Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Մի քանի օր ավագ դպրոցում

Մի քանի օր ավագ դպրոցում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,757 կտտոց

Այս մի սեպտեմբերի մեկը ես հաստատ չէի ուզում որ գա, որովհետև ստիպված էի գնալ ավագ դպրոց` նոր միջավայր, նոր ուսուցիչներ: Ես արդեն պատկերացնում էի, թե ինչ պետք է լինի ինձ հետ նոր դպրոցում, իսկ այդ պատկերացումներս շատ վատն էին, բայց դպրոց գնալուն պես դրանք լրիվ փոխվեցին:

Ուսուցիչներն այնպես ընդունեցին, որ դեմքիս թթված արտահայտությունը միանգամից փոխվեց և մեջս մի տեսակ սեր առաջացավ այս դպրոցի նկատմամբ, իսկ աշակերտների հետ ծանոթանալուն պես ամբողջովին նվիրվեցի դպրոցին և նույնիսկ չէի ուզում լքել այն:

Երբ ուսուցիչները մտնում էին դասարան` մոտս ինչ-որ վախի նշաններ էին զգացվում, և ես պատրաստ էի ամեն վայրկյան կռվել նրանց հետ, որովհետև ավելի մեծահասակներից լսել էի, որ աշակերտ-ուսուցիչ կոնֆլիկտը հաճախ է լինում այս դպրոցում, բայց նման բան ես չհանդիպեցի և նույնիսկ մեծ հարգանք զգացի նրանց կողմից:

Հետո պարզ դարձավ, որ այդ կոնֆլիկտները եղել են մի քանի տարի առաջ, իսկ հիմա նման բաները վերացել են, քանի որ ուսուցիչները սկսել են գիտակցել, որ պետք չէ երեխաներին տարբերակել ըստ դպրոցների: Մեր դասարանն էլ է շատ հետաքրքիր, որովհետև ունենք 1մ 90սմ հասակի մի տղա: Չնայած նա ամիսների տարբերությամբ մեզնից փոքր է, բայց դպրոցի գրեթե ամենաբարձրահասակն է: Այս դպրոցում միայն ինձ մի հիմնախնդիր դուր չեկավ. դա գրքերի հարցն էր, որովհետև չորս գիրք բացակայում է: Դպրոցից մի աշակերտ էլ պատմեց, որ երեխա էլ կա ամբողջ մի տարի առանց գրքի է մնում: Սակայն տեսնելով դպրոցի անհանգիստ անց ու դարձը համոզված եմ, որ մոտակա ժամանակներում կլուծվի այս խնդիրը:

Advertisements

2 Comments

  1. Arpine says:

    Ռոբ ջան ես ոնց հասկացա ամենատպավորիչը քեզ համար եղել է էտ տղայի հասակը 😀

    Like

  2. Rob says:

    Հա, իսկապես: Ով էլ լիներ իր համար ամենատպավորիչը այդ տղայի հասակը կլիներ.. 😀

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: