն կրպակի մոտ` հույս ունենալով նորից հանդիպել նույն հրեշտակին:

Այդ օրը` սեպտեմբերի տասնյոթին, նրա հետ ծանոթացա, իսկ երկու օր հետո` մեր առաջին ժամադրությանը, ես նրան իր անունով երգ նվիրեցի` «Սելենա» : Պարզվեց, որ փոքր տարիքում նա ընտանիքի հետ մեկնել է Ֆրանսիա` այնտեղ հոր մոտ կրթություն ստանալու, և մի քանի ամիս է, ինչ եկել է:

Օրեցօր մենք մտերմանում էինք, և շուտով այդ մտերմությունը վեր էր աճում երկրային սիրո: Սելենան դառնում էր իմ մուսան, իմ օդն ու սնունդը, իմ կյանքի աղբյուրը:

Նորանոր երգեր, երաժշտություն, մտահղացումներ… Երեք ամիս հետո մեր սիրելի կամրջի տակ ես նրան խոստացա սիրտս ու հոգիս… Ծաղկուն ստեղծագործական կյանքս չմնաց աննկատ, և ինձ լավ վարձատրվող աշխատանք առաջարկեցին Հռոմում: Մայրս այլևս չէր աշխատում, իսկ ես չէի կարող օրերս անտեղի սպանել այդ ակումբում , որտեղ աշխատանքիդ դիմաց գրոշներ են տալիս :

* * *

Հիշում եմ Սելենայի արցունքները, որոնք գլորվում էին նրա ամոթխած այտերով: Սիրտս կտոր-կտոր էր լինում: Այն, ինչ հետս վերցրի, կիթառն էր և մեր սերը: Կայարանում վեջին անգամ համբուրեցի նրան,  և մենք բաժանվեցինք:

* * *

Հռոմ: Հրաշալի քաղաք է` հարուստ ճարտարապետական կոթողներով և ոչ միայն… Օրերս տեսա իմ վաղեմի ընկեր Տոնիի, ով ամուսնացել էր և ուներ սեփական ռեստորան: Մենք հանդիպեցինք լրիվ պատահական և հազիվ իրար ճանաչեցինք: Նա հրավիրեց  ինձ իր տուն` ընթրիքի, ծանոթացրեց կնոջ և երկու երեխաների հետ: Հրաշալի ընտանիք էր: Պատմեց ինձ իր կյանքի մասին` ինչպես է հասել այս ամենին, բայց քանի որ ես վաղը պետք է շուտ գնայի աշխատանքի, խնդրեցի ինձ ներել և շուտ դուրս եկա: Հանրակացարանը, որտեղ մնում էի, այդքան էլ հեռու չէր այն թատրոնից, ուր ես պետք է աշխատեի: Ամեն շաբաթ նամակ էի գրում Սելենային, պատմում այստեղի կյանքի մասին, իսկ նա ամեն անգամ պատասխանում էր, որ ոչինչ չի փոխվել: Վերջերս նկատեցի, որ ինչ-որ բան է կատարվում Սելանայի հետ. նա առաջվանը չէր, նույնիսկ նամակներիս չէր պատասխանում:

Մեկ տարի հետո ես բավական գումար էի հավաքել և արդեն ազատ կարող էի վերադառնալ տուն: Մեկնելուց մեկ օր առաջ մորս նկարագրածով գտա իմ հայրական տունը: Երկար կանգնեցի գոց դռների առջև, համարձակությունս չներեց ներս մտնել,  շրջվեցի և վերադարձա հանրակացարան: Ամբողջ գիշեր չկարողացա աչք փակել. խիղճն ու ինքնասիրությունը ամբողջ գիշեր մենամարտեցին:

* * *

Այսօր հրաշալի օր է, երրորդ անգամ հայր եմ դառնալու: Հռոմի ամենաերջանիկ մարդն եմ ինձ զգում: Կինս ֆրանսուհի է.  ի՜նչ հետաքրքիր է, չէ՞, կյանքն ինչպես է դասավորվում: Իսկ ես հենց նոր ավարտեցի պատմվածքս, որը պետք է նվիրեմ աղջկաս` Սելենային, և պատրաստվում եմ գնալ կնոջս ու զավակիս այցելության: Երաժշտի մեծ հռչակը անգամ չի կարող ինձ այդքան հաճույք պատճառել:

* * *

Իսկ Սելենան հասցրել էր մեկ տարվա մեջ մոռանալ Էմիլիենին տված երդումը, ամուսնանալ մի մեծահարուստի հետ ու հեռանալ երկրից:

Խաչիկյան Սյուզաննա, Վանաձոր, թիվ 19 դպրոց

Advertisements

1 Comment

  1. […] Իտալացի կիթառահարի հուշերից, Խաչիկյան Սյուզաննա, Վանաձոր […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: