Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Ինչպես պոկ գալ հարազատ համակարգչից :)

Ինչպես պոկ գալ հարազատ համակարգչից :)

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 571,014 կտտոց

Այնուամենայնիվ, ինչո՞ւ է պետք ազատվել համակարգչային կախվածությունից: Չէ՞ որ համակարգիչը բնավ չարիք չէ, այն ուղղակի գործիք է և պետք է ուղղակի իմանալ, թե ինչպես ճիշտ օգտագործել: Դա չի նշանակում, որ պետք չէ համակարգչային խաղեր խաղալ և ինտերնետում շփվել ընկերների հետ: Սրանք խաղեր են, որոնք բացի իրենց բուն նշանակությունից թույլ են տալիս հանգստանալ, ազատվել առօրյա սթրեսից, սակայն մինչև այն պահը, երբ դրանք դադարում են կատարել այդ ֆունկցիան, ու իրենք են դառնում հոգնածության, հիվանդագինության, գրգռվածության, տեսողության վատացման, անընդհատ քնելու ցանկության, հիշողության բթացման պատճառ, ընտանիքը, համալսարանը, դպրոցը վերածվում են երկրորդային և խանգարող գործոնների, դժվարություններ են առաջանում շփման մեջ:

Ահա համակարգչային կախվածությունը ախտորոշող փոքրիկ ու ոչ շատ հավաստի հոգեբանական թեստ. ամեն պնդմանը պետք է պատասխանել «այո» կամ «ոչ»:

1. Նյարդայնանում և դուրս եք գալիս ափերից անգամ ամենաչնչին առիթով:

2. Վախենում եք հիասթափեցնել մարդու, ով ֆիզիկապես ձեզնից ուժեղ է:

3. Սկսում եք սկանդալ սարքել, որպեսզի ձեր վրա ուշադրություն դարձնեն:

4. Սիրում եք մեծ արագությամբ շարժվել (ավտոմեքենայով, այլ միջոցներով), եթե անգամ դա վտանգավոր է կյանքի համար:

5. Շատ եք դեղորայքներ օգտագործում, երբ հիվանդանում եք:

6. Պատրաստ եք գնալ ամեն ինչի, որպեսզի ստանաք այն, ինչի ձգտում եք:

7. Սիրում եք մեծ շների:

8. Սիրում եք նստել արևի տակ ժամերով:

9. Համոզված եք, որ մի օր անպայման հանրահայտ կդառնաք:

10. Կարողանում եք ժամանակին կանգ առնել, երբ զգում եք, որ սկսում եք տարվել:

11. Սովոր եք շատ ուտել, անգամ եթե առանձնապես սոված չեք:

12. Դուք շատ եք սիրում նախօրոք իմնալ, թե ինչ են ձեզ նվիրելու կամ ինչպես է ավարտվելու կիսատ կարդացված գիրքը:

Իսկ հիմա հաշվում ենք բալերը՝ 2-րդ և 10-րդ հարցերին դրական պատասխանները ստանում են 1-ական բալ: Մնացած բոլոր հարցերը՝ 1 բալ ամեն բացասական պատասխանի համար:

8 և ավելին՝ անառողջ ազարտը ձեր թերությունների թվին դժվար է դասել: Դուք թերևս ամենակշռադատող մարդկանց թվին եք պատկանում և դժվար թե իրական ուրախությունը, դե խնդիրներն էլ նույնպես, փոխեք վիրտուալի հետ: Դուք ամենայն հավանականությամբ զերծ եք համակարգչային կախվածության վտանգից:

4-7 բալ՝ զվարճալիքների մեջ դուք պահպանում եք ոսկյա միջինը: Ձեզ ոչ թե ազարտն է առաջ շարժում, այլ ավելի շուտ՝ հետաքրքրասիրությունը: Նոր խաղը ձեզ կհետաքրքրի ավելի շուտ իր գրաֆիկայով, արգելքների հաղթահարմամբ և այլն, և դուք դժվար թե ներքաշվեք դրա մեջ:

4 և դրանից պակաս՝ դուք ազարտով մարդ եք և հաճախ ոչ խելամիտ: Ձեզ խորհուրդ է  տրվում հենց սկզբից հեռու մնալ խաղերից և վտանգավոր զվարճալիքներից, որպեսզի հետո  չընկնել հորձանուտի մեջ:

Համակարգչային կախվածությունը կանխարգելելու համար պետք է անել այն, ինչ մենք բոլորս էլ գիտենք՝ շատ չնստել համակարգչի դիմաց, պահպանել սոցիալական շփումները, երեկոյան դուրս գալ զբոսանքի ընկերների, ընտանիքի անդամների կամ ձեր սիրելի շան հետ, կառավարել սեփական ժամանակը, սովորել ղեկավարել հույզերը, պահպանել այլ հետաքրքրություններ, գրքեր կարդալ, անգամ հեռուստացույց նայելն էլ օգտակար է համակարգչից կտրվելու համար 🙂 Կարևոր է բեռնաթափման օրեր կազմակերպել, երբ չես մտնում համացանց և ժամանակդ անիմաստ չես վատնում համակարգչի առջև:

Եվ հիշե՛ք օգտակար մի դիտարկում. համակարգչից հեռու անցկացրած ամեն ժամից դրա դիմաց նստելու ցանկությունը ավելի է մարում, իսկ ինչքան երկար պոկ չես գալիս նրանից, այնքան ավելի դժվար է հետո կանգ առնել:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: