Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Օրագիրն աշակերտի առաջադիմությանը հետևելու ոչ պարտադիր միջոց է

Օրագիրն աշակերտի առաջադիմությանը հետևելու ոչ պարտադիր միջոց է

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,024 կտտոց

Այս տարի դպրոցներում աշակերտներին նվիրվեցին «Հայաստանը դու ես» թեմատիկայով օրագրեր, որը տարբեր դպրոցականների մոտ տարբեր արձագանք է գտել: «Դպրոցական բլոգի» հեղինակը գրառում է կատարել, որտեղ դժգոհություն է հայտնում պարտադրված օրագրերի մասին:

Օրագիրը, ի տարբերություն դասագրքի, դպրոցում պարտադիր չէ: Այն ընդամենը միջոց է, որ ծնողը հետևի իր երեխայի ուսումնառության ընթացքին: Սովորաբար ամեն տարեսկզբին ծնողական ժողովի ժամանակ դասղեկը և ծնողները քննարկում են, թե արդյոք կուզենան, որ երեխաներն օրագիր ունենան: Սակայն անգամ եթե դասարանի մեծամասնությունն օրագիր ունի, միևնույն է, դա պարտադիր լինել չի կարող, փոքրամասնությունում հայտնված աշակերտը հանգիստ կարող է հրաժարվել օրագիր պահելուց:

Հետևաբար դասղեկի պարտադրանքն իրավական հիմք չունի, ուստի աշակերտը հանգիստ կարող է հրաժարվել օրագրից` առանց հետևանքներից վախենալու:

Ուսուցչուհի Էմմա Ավետիսյանը «Դպրոցական բլոգին» ասում է, որ, սովորաբար ցածր դասարաններում բոլոր աշակերտներն էլ օրագիր լրացնում են, ինչն արդեն քչերն են անում բարձր դասարաններում: «Ծնողական ժողովների ժամանակ երբեմն  առաջարկում ենք, որ հնարավորինս դպրոցին համապատասխան նկարներով գրենական պիտույք գնեն,- ասում է նա,-  բայց բնական է, ինչ էլ առաջարկես, գնում են այն, ինչ վաճառվում է խանութներում»:

Շատ ծնողներ ասում են, որ երեխաները նախընտրում են գունազարդ, կիսամերկ կամ աստղային կյանքի պատկերազարդումներով օրագրեր:

«Դպրոցական բլոգը» ԿԳՆ-ից փորձեց ճշտել, թե հնարավոր չէ արդյոք ինչ-որ կերպ վերահսկել դպրոցական օրագրերի նկարազարդումների թեմատիկան:

ԿԳՆ մամուլի քարտուղար Արթուր Բաղդասարյանը «Դպրոցական բլոգին» ասաց, որ գրենական պիտույքների արտադրությունը մասնավոր բիզնեսի ոլորտ է և այդտեղ նախարարությունն որևէ իրավասություն չունի:

Նրա խոսքով` կոնկրետ պատկերազարդում առաջարկելու նախարարության փորձն արդյունք չի ունենա, փոխարենը հասարակական պահանջմունքը կարող է գործուն լինել, քանի որ բիզնեսի ոլորտում առաջնորդվում են առաջարկ-պահանջարկ սկզբունքով: Բաղդասարյանն օրինակ է բերում թուրքական տետրերը, որոնք ժամանակին օգտագործում էին բոլոր հայ աշակերտները: Երբ նույն արժեքով հայկական տետրեր շուկայում հայտնվեցին, թուրքական տետրերը դուրս մղվեցին: Նույնը հնարավոր է նաև տետրերի և օրագրերի նկարազարդումների դեպքում, եթե միայն  ծնողներն ու աշակերտները ցանկանան:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: