Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Մեր ժամանակի մոդայիկ հիվանդությունը՝ համակարգչային կախվածություն

Մեր ժամանակի մոդայիկ հիվանդությունը՝ համակարգչային կախվածություն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,822 կտտոց

Հայկը իր ժամանակի մեծ մասը անց էր կացնում համակարգչի առջև: Այդպես էր ստացվում՝ միշտ անելու մի բան կար, լրացնելու, մի բան ավարտին հասցնելու, սոցիալական ցանցերում ընկերներին ասելու…

Ընկերների հետ կենդանի շփումն ու ակտիվ բակային խաղերը արդեն կորցրել էին իրենց հրապույրը նրա համար ու կարծես հնացել, իսկ Հայկն սկսել էր փնտրել նոր տպավորություններ, նոր միջոցներ, որոնք էլ ստանում էր միայն ու միայն համակարգչից: Նա, իհարկե, լսել էր համակարգչային կախվածության մասին, որ այն մարդկանց զոմբիների է վերածում, սակայն կարծում էր, որ դա իր մասին չէր, քանի որ նա ոչ մի անոմալ բան չէր զգում և դրսևորում, ուղղակի նրա կենսագործունեության մի ահռելի մաս կապված էր համակարգչի հետ:

Իսկ ե՞րբ է ուղղակի համակագչով տարվածությունը կամ հետաքրքրվածությունը անցնում  նորմայի սահմանները և վերածվում կախվածության: Այս հարցը շատ հետաքրքիր է նաև այն պատճառով, որ ոչ ոք իրեն չի տեսնում նորմայի և անոմալիայի գծից այն կողմ՝ որպես ոչ նորմալ: 

Հոգեբաններ առանձնացնում են երեխաների և դեռահասների մոտ համակարգչային կախվածության հանդեպ նախատրամադրվածության պայմանները: Դրանք են ծնողների կողմից անուշադրությունը, լքվածությունը, ընդհանուր անհաջողակությունը շրջապատում, անլիարժեքության բարդույթը, ընկերների բացակայությունը, այլ հետաքրքրությունների բացակայությունը: Այս գործոնները բոլորը միասին ստեղծում են, այսպես կոչված՝ ռիսկի խումբը: Սակայն դրանք պայմանական են և համակարգչային կախվածության բավարար պայման չեն, ինչպես կարող են նաև բացակայել կախվածություն ունեցող անհատի մոտ:

Իսկ ի՞նչն է համակարգչի մեջ առաջացնում կախվածություն, ի՞նչն է մարդկանց գրավում և հափշտակում այն աստիճան, որ մասնագետները համակարգչային կախվածությունը համեմատում են թմրամոլույթյան և ալկոհոլամոլության հետ (քանի որ բոլոր կախվածությունների հոգեբանական ախտանիշները շատ նման են): Առանձնացնում են համակարգչային կախվածության երկու կողմ՝ կախվածություն խաղերից (կիբերադիկցիա) և համացանցից (ցանցոլոգիզմ): Համակարգչային խաղերից կախվածությունը ընդհանրապես խաղերից կախվածության (խաղամոլության) մի տեսակ է համարվում:

Ինտերնետ կախվածություն ունեցող անձանց համացանցում հիմնականում ամենից շատ գրավում է շփումը հեշտ սկսվելու և  սեփական կանոններով շփվելու, շփումը ցանկացած պահի դադարացնելու, ինչպես նաև նոր, փորձնական ես-կերպար ստեղծելու հնարավորությունը: Այս դեպքում դու բոլորովին զրոյից ես սկսում, քեզ չեն սահմանափակում քո իրական արտաքինը, սեռը, բնավորությունը, կարող ես հանդես գալ այնպիսին, ինրպիսին ուզում ես լինել: Այդ իսկ պատճառով այսպիսի կախվածություն ունեցող մարդկանց մեծամասնությունը լավ հարմարված չեն իրենց շրջապատին, ունեն կոմունիկատիվ և ներանձնային կոնֆլիկտներ, որոնցից համացանց փախչելու փոխարեն ավելի խելամիտ կլիներ փորձել հաղթահարել դրանք և վերացնել:

Խաղամոլները համակարգչային խաղերում նույնպես հնարավորություն ունեն նոր կերպար ստեղծելու, իրենց չիրականացած ցանկությունները արտացոլելու էկրանին և գրավելու այն սոցիալական դիրքը, որը իրենց կարծիքով անհասանելի  է նրանց իրական կյանքում: Այդ ամենին գումարվում է խաղերի էֆեկտները, հետաքրքրությունը, ներքաշող սյուժեն, որն ստիպում է մրցակցության մեջ մտնել և անընդհատ նոր «ձեռքբերումների» հետևից ընկնել:

Այս ամենի հիման վրա մասնագետները համարում են, որ համակարգչային կախվածության հիմքում ընկած է կյանքի և աշխարհի ընկալման, ինֆորմացիայի փոխանակման խանգարումը, երբ իրականությունը աղավաղված է ընկալվում և չի տարբերակվում վիրտուալը իրականից: Վիրտուալը դառնում է իրականում գոյություն ունեցող պահանջմունքերի (սիրո, հարգանքի, հոգատարության, առաջընթացի) բավարարման միջոց կամ այլ կերպ ասած՝ փախուստի ապաստան:

Ինչպե՞ս տարբերել համակարգչային կախվածությունը դրա բացակայությունից: Եթե մարդ ողջ օրը նստած է համակարգչի դիմաց, դա դեռ չի նշանակում, որ նա կախվածություն ունի: թեթևացած շունչ քաշենք 🙂  Որպեսզի մարդը հիվանդ համարվի պետք է, որ համընկնեն հետևյալ կետերից գոնե մի քանիսը.

1.Համակարգչից կախվածություն ունեցող մարդը ուղղակի ունակ չէ այն որևէ այլ բանով լցնել: Նա միշտ նախընտրում է համակարգիչը ցանկացած այլ տիպի զբաղմունքից:

2. Համակարգիչ դիմաց անցկացրած ժամերը մարդը համարում է ամենաերջանիկը, ամենաբովանդակալիցը և իմաստավորվածը:

3. Համակարգիչ մոտ չգտնվելով նա իրեն վատ է զգում, գրգռված է, նյարդայնացած, դժգոհ, անհանգիստ:

4. Եթե խոսքը գնում է խաղային կախվածության մասին, ապա երբեմն անհատը սկսում է իրեն նույնացնել իր խաղային կերպարի հետ և վերջինիս մահվան դեպքում անգամ ինքնասպանություն գործել՝ սա կախվածության ծայրահեղ կետն է:

5. Մարդու մոտ կորում են այլ հետաքրքրությունները, նա սկսում է անգամ երազում տեսնել համակարգչային խաղերի և սոցիալական ցանցերի հետ կապված սյուժեներ, շատ անգամ սարսափներ: Առօրյա խոսակցության մեջ կախվածությամբ տառապող մարդը սկսում է օգտագործել համակարգչային տերմիններ:

Այս ամենից խուսափելու համար նախընտրելի է նախօրոք կանխարգելել խորացող կախվածությունը, իսկ ինչպե՞ս դա անել:

 

 

 


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: