Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Պարտադիր օրագիր

Պարտադիր օրագիր

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 571,014 կտտոց

Մի քանի օր առաջ մեր դպրոց բերեցին ու «բռնի ուժով» բաժանեցին անվճար օրագրեր, որոնց վրա գրված էր՝ «Հայաստանը դու ես»:

Ճիշտն ասած՝ ես մտածեցի՝ երևի հուշանվերի պես կանցնի-կգնա: Բայց դասղեկս ասաց, որ իրականում դրանք շատ լուրջ են, ու մենք պարտավոր ենք օգտագործել այդ օրագրերը: Հա՛, բայց ախր մենք նախ 11-երորդ դասարանում ենք, օրագիր լրացնելը ո՞րն է: Էս հարցի պատասխանը երևի նույնիսկ ԿԳ նախարարը չգիտի: Համ էլ ինչո՞ւ են բռնանում, չեմ հասկանում, ինչո՞ւ հենց  «Հայաստանը դու ես»: Փաստորեն, եթե ապրում ենք Հայաստանում, ուրեմն մենք Հայաստանն ե՞նք: Էս տրամաբանությամբ՝ ուզբեկին ասում են՝ «Ուզբեկստանը դու ես»: Ա՛յ, քեզ նոր չգրված օրենք:

Հա՛, դառնանք օրագրերին: Հերիք չէ՝ 11-երորդ` միգուցե նաև 12-երորդ, դասարանցիներին ստիպում են օրագիր լրացնել, դեռ մի բան էլ գույնզգույն ու մանկական օրագիր: Հա հետո՞ ինչ, որ Հայաստանն ու հայկական եռագույնը շատ ենք սիրում, ուրեմն պետք է հայրենասիրապրոպագանդող օրագրեր տա՞ք: Ես եմ ու էդ գույները չեմ սիրում ու օրագիրն էլ  իմ ճաշակով չէ, ինչի՞ չեք տալիս հնարավորություն ընտրել իմ ուզած օրագիրը: Էէէէ, մեկ է, ինչքան ասեմ, ոչինչ էլ չի փոխվելու:

Դե անկեղծացեք…

Advertisements

3 Comments

  1. […] «Դպրոցական բլոգի» հեղինակը գրառում է կատարել, որտեղ դժգոհություն է հայտնում պարտադրված օրագրերի […]

    Like

  2. Հայկ, միտքը, որ հեգնանքով ես արտահայտում, անհերքելի ճշմարտություն է. այո, եթե ապրում ես Հայաստանում, այս երկրի քաղաքացի ես, ուրեմն Հայաստանը դու ես, նաև քեզնով է ապրում այս երկիրը, քո հաջողություններն ու անհաջողությունները նաև նրանն են և հակառակը: Եվ այսպես ամեն երկրում:
    Ցավալի է, որ Երրորդ հանրապետության 20-ամյա գոյության ընթացքում այս գաղափարը դեռևս չի ամրապնդվել հայերիս մոտ:

    Like

    • Հայկուհի, ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՈՒ ԵՍ արտահայտությունը ընդամենը ինչ-որ բարձր ու վեհ զգացմունք արտահայտելու միջոց է, որովհետև վստահեցնում եմ, որ շատ մարդիկ, ովքեր ապրում են վերոնշյալ երկրում, ասում են, որ Հայաստանը ԻՐԵՆՔ են, բայց ցավոք՝ միայն ասում են… Էդ ասողների մեջ շատերն են, որ փողոցով քայլում են ու ամեն երկրորդ սանտիմետրին թքում են գետնին(խոսքը միայն քյարթուների փոքրամասնության մասին չէ)՝ այսինքն՝ Հայաստանի վրա, կամ՝ իրենց երկրից, որը նույնացնում են սեփական անձի հետ, փախչում են ու սկսում մոլեգին ստատուսներ հղել իրենց հայրենասիրության հետ կապված: Սա թեև օրագրի հետ սերտ կապ չունի, բայց ասում եմ, որովհետև համարում եմ, որ ոչ բոլորն են, որ ասում են՝ Հայաստանը ես եմ, ու իրոք հասկանում են՝ ինչ են ասում: Ես Ձեզ չեմ ճանաչում անձնապես, էդ պատճառով չեմ կարող վստահ լինել՝ արդյո՞ք էդ մարդկանց շարքին պատկանում եք, թե չէ, դրա համար՝ օրինակը բերում եմ ընդհանրացված տեսքով:

      Իսկ իմ միտքը, որը ես հեգնանքով եմ արտահայտել, անհերքելի ճշմարտություն չի, այլ ՁԵԶ ՀԱՄԱՐ է անհերքելի ճշմարտություն: Ինձ համար էլ շատ բաներ կան, որոնք համարում եմ անհերքելի ճշմարտություն, բայց դա չի նշանակում, որ բոլորի համար է անհերքելի ճշմարտություն:

      Էնպես որ, կխնդրեի՝ սեփական կարծիքն ու դիրքորոշումը չտածել դիմացինի, դիմացինների կամ ամբողջ ազգի վրա:

      Շնորհակալություն մեկնաբանության համար… 🙂

      Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: