Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Վրեժ

Վրեժ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 574,016 կտտոց

Հորիզոնում երևաց մի սպիտակ առագաստանավ, որն ամբողջ գիշեր օրորվել էր անծայրածիր ու անվերջանալի թվացող կապույտ ծովում: Յուրաքանչյուր լուսաբացին տախտակամածի վրա աշխուժություն էր տիրում: Նավի անձնակազմը ճշգրտորեն կատարում էր երիտասարդ նավապետի հրամանները: Նավաստիները սիրում ու հարգում էին բանիմաց նավապետին: Շատ փոթորիկների ու ալեկոծությունների էր դիմակայել նավը, քանի որ ուներ գիտուն ու խելացի նավապետ:

Տախտակամածի վրա ոչ ոք չկար: Նավաստիների փոխարեն կային պարաններ, դույլեր, քաթանե կտորից մեծ տոպրակներ ու մաշված ցանցեր: Մեղմ քամուց նավը ճոճվում էր, և աջ կողմում կուտակված ջուրը մերթ տարածվում էր, մերթ էլ հավաքվում մի անկյունում: Ծանր քայլերով աստիճաններով վերև բարձրացավ մի նավաստի: Նա գունատ էր ու հոգնած տեսք ուներ, որից կարելի էր եզրակացնել, որ նախորդ գիշեր նավի վրա ինչ-որ արտառոց դեպք էր պատահել: Նավաստին, որ կլիներ մոտ երեսուն տարեկան, սկսեց դույլով հավաքել ու ծովը լցնել կուտակված ջուրը: Նրա բոբիկ ոտքերը շարժվում էին մեծ դժվարությամբ:

Հարթ տախտակները սկսեցին փայլել արևի ճառագայթների ներքո, և անկյունում երևաց մի սուր, փայլուն դանակ: Դեռ մեկ ամիս առաջ նավը խարիսխ էր գցել Միջերկրական ծովի արևմտյան ափի կղզիներից մեկի մոտ: Նավապետը, ունենալով հրաշալի գնորդներ, դեպի բրիտանական նավահանգիստ էր տանում մեծ քանակությամբ բամբակ և մետաքս: Նավը արդեն բեռնավորվել էր և պատրաստ էր բաց ծով դուրս գալու: Հանկարծ հայտնվեց մի տեղացի, որի աջ այտին սպի կար: Նա խոսում էր շատ լավ իսպաներեն և ներկայացավ իբրև բժիշկ` խնդրելով իրեն վերցնել նավի մեջ: Բոլորին թվաց, որ նա բարեհամբույր ու բարեպաշտ մի մարդ է: Բժիշկը իր հետ ուներ ուսապարկ, որի մեջ կար օղապարան, վիրալաթ, մի քանի փոքրիկ շշեր, որոնց մեջ դեղանյութեր ու քսուքներ կային, և մի սուր դանակ, որը նա ներկայացրեց իբրև վիրահատական գործիք:

Սովորության համաձայն նավապետը անծանոթների հյուրընկալելով` ստուգում էր նրանց պայուսակները: Բժիշկը, շահելով նավաստիների վստահությունը, տեղավորվեց բեռնախցում գտնվող մահճակալի վրա: Նրա համար ամենադժվարն արդեն ետևում էր: Նավը, հեռանալով կղզուց, անցավ դժվարանցանելի նեղուցը, Պորտուգալիայի ափերով դուրս եկավ օվկիանոս: Արդեն ժամանակն էր գործելու: Հյուրին պարուրել էին չար ու նենգ մտքերը: Նա միայն հարմար պահի էր սպասում, որ սկսեր իր սև գործը:

Գիշերվա մթության մեջ, երբ բոլորը քնած էին, նավի վրա հերթապահում էր նավարարը:  Նա ղեկի մոտ կանգնած ուշադիր նայում էր հեռուն, որտեղից փարոսի լույսեր էին առկայծում: Բժիշկը փակեց բեռնախցիկի դուռը, իր սուր դանակով հարվածեց նավապետին ու երկու նավաստիներին, որոնք քնած էին  ու սկսեց փայտե դարակներում գումար փնտրել: Նա սպառնում էր վերջ տալ բոլորին, եթե իր հրամանը չկատարեին: Նավապետի վերքերից արյուն էր հոսում: Նա կանգնեց, բայց վերջույթները չենթարկվեցին իրեն, և նա ընկավ ու անշնչացավ: Բախտակից ընկերները նույնպես վիրավոր էին:

Գումար չգտնելով`մարդասպանը դանակը ձեռքին բացեց խցիկի դուռը ու փայտե աստիճաններով վերև բարձրացավ: Նա վերևում հանդիպեց նավարարի ցասկոտ հայացքին ու փորձեց խույս տալ նրանից: Նավարարը բռնեց նրա շապիկից ու վայրենի ծեծով սկսեց ծեծել մարդասպանին: Դիմակայելով վայրագ ծեծին` նա ազատվեց նավարարի ձեռքից ու մի ոստյունով ցատկեց ջուրը: Սև ալիքները ճողփելով` նա հեռացավ նավից ու անհետացավ: Չարագործի այցելությունը ճակատագրական եղավ նավի անձնակազմի համար: Միակ նավաստին, որ փրկվել էր, գտնվում էր հոգեկան ծանր վիճակում: Նա կարոտում էր վաղամեռիկ ընկերներին ու նավապետի հրամաններին: Սակայն նավարարը իր մեջ ուժ գտավ ու շարունակեց նավարկությունը:

Նավը ճեղքեց, անցավ օվկիանոսը: Նավարարը ղեկը իր սեփական ձեռքերով էր ղեկավարում և ամեն վայրկյան նրա մեջ արթնանում էր վրեժը: Մեկ շաբաթ անց նավը իր ճերմակ առագաստները իջեցրեց բրիտանական նավահանգստում: Գնորդները, պայմանավորվածության համաձայն, սպասում էին նավապետին: Բայց նա չկար: Ապրանքը բեռնաթափելուց հետո նավարարը գնաց սրճարան: Համեստ կահույքով կահավորված սրճարանում նա պատվիրեց մեկ գավաթ սուրճ: Նավարարի գլխում մի միտք էր միայն պտտվում` վրեժ: Նրա ծխամորճից քուլա-քուլա դուրս եկող ծուխը տարածվում էր փոքրիկ սրճարանում: Նավաստին ամենուրեք փնտրում էր չարագործին: Երեկոյան նա վերադաձավ նավամատույց:

Նավերը ճոճվում էին ափին խփող ալիքների հարվածներից: Իռլանդական մի նավ ծով դուրս գալու ազդանշան արձակեց: Հենց այդ պահին նավին մոտեցավ մի տղամարդ` ուսապարկը ուսին, և ինչ-որ բան խնդրեց: Նավարարը, որ հեռվից նայում էր, ճանաչեց նրա շարժուձևը ու նրա մարմնով սարսուռ անցավ: Վերջապես տղամարդը նավ բարձրացավ: Նավարարը մեկ ակնթարթում սթափվեց, ցատկեց նավից ու սրընթաց վազեց դեպի իռլանդական նավ:

Նա դեռ երկմտում էր. մի՞թե նույն չարագործն է, պետք է փրկել հերթական զոհերին: Նավարարը մի սուր հայացք նետեց տղամարդու վրա ու ճանաչեց նրան. այդ նա էր: Նավարարը, անակնկալի բերելով, հարձակվեց: Պատմելով ողջ հրեշավոր իրականությունը` նավարարը ոստիկանությանը հանձնեց մարդասպանին: Նա կարողացավ բռնել չարագործին և իր վրեժն արդեն լուծած էր համարում: Նրա հոգին խաղաղ էր ու հանգիստ, քանի որ այլևս ոչ մի նավապետ նույն բախտին չէր արժանանալու, որին արժանացավ իր սիրելի նավապետը:

Վիկտորիա Չանախչյան, Երևան, 112 ավագ դպրոց, 12-րդ դասարան

Advertisements

22 Comments

  1. Armin says:

    Շատ հետաքրքիր պատմվածք ես գրել:Շնորհավորում եմ քեզ:Ուղղակի հրաշալի պատմվածք է ստացվել:

    Like

  2. Anush says:

    apres shat lavn e..indz shat dur ekav

    Like

  3. arpok says:

    lavn e shaaaaaaaaaaaaaaaaaaaaaat

    Like

  4. Ani says:

    Հիանալի պատմվածք ես գրել……ապրես

    Անի Մովսիսյան
    Արմավիր

    Like

  5. mnacakanyan says:

    Miangamic arandznanum em mnacac patmvacqneric,,Viktorya qo grac pamvacq@ indz shat huzec,shat dur ekav,apres,

    Like

  6. mnacakanyan says:

    arandznanum e

    Like

  7. Tato says:

    Շատ լավ և հետաքրքիր պատմվածք ես գրել:Ինձ ամենից շատ քո պատմվածքը դուր եկավ և անպայման ուզում եմ քեզ գնահատել :Բայց ասեք , թե ինչպես կարող եմ գնահատել:

    Like

  8. Armine Gapoyan says:

    Es huzmunqov mec hachuyqov kardaci vorovhetev shat hetaqrqir er,Gexecik er hatkapes avart@ ,es shat havaneci ,Shnorhavorum em qez,maxtum em haxtanak qani vor du iroq arjani es ,

    Like

  9. Lusi says:

    Indz nuynpes shat dur ekav, hetaqrqrutyamb kardaci,shnorhavorum em ,

    Like

  10. Syuzi Sargsyan says:

    Ճիշտ է հուզիչ էր , բայց շատ հետաքրքիր:Հիանալի պատմվածք է:

    Like

  11. Աստղիկ Սահակյան says:

    Տխուր , բայց գեղեցիկ և հիասքանչ պատմություն

    Like

  12. Sarine Israelyan says:

    Shat hetaqrqir er , Lav patmvacq@ petq e huzi @ntercoxnerin , isk qon@ henc aydpisinneric e,

    Like

  13. Meri says:

    Es el em aydpes karcum , gexecik ev xorimast patmvacq e.

    Like

  14. Լիանա Չանախչյան says:

    Շատ լավն է քույիկս,ապրես

    Like

  15. Anahit says:

    apres..shat lavn e stacvel qo patmvacq@..shnorhavorum em es qez gnahateci

    Gyumriic

    Like

  16. Satok says:

    Vik henc nor mta ..kardaci shaaaaaaaaaaaat lavna apres…….
    112-ic

    Like

  17. Ann Kar says:

    supera shat apres

    Like

  18. Ash Matevosyan says:

    apres shat lavn e ..du arzani es haxtanaki…….keccceeeessssss

    LORVA MARZIC

    Like

  19. Arpi Chilingaryan says:

    lavn e apres…
    ALAVERDIIC ARPINA

    Like

  20. […] 501 անգամ,  կարդացված պատմվածքն էր Վիկտորյա Չանախչյանի «Վրեժը» պատմվածքը, Երևան, թիվ 112 ավագ դպրոց: Իսկ ամենաշատ […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: