Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Բացվեց Ճոճկանի մանկապարտեզը

Բացվեց Ճոճկանի մանկապարտեզը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Օրերս Լոռվա մարզի Ճոճկան համայնքում երկար տարիների դադարից հետո վերջապես բացվեց գյուղի մանկապարտեզը: Ողջույնի խոսքով հանդես եկավ մանկապարտեզի տնօրեն Սուրիկ Խուդինյանը, որին հաջորդեց ավագ նախադպրոցականների միջոցառումը:

Ճոճկան համայնքում տարիներ ի վեր չի գործել մանակապարտեզ:  Համայնքի մանկապարտեզի շենքը վերանորոգման կարիք ուներ և հնարավոր  չէր նման պայմաններում աշխատել երեխաների հետ: Մանկապարտեզի տնօրեն Սուրիկ Խուդինյանի խոսքով` մանկապարտեզը գործել է Մշակույթի տան երեք սենյակներում, որոնք նախատեսված են եղել խոհանոցի և երկու խմբերի համար:

Նորաստեղծ 2 խմբանոց մանկապարտեզը գործել է 3 ամիս: Այդ ժամանակ մանկապարտեզ է հաճախել 42 երեխա, նրանց հետ աշխատել են 2 դաստիարակներ և 1 խոհարար:  Vorld vision-ի  միջոցներով վերանորոգվել է մանկապարտեզի տանիքը և 1 խմբասենյակը: Այժմ էլ նախադպրոցարանում 2 խումբ է գործում: Կրտսեր նախադպրոցականների(4-5տարեկանների) խմբում կա 16 երեխա, իսկ ավագ խմբում՝19, ընդ որում ոչ միայն մեր համայնքից են երեխաները, այլ նաև հարևան Քարկոփ համայնքից: Ըստ գյուղապետի՝ ունենալով շենքային պայմաններ, վերանորոգելով մանկապարտեզի շենքն ամբողջությամբ, մեր համայքը կունենա չորս խմբանոց մանկապարտեզ՝2-3, 3-4 տարիքային խմբի, որոնց թիվը Ճոճկանում հասնում է մոտ երեսունի, և 4-5, 5-6 տարիքային խմբի՝ շուրջ 65 երեխաներ:

Ես ինքս շատ ուրախ եմ, որ մեր համայնքում նորից բացվեց մանկապարտեզ, առավոտյան երբ տեսնում եմ, թե ինչպես են ժպտերես փոքրիկներն իրենց մայրերի ձեռքից բռնած գնում մանկապարտեզ, ակամայից հիշում  եմ իմ մանկությունը, նրանց մեջ տեսնում եմ ինձ, այնքա՜ն հաճելի ու քաղցր են այդ հուշերը, որ երբեմն ինձ թվում է, թե մանուկ լինելուց ավելի լավ բան չկա աշխարհում:

 


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: