Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Սպասված հանդիպում

Սպասված հանդիպում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,900 կտտոց

Երեկո էր:

Սենյակի մի  անկյունում նստած էր նա`միջահասակ, սև մազերով, թխադեմ, խոշոր աչքերով  տասնհինգամյա  Լիլիթը:Սենյակում տիրում  էր կատարյալ լռություն: Լիլիթը նայում էր մի կետի և կամաց լաց էր  լինում: Մենակ էր….

Հյուրասենյակից  լսվում էին ծիծաղի ձայներ, իսկ աղջիկը դրանց ուշադրություն չէր դարձնում: Ինչո՞ւ էր լալիս, ի՞նչն էր նրան ստիպում արտասվել:

Հանկարծ լսվեց հեռախոսի զանգը:

-Ալո՜:

-Բարև ձեզ, Ժաննա՛ քույրիկ:

-Բարև, Մերի՛ ջան:

-Մի րոպեով կփոխանցե՞ք Լիլիթին:

-Հիմա…Լիլի՛թ,արի՛  հեռախոսի մոտ. Մերին է:

Աչքերն արագ սրբելով, ժպիտը դեմքին` մոտեցավ հեռախոսի մոտ:

-Հա, Մերի  ասա:

-Կիջնե՞ս, զբոսնենք:

-Ո՛չ, կներես.տրամադրություն չունեմ:

-Լավ:

-Մի րոպե, Մերի՛, կարո՞ղ ես գալ մեր տուն:

-Լավ կգամ:

Հեռախոսը ցած դրեց և նորից գնաց իր սենյակ:

Ամառ էր: Դրսում արևն այրում էր: Լսվում էր փոքրիկ  երեխաների աղմուկը:Լիլիթը մոտեցավ պատուհանին: Նա տեսավ մի փոքրիկ աղջկա, որը անհոգ խաղում էր իր ընկերների հետ: Դեմքին մանկական ժպիտ, երջանիկ հայացք ուներ: Լիլիթը  մի պահ մտածեց. «Երանի՜ նրան:Որքա՜ն կցանկանայի  նորից մանկանալ»:

Լսվեց դռան թակոց:

-Մերին է,- ասաց նա և դուրս գալով պատշգամբից` գնաց ու բսցեց դուռը:

-Եկա՞ր:

-Ինչու՞  ես կանչել: Ի՞նչ է եղել:

-Գնանք ինձ մոտ` կասեմ:

Մերին Լիլիթի  ամենամտերիմ ընկերուհին էր: Սովորում էին նույն դասարանում և վստահում` իրար ամեն ինչում:

-Դե, պատմի՛ր`  տեսնեմ,- ասաց Մերին անհամբերությամբ:

-Մերի՛, ես էլ չեմ կարողանում:

-Ի՞նչ է  եղել:

-Չգիտեմ:

-Պարզ է…

Մի քանի օր առաջ, երբ սովորականի նման Մերին ու Լիլիթը  նստած էին  բակի նստարանին, մի տղա մոտեցավ նրանց:

-Բա՛րև ձեզ:

Բարձրահասակ, ժպտերես  երիտասարդը սիրահարվել էր Լիլիթին,ս ակայն երբեք չէր համարձակվել խոստովանել:

-Բարև,- ասաց Մերին` քաղաքավարությունից ելնելով:

-Կարո՞ղ ենք խոսել:

Մերին ուԼիլիթը  զարմացած իրար նայեցին:

-Ես քեզ հետ եմ, Լիլի՛թ,- փորձելով շտկել իրավիճակն` ասաց տղան:

-Ո՛չ:

-Խնդրում եմ, քեզ  պետք է  բան ասեմ:

-Ո՛չ,- ևս մեկ անգամ և ավելի բարձր ձայնով ասաց Լիլիթը:

Գնաց:

Հանկարծ հայտնվեց Ռուզանը և ասաց, որ տղան իր դասարանից է, և իր կարծելով սիրահարված է Լիլիթին:

Հաջորդ օրը, երբ Մերին և Լիլիթը  քայլում էին փողոցով, հայտնվեց տղան և կանչեց Մերիին:

-Ես սիրում եմ քո ընկերուհուն:

-Իսկ իմ ընկերուհին քեզ հավատու՞մ  է:

-Բայց իրոք ես սիրում եմ,- շփոթված ասաց նա:

-Ես չեմ կարող oգնել,- ասաց Մերին և միացավ Լիլիթին:

-Ի՞նչ էր ասում,- հարցրեց նա:

-Ասաց, որ սիրում է:

-Սու՛տ է:

-Իսկ եթե ո՞չ:

-Չէ՛, չեմ հավատում:

Եվ այսպես ամեն օր:

Հենց սա էր պատճառը, որ Լիլիթը  որոշել էր իրեն «տնային կալանքի» ենթարկել:

-Շատ լավ է, ապրես: Նրա պատճառով քեզ զրկի՛ր ամեն  ինչից` հացից,  ջրից, տեսնեմ`  ինչի կհասնես,- ձայնը բարձրացնելով` ասաց Մերին:

-Բայց…

-Ոչ մի բայց: Ի՞նչ ես անում, վերջացրո՛ւ: Հագնվի՛ր, դուրս ենք գալիս:

Լիլիթը  ոչինչ անել չէր կարող: Հագնվեց և  դուրս եկան:

Այդ օրը աղջկա դարձավ ամենակարևորն ու ճակատագրականը: Լիլիթը դարձավ Արթուրի  ընկերուհին:

Երջանի՞կ էր: Բոլորին թվում էր` այո: Բայց…ո՛չ,  Լիլիթը  ամեն երեկո լաց էր լինում, ատում էր ինքն իրեն, որովհետև չէր սիրում, գիտեր,  որ սխալ էր արել:Բայց վերջ: Ոչինչ  չի կարող փոխել:

Երբեք Մերին չէր հավատացել Լիլիթի երջանկությանը: Զգում էր, որ ամեն ինչ այնպես  չէր, ինչպես թվում էր:

Օգոստոսյան զով երեկո էր:

Լիլիթը և Արթուրը  քայլում էին փողոցով:

Աղջիկը երջանիկ էր:

-Դու գիտե՞ս` ես քեզ ինչքան շատ եմ  սիրում,- կրկնում էր ամեն վայրկյան Արթուրը:

-Շուտով ծննդյանս օրն է,- ասաց Լիլիթը` խուսափելով պատասխանից:

-Իսկապե՞ս, ինչ լավ է, ես այդ օրն իմ առաջին աշխատավարձն եմ ստանալու:

-Եվ ի՞նչ:

-Դե, տեսնենք:

Երեկոյան Լիլիթը մտավ տուն շատ ուրախ:

-Ինչ- որ բա՞ն է պատահել, որ այսքան երջանիկ ես,- հարցրեց մայրը:

-Իսկ դա լավ չէ՞:

-Լավ է, լավ է:

 

Լիլիթը մտավ իր սենյակ, թուղթ ու գրիչ վերցրեց և գրեց սրտի խոսքը. «Մինչ այսօր ես կարծում էի, որ իմ կյանքը անիմաստ է, որ ապրում եմ ոչնչի համար, աննպատակ: Բայց ես գտել եմ իմ կյանքի լույսին ու իմաստին:Ու ես հիմա երջանիկ եմ…»:

Թուղթը ծալեց և դրեց մի արկղիկի մեջ, հետո սենյակից դուրս եկավ:

-Դու այստե՞ղ ես,- հարցրեց եղբայրը` Վահեն:

-Իսկ ու՞ր պետք է լինեի,- պատասխանեց Լիլիթը:

-Դե, դու այս ժամին սենյակիցդ դուրս չես գալիս:

-Այսօր բացառություն եմ արել: Մա՛մ ծնունդս որտե՞ղ ենք  նշելու:

-Տատիկենց տանը:

-Բայց ինչու՞,-անհանգստացավ Լիլիթը`  հիշելով Արթուրի  խոսքերը:

-Տատիկդ է խնդրել:

-Դե ես ընկերուհիներիս  վաղը չէ մյուս օրը կկանչեմ:

-Ինչպես  կուզես:

Հաջորդ օրի Լիլիթը Մերիին ու Տաթևին հրավիրեց իր ծննդյան տարեդարձին:

Այդ օրը Լիլիթը շատ երջանիկ էր: Աշխարհում նրա համար տիրում էր միայն բարին: Նա նույնիսկ  արդեն մոռացել էր, որ որոշ ժամանակ առաջ իր կյանքը համարում էր անիմաստ և այս ամենի համար պարտական էր Արթուրին:

Երեկոյան նա և Արթուրը  մի լավ զբոսնեցին: Լիլիթի  համար աշխարհում ամեն ինչ կանգ էր առել: Նա միայն մտածում էր նրա մասին:

Ի՞նչ էր զգում: Հարգա՞նք, կապվածությու՞ն, թե՞  ավելի վատ` սեր:Այս հարցն էր տանջում Լիլիթին:

Երեկոյան, երբ պառկեց քնելու, աչքերը փակեց և Աստծուն խնդրեց.

-Ես  ուզում եմ գոնե մեկ անգամ  ուրախ լինել իմ ծննդյան օրը:

Ցանկանում էր, որովհետև երբեք ուրախ չի եղել: Բայց սրտի խորքում հույս ուներ, որ լավ կանցնի, քանի որ նա գտել էր իր կեսին:

Բայց…

Առավոտ էր, ամառային սովորական առավոտ: Սակայն այս առավոտը տարբերվում էր մնացածից Լիլիթի համար: Այսօր կյանքի ամենաերջանիկ  ու ամենատխուր օրն է:

Բարձր տրամադրությամբ արթնանալով` որոշեց պատրաստվել ծննդյան տարեդարձին: Ընկերուհիները կգան ժամը 15:00-ին: Մինչ այդ Լիլիթը պատրաստեց իր ամենագեղեցիկ զգեստը:

Ընկերուհիները եկան: Լիլիթը շատ երջանիկ էր: Նա անհամբեր սպասում էր նաև Արթուրին, քանի որ նա  գիտեր, որ այսօր չէ Լիլիթի  ծննդյան տարեդարձը,  որոշել էր նվերը տալ հաջորդ օրը:

Ընկերուհիներին հրաժեշտ տալով, մանկական  անմեղ սիրով կապված զույգերը  գնացին զբոսնելու:

-Ես քեզ հրավիրում եմ սրճարան,- ասաց Արթուրը`  համոզված լինելով, որ մերժում չի ստանա:

-Ես համաձայն եմ,- հնչեց բաղձալի պատասխանը:

Նրանք քայլում էին փողոցով` զրուցելով տարբեր թեմաներից:

-Իսկ դու ե՞րբ ես բանակ գնալու,- հարցրեց Լիլիթը:

-Դեռ շատ կա:

-Իսկ ավելի ստու՞յգ:

-Համենայնդեպս, այս նոր տարին միասին կդիմավորենք:

Հասան սրճարան:Նստեցին ու շարունակեցին իրենց զրույցը, որն ընդհատեց Արթուրի դասընկերը.

-Բա՛րև ձեզ:

-Բա՛րև,- ասաց Արթուրը` միաժամանակ ծանոթացնելով Երվանդին Լիլիթի հետ: Իմանալով որ աղջկա ծնունդն է, Երվանդը   շնորհավորեց.

-Շնորհավորում եմ, Լիլի՛թ  ջան:

-Շնորհակալություն,- պատասխանեց Լիլիթը:

Հանկարծ հնչում է Արթուրի  հեռախոսի զանգը:

-Ալո:

-Արթու՛ր, Մերին է, որտե՞ղ եք:

-Սրճարանում:

– Լիլիթին  ասա՛, որ մայրն իրեն էր կանչում:

-Լավ:

Հեռախոսը դնելով գրպանը` Արթուրն ասաց.

-Գնա՞նք:

-Գնանք,- թախծոտ ձայնով ասաց նա:

Դուրս եկան: Այգում տիրում էր իրարանցում:

Հանկարծ Լիլիթը տեսավ իր եղբոր ընկերոջը, որը այդ պահին նրան չէր նկատել: Ի՞նչ անել: Այս հարցը Լիլիթին չտանջեց: Նա ընտրեց  իր երջանկությունը: Սակայն…

Այգուց դուրս գալիս Լիլիթը հանկարծ հետ շրջվեց և տեսավ Ռուբենին` եղբոր ընկերոջը:

– Եղբորս ընկերը,- վախեցած ասաց նա:

-Որտե՞ղ է,- գլուխը այս ու այն կողմ անելով հարցրեց Արթուրը:

-Այնտեղ է,մեզ է  հետևում: Տե՜ր Աստված, եղբայրս արդեն գիտի:

Այգուց դուրս գալուց նրանք հանդիպեցին Լիլիթի  ընկերուհիներին:

-Մերի՛, Ռուբենը մեր հետևից է գալիս, տեսել է մեզ,- տագնապահար հայտնեց  լուրը:

-Ի՞նչ ենք անելու հիմա:

-Հանգստացիր, Լիլի՛թ  ջան, ես քեզ  հետ եմ` ինչ էլ լինի,- ասաց Արթուրը:

-Եկեք գնանք մեր նստարանների մոտ,- առաջարկեց Տաթևը:

-Ճիշտ է,- համաձայնեց Մերին:

Գնացին: Մերիի տուն գնալու ժամանակն էր: Հրաժեշտ տալով`  նա գնաց տուն: Ճանապարհին Մերրին զանգեց Վահեն.

-Մերի՛, կփոխանցե՞ս Լիլիթին,- ասաց նա:

-Ես տուն եմ գնում, Վահե՛, իր հետ չեմ:

-Իսկ ինքը որտե՞ղ է:

-Ընկերուհիների հետ,- արագ պատասխանեց Մերին:

-Մենա՞կ:

-Այո՛:

-Դե, զանգի՛ր  Տաթևին ու ասա թող գնա տուն:

-Լավ:

«Հաստատ  իմացել է»,- մտածեց Մերին և զանգեց Արթուրին:

-Ալո,Արթու՛ր,  կտա՞ս Լիլիթին:

-Ասա՛,  Մերի՛:

-Վահեն էր զանգել աշխատավայրից, ասաց,  որ տուն գնաս:

-Վահե՞ն:

-Այո՛, գնա՛ տուն,- ասաց Մերին,- վաղը կխոսենք:

-Լավ:

-Ի՞նչ է եղել,- հարցրեց Արթուրը:

-Վահեն իմացել է: Ի՞նչ եմ անելու,- լացակումած աչքերով ասաց նա:

-Ես քեզ հետ եմ հանգստացիր: Ու էլ լաց  չլինես:

Ընտանիքի անդամները սպասում էին Լիլիթին: Մայրը, հայրը և քույրը: Երբ մտավ ներս, ոչ ոք ոչինչ  չասաց: Միայն մայրը խնդրեց զանգահարել Վահեին:

Մտավ  սենյակ և զանգահարեց եղբորը:

-Ու՞ր էիր:

-Տաթևենց հետ էի;

-Մենակ նրա՞նց: Ու՞մ հետ ես եղել այգում,- բարձր տոնով հարցրեց Վահեն:

-Արթուրի:

-Դու հասկանու՞մ ես, թե ինչ ես անում: Չե՞ս հասկանում, որ սխալ ես եղել:

-Հասկանում եմ,- ասում էր Լիլիթը:

Ասում էր ու արտասվում, բայց անգամ չէր էլ լսում, թե ինչ է եղբայրը ասում,ուղղակի խոսքեր,որոնք ասելիս Լիլիթը մտածում էր էլի նրա մասին, քանի որ գիտակցում էր, որ եղբայրը, երբ վերադառնա աշխատանքից, հաստատ ինչ- որ բան կձեռնարկի:Վախենում էր, որ Արթուրին  բան կպատահի: Բնական է, սիրող սիրտը միայն սա կարող էր մտածել: Իսկ մի՞թե աղջկա սիրտը սիրում էր նրան. չէ՞ որ  նա սկզբում չէր սիրում,հարգում ու իրեն պարտավորված էր զգում Արթուրի հանդեպ: Մի՞թե սերը հենց այսպես է սկսվում` պատահաբար, հանկարծակի:

Երեկո էր:

Լիլիթը  պառկեց քնելու, սակայն չկարողացավ: Լաց եղավ ամբողջ գիշեր:

«Խնդրել էի չէ՞, ուզում էի երջանիկ լինել,բայց այդ երջանկությունը  2 օր տևեց, մի՞թե սա է իմ բախտը` տանջվել, տառապել, ողբալ  ու փոշմանել: Ես երջանիկ եմ ուզում լինել, ուզում եմ իմանալ, թե դա ինչ է»,- լացակումած աչքերով մտածում էր նա:

Գիշերը երկար տևեց, սարսափելի երկար:

Առավոտյան Լիլիթը արթնացավ`  գիտակցելով, որ սա հերթական տխուր օրն է իր կյանքում, ու ծննդյան օրը էլի  երջանիկ չէ:

Նրա եղբայրը ծաղիկներ էր նվիրել Լիլիթին` չնայած նրա սխալին: Սակայն ի՜նչ էին  այդ ծաղիկները  նրա դիմաց, ի՜նչ պետք է տար իրեն Արթուրը` սեր, երջանկություն, անհոգ օրեր ու ծիծաղ:

Ընկերուհիները  եկան Լիլիթի մոտ: Պատմելով ողջ եղելությունը` առաջինը Մերին մեղադրեց նրան.

-Պարզ է… Մեղավորներ չփնտրե՛ս,  քանի  որ միակ մեղավորը դու ես: Պետք էր ավելի շուտ մտածել հետագայի մասին, մինչև Ռուբենը չէր նկատել ձեզ:

Ընկերուհիները փորձում էին մխիթարել` գիտակցելով, որ ինչ էլ անեն, չեն կարողանա սպիացնել վերքը:

Իսկ ի՞նչ եղավ Արթուրի  հետ:

Վահեն բնականաբար հանդիպեց նրան և պահանջեց հեռու մնալ քրոջից, ինչը ավելի էր ցավ պատճառում Լիլիթին:

Արթուրը և Լիլիթը բաժանվեցին` առանց իրար հրաժեշտ տալու…

Օրերն անցնում էին: Նույն առօրյան էր Լիլիթի  կյանքում:

Երեկոները լաց էր լինում, ցերեկները` ժպտում: Հիշում էր Արթուրին, չէր մոռացել ոչինչ: Անհնար  էր նրան մոռանալ:

Եվ մի օր, առաջին անգամ  Մերին համարձակվեց  Լիլիթին տալ այդ հարցը.

-Լիլի՛թ,  սիրու՞մ ես Արթուրին:

-Հա, կյանքիցս էլ շատ,- ասաց նա,- բայց չեմ ների, երբե՛ք:

-Անգամ եթե գա՞,- կասկածանքով հարցրեց Մերին:

-Չի՛ գա,- քմծիծաղ տվեց Լիլիթը:

-Իսկ եթե գա, կներե՞ս:

-Չէ՛:

-Չես կարող ասել, ախր սիրում ես:

-Հետո ի՜նչ:

-Եթե սիրում ես, կներես նաև աններելիին:

Լռեց: Համաձայն էր:

-Արի գնանք զբոսնելու,- առաջակեց Մերին:

-Արի:

Անցավ մեկ օր, երկու, երեք, շաբաթներ, ամիսներ:

Նոր տարի էր:

Լիլիթը դեռ պարզ հիշում էրԱրթուրի  խոսքերը. «Համենայնդեպս այս նոր տարին միասին կդիմավորենք»: Հիշում ու սկսում է լաց լինել: Չէ՞  որ դա նրա երազանքն էլ էր:

-Ես կարոտել եմ քեզ…

Լիլիթը տարին դիմավորեց տխուր,  թեև ժպիտը անպակաս էր իր դեմքից:

Եվ մի օր, երբ նստած էին Մերիի հետ նստարանին, Արթուրին  տեսան:

-Բարև ձեզ:

Լիլիթն  ու Մերին իրար նայեցին:

-Բարև,- հեգնական տոնով ասաց  Մերին:

Իսկ Լիլիթը լռեց: Երբ գնաց, երկուսն էլ սկսեցին ծիծաղել, չնայած Մերին գիտեր, որ ընկերուհու հոգում փոթորիկ է տիրում:

Անցավ որոշ ժամանակ:

Գարուն էր:

Դաս, ընկերներ, դպրոցական խնդիրներ, ընտանեկան հավաքույթներ:Այսպես էլ ապրում էր Լիլիթը: Իսկ Արթու՞րը: Մի՞թե վերջ, ավարտվեց: Մի՞թե Լիլիթի համար դա մի երազ էր, որն անցավ, մի՞թե վերադարձել էր իրական կյանք: Պատասխանը բնական է` այո: Իսկ Լիլիթը ցանկանու՞մ էր վերադառնալ այդ երազին:

Մի անգամ` Մերիի հետ զրույցի ժամանակ, Լիլիթը փորձեց  անկեղծանալ.

-Մերի՛, ես չեմ կարողանում  բարձրաձայն արտահայտել այն, ինչ զգում եմ:Սակայն ուզում  եմ քեզ մի բան ասել,-հուզված ձայնով ասաց  նա:

-Ասա՛, Լիլիթ ջան, ի՞նչ է պատահել:

-Մերի՛,  ես ուզում եմ տեսնել Արթուրին, ուզում եմ իմանալ թե ինչու…

-Ի՞նչ: Լիլիթ, դա անհնար է: Դուք  խոսելու ոչինչ չունեք:

-Չէ՛, ես ունեմ,- կտրուկ ձայնով ասաց Լիլիթը:

-Ու ի՞նչ:

-Ես ուզում եմ իմանալ, թե նա ինչու ոչինչ չասաց, այդպես գնաց, անգամ փորձ չարեց ինձ հետ խոսել:

-Լիլի՛թ, Վահեն նրա հետ խոսել է. նա չէր կարող գալ: Իսկ եթե եղբայրդ  իմանա՞:

-Այնքա՜ն ճանապարհներ կան:Եթե նա ցանկանար ինձ  հետ խոսել, կարող էր այնպես անել, որ հանդիպեինք:

-Լիլի՛թ, խնդրում եմ քեզ մի տանջիր, մոռացի՛ր նրան,- ասաց Մերին:

-Չի ստացվում, Մերի՛, չեմ կարողանում ջնջել նրան մտքիցս: Ինչքան էլ փորձեմ, միևնույն է, հայտնվում է ու վերքս բացում,- ասաց Լիլիթն ու ակամա սկսեց լաց լինել:

-Չէ՛, ոչ թե չի ստացվում, այլ` դու չես ուզում: Անընդհատ Արթու՜ր, Արթու՜ր, նա՜, նա՜: Ուղղակի  փորձի՛ր դեմ դուրս գալ սրտիդ, ստիպիր քեզ չհիշել նրան ու կտեսնես կլինի:

Այս խոսքերը լսելուց հետո Լիլիթը սկսեց արտասվել:

Մերին գրկեց ընկերուհուն` փորձելով հանգստացնել, սակայն Լիլիթի լացը գնալով դառնում էր ավելի ցավոտ,իսկ ձայնը` վճռական.

-Ես ատում եմ նրան, չեմ ներում: Արժանի չէ նա իմ արցունքներին:

-Իսկ ինչո՞ւ  ես լաց լինում,-հարցրեց Մերին:

-Որովհետև գիտեմ, որ միայն ես եմ տանջվում, միայն ես եմ մտածում,իսկ նա՞, ի՞նչ է անում նա, ոչինչ,- ինքն իրեն պատասխանեց Լիլիթը:

Այդ օրը նա պառկեց տխուր ու մոլորված: Ի՞նչ է ուզում այս կյանքից, ո՞րն է իր ապրելու նպատակը:

-Նորից կյանքս անիմաստ է: Վեց  ամիս` առանց քեզ, Արթու՛ր: Տեսնես դո՞ւ էլ ես հաշվում ժամանակը,- հարց էր տալիս իրեն ու պատասխանում,- չէ՛, դու նույնիսկ չես էլ հիշում ինձ, չես էլ մտածում իմ մասին:Մտքովդ անգամ չի անցնում, որ լաց եմ լինում:

Մտածմունքներից ակամա աչքերը փակվեցին, ու նա քնեց:

Երազ տեսավ:

Երազի մեջ Արթուրը և Լիլիթը միասին էին: Լիլիթը ժպտում էր,իսկ Արթուրն անընդհատ կրկնում էր.

-Ես քեզ սիրում եմ…

Այդ խոսքերի ժամանակ Լիլիթն արթնացավ:

-Ինչպե՞ս  մոռանամ քեզ, եթե երազիս մեջ էլ ես ինձ հետ,- տարակուսեց նա:

Այդ գիշերը հերթականն էր, որը Լիլիթը անցկացրեց անքուն: Իսկ առավոտյան  արթնացավ`  աչքերը թաց:

-Էլի լաց եմ եղել: Բայց ո՞ւմ համար, ո՞ւմ,- ասելով և իրեն մեղադրելով`  հանգնվեց:

Անցան տարիներ:

Լիլիթը արդեն 20 տարեկան էր, սակայն էլի ապրում էր իր մանկական սիրով:

Արթուրն ու Լիլիթը երբեմն տեսնում էին իրար: Անտարբեր անցնում էին իրար կողքով` անցորդների պես իրար նայելով:

Մի  անգամ Լիլիթը լսեց, որ Արթուրն ընկերուհի ունի:

-Չէ՛, չե՛մ հավատում: Ո՞նց կարելի է մոռանալ: Ինչպե՞ս է կարողացել, ինչո՞ւ  ինձ մոտ չի ստացվում,- հանդիմանում էր ինքն իրեն:

-Բայց, Լիլի՛թ, չէ՞ որ երկար ժամանակ է անցել: Կարծում էիր` պետք է սպասի՞,- առարկեց Մերին:

-Իսկ ես ինչո՞ւ եմ սպասում,- հարցրեց Լիլիթը:

-Որովհետև մինչև հիմա սիրում ես:

Լռություն:

-Մեկ է, անհնար է,- շարունակեց Լիլիթը:

-Ավելի լավ է լսես այն, ինչը ցավ է պատճառում,- փորձում էր ամեն գնով ընկերուհուն համոզել Մերին:

-Իսկ եթե մի օր էլ լսեմ, որ ամուսնանու՞մ է,- տարակուսեց  աղջիկը:

-Այդ ժամանակ կդադարես ապրել իր կյանքով,- համոզված ասաց Մերին:

Լիլիթի կյանքում այս տարիների ընթացքում շատերն են եղել, սակայն Լիլիթը երբեք ոչ մեկի կողմը չի նայել, չի կարողացել սիրել: Չնայած միշտ պատճառաբանում էր, թե վախենում է նորից սխալվել: Միայն Մերին էր, որ կարողանում էր լսել Լիլիթի արդարացումները, որոնք ուղղակի խոսքեր էին, սակայն երբեք չէր հավատում:

-Իսկ մի՞թե  Արթուրը մոռացել է ինձ: Միգուցե երբեք էլ չի  սիրել: Հնարավո՞ր է, որ  դեռ սիրում է,- ինքն իրեն հարցեր էր տալիս Լիլիթը, բայց չէր գտնում պատասխաններ,- ես կարոտել եմ քեզ, Արթու՛ր….բայց երբեք չեմ ների:

Հոգին տակնուվրա էր լինում, խեղդվում էր, օր օրի օդը դառնում էր ավելի ծանր: Երբեմն նույնիսկ Լիլիթը ամենից շատ ցանկանում էր մահանալ, բայց ուշքի էր գալիս և ինքն իրեն ասում.

-Ո՞ւմ համար մեռնել, նրա՞, ով առանց ինձ երջանի՞կ է: Երբե՛ք:

Մի օր, երբ ընտանիքով նստած էին հյուրասենյակում, մայրը հարցրեց.

-Լիլի՛թ, չե՞ս մտածում ամուսնանալու մասին:

-Ո՛չ,- կտրուկ ասաց նա:

-Բայց ինչո՞ւ:

-Չե՛մ ուզում և վե՛րջ,- ավելի բարձր տոնով ասաց Լիլիթը:

-Միթե՞  դեռ սիրում ես Արթուրին,- անսպասելի հարցրեց եղբայրը:

Լիլիթին հարցը անակնկալի բերեց:

Լռություն էր:Բոլորը սպասում էին Լիլիթի պատասխանին: Հանկարծ տեղից վեր թռավ և գոռաց.

-Այո՛, այո՛  սիրում եմ, չեմ մոռացել, կարոտում եմ, այո՛,այո՛:

Ասաց ու վազեց իր սենյակ:

-Ուրեմն մոռացի՛ր, դու նրա հետ չես կարող լինել,- բարձր ձայնով ասաց Վահեն:

-Իսկ ես չեմ  էլ ուզում, քանի որ չեմ ներում:

Այս դեպքից  անցան օրեր:

Մի անգամ,երբ Մերին գնում էր Լիլիթի մոտ, ճանապարհին Արթուրին հանդիպեց.

-Բարև:

-Բարև,- ասաց Մերին:

-Մերի՛, կարող ես օգնել, որ ես Լիլիթին տեսնեմ:

– Այսքան տարի ա՞նց: Կարիք չկա վերքը բացել,  Արթու՛ր:

-Խնդրում եմ: Ես դեռ նրան չեմ մոռացել:

-Բայց ես ի՞նչ կարող եմ անել:

-Ուղղակի համոզիր, որ գա իմ և նրա հանդիպման վայրը:

-Կաշխատեմ: Սակայն իմացիր` օգնում եմ, որովհետև  գիտեմ, որ անհրաժեշտ է:

-Շնորհակալ եմ:

Մերիին երկար ժամանակ  էր հարկավոր, որ Լիլիթը համաձայներ: Վերջապես Լիլիթը զենքերը վայր դրեց, քանի որ ինքն էլ էր գիտակցում, որ անհրաժեշտ է:

Լիլիթը տանից դուրս եկավ  և գնաց Արթուրի հետ հանդիպման:

«Վերջապես եկավ սպասված հանդիպման պահը: Տեր Աստված, այսքա՜ն տարի հետո: Սակայն  էլի  ոչինչ չի փոխվի…»,-ճանապարհին մտածում էր Լիլիթը:

Տեսնելով Արթուրին` մի պահ կանգ առավ, այնուհետև մոտեցավ, և նրանք կանգնեցին դեմ դիմաց:

Լռություն տիրեց, որը խախտեց Արթուրը.

-Բա՛րև:

-Ողջո՜ւյն:

-Ինչպե՞ս ես:

-Գրկի՛ր,  կիմանաս:

-Այսի՞նքն…

-Դատարկ եմ, ունայն, մարած, տառապած:

-Ների՛ր,  խնդրում եմ:

-Չէ՛, պետք չէ: Հավատա, գույները դեռ չեն խամրել, հավատա՛:

Լիլիթի աչքերն արցունքոտվեցին:

-Մի՛ լացի՛ր, ինձ մի լացացնի,- ասաց Արթուրը:

-Չի՛ ստացվում, այդքան շատ ցավ չի պահվում, չի տեղավորվում:

Մի պահ երկուսի հայացքները սառեցին: Անսպասելիորեն Լիլիթն ասաց.

-Կարոտել եմ… Ժամանակներին, զգացմունքներին, գույներին: Բայց քե՞զ, այսպե՞ս, այսքան օտա՞ր, ո՛չ: Խեղդվում եմ կարոտից, օդի ծանրությունից, սարսափում եմ քեզ չունենալու մտքից:

-Չգիտեմ ինչ ասել, բառերն այրում են լեզուս, բայց քո հայացքը մոխրացնում է դրանք:

-Փորձեցի ուրիշի աչքերի մեջ քեզ սպանել, ուրիշի  գրկում կարոտս խեղդել,սակայն  չի ստացվում, անիծյալ ցավն ավելի է ուժեղանում:

-Ոչինչ չե՞ս ուզում հարցնել:

-Ո՛չ, ոչինչ,- ասաց ու սկսեց մտածել. «Ինչպե՞ս ապրեմ առանց քեզ, ինչպե՞ս ես ապրում առանց ինձ: Անգութ, մոռացե՞լ ես ինձ… խանդու՜մ եմ… իմը չես»:

-Ի՞նչ ես մտածում, ինչու՞  չես խոսում:

-Ոչինչ, բան չկա,- տատանվելով ասաց Լիլիթը,- սա էլ կանցնի, կմոռացվի, կմոռացվենք:

-Չեմ ուզում այդպես:

Լիլիթը, մոտեցնելով շուրթերը, շշնջաց Արթուրի ականջին.

-Ես կորչում եմ առանց քեզ…

Այս խոսքերից հետո Լիլիթն ու Արթուրը գրկախառնվեցին, և Արթուրն ասաց.

-Ես քեզ սիրում եմ…

Լիլիթը գտնվում էր երկնքում, ուրիշ աշխարհում:Սակայն սթափվելով  իրեն դուրս նետեց Արթուրի գրկից և ասաց.

-Չէ՛, չեմ կարող: Այսքան տարի է անցել, բայց էլի չեմ կարողանում ներել: Ոչինչ չի փոխվել, չնայած կցանկանայի շատ բան փոխվեր: Չե՛մ ներում, Արթու՛ր, սիրտս չի ներում: Գնա՛:

-Լիլիթ, խնդրում եմ, չեմ կարող առանց քեզ, ես քո կարիքն եմ զգում:

-Իսկ ու՞ր էիր, երբ ես էի քո կարիքը զգում, երբ լաց էի լինում… չկայիր: Իսկ հիմա դու ես ուշացել: Մեր ճանապարհները բաժանված են: Մեր միջև կա մի մեծ անդունդ:Այն ավելի է խորացնում ցավը: Սիրում եմ առաջվա պես, բայց  ներել չեմ կարող:

Ակամա սկսեց լաց լինել ու վազելով հեռացավ Արթուրից:

Արթուրը սառել էր, ոչինչ չէր հասկանում, ժամանակը կանգ էր առել: Հանկարծ գիտակցելով, թե ինչ ցավ է պատճառել Լիլիթին, սկսեց քայլել, բայց այս անգամ Լիլիթին հակառակ, և երբեք չմոռացավ Լիլիթի խոսքերը.

-Ես կորչում եմ առանց քեզ…

Սպասված հանդիպում, սպասված խոսքեր,ավա՜ղ, անսպասելի հրաժեշտ…

Ավագյան Մերի, Չարենցավան, Առաջին դպրոց


60 Comments

  1. իրոք ցավալի պատմություն է… այս պատմությունը կարդալիս աչքերս արձունք լցվեց: Մերի ջան ուղղակի հիանալի էիր գրել, ցաոք նրանք միասին չեն…..

    Like

  2. MERI says:

    շաաատ շնորհակալ եմ Սոնա ջան կարծիքի համար…..

    Like

  3. LUSINE says:

    Shaaaaaaaat lavn er,chnayac nran vor txur verjaban uner….

    Like

  4. Syuzi says:

    SHaaat laaaavn er txur,bayc ardiakan apres

    Like

  5. AMALYA says:

    BRAVO MERI SHAT HIANALI PATMUTYUN ER………

    Like

  6. SONA says:

    SHAT LAV PATMUTYUN E

    Like

  7. ani says:

    @ntir eeeer jishta mi qi4 txur er bayc de xosqer 4unem, Maladec qo nman@ 4ka.

    Like

  8. 23 cсептембер 2011 says:

    Апрес Мери джан.Шат етакркир ев ко тарикиц барцр макардаки патмвацк ес грел

    Like

  9. 23 cсептембер 2011 says:

    Chat etakrkir u txyr patmytyna.

    Like

  10. dayana says:

    hianali patmutyun

    Like

  11. Ара says:

    Shat hetaqrqir ev miajamank txur patmutyun er(((( Bolorn el kyanqum cav aprum en, sakayn karevory ayn e, te inchpes nranq khaxtaharen ayt cavn u djvarutyunnery)))) Apres Meri jan, shat gexecik ev hetaqrqir er sharadrvac))))))

    Like

  12. Кристине says:

    хоскер чем гтум,ухаки браво)))

    Like

  13. Kara says:

    Meri jan txur,bayc etaqrqir patmutyuna.Apres!

    Like

  14. Veronika says:

    Apres Meri jan, shat gexecik ev hetaqrqir siro patmutyuna))

    Like

  15. Arman says:

    Մի գեղեցիկ տխուր պատմություն))

    Like

  16. ALEXS says:

    սա հրաշալի պատմվածք է

    Like

  17. CEDA says:

    Շատ- շատ գեղեցիկ պատմվածք էր…հիացած եմ!!!!

    Like

  18. Аревик says:

    Մերի ջան Bravo))))) հիանալի պատմություն է.

    Like

  19. MOVSES says:

    shat lav patmutyuner apres>>>>

    Like

  20. Elen says:

    Mer jan shat lav patmucyun er ev nayev txur, ays patmucyun@ kardalov haskaca vor boloris het el nman depqer linum en mard petqe ays depqum ushex lini u payqari qani vor mer anboxj kyanq@ payqar e,shat lavner apres.

    Like

  21. Hripsime says:

    VAAAAAAAAX ES INCH LAVNEEERRRR)))))APRES MERI JAAAN

    Like

  22. MERI says:

    shat shnrohakal em nman karciqneri hamar boloricd el shaat zgacvac em shnorhakalutyun!!!!

    Like

  23. Shogik says:

    Meri jan du shat lav ardzakagir kdarnas ete sharunakes grel ayspisi hiasqan4 pqtmvacqner

    Like

  24. Айкуш says:

    Мери я восторге.Браво!!

    Like

  25. Anahit says:

    Meri jan inc chat dur ekav ays txur patmutyun@,Apsos,vop handipumn verhin angam exav.

    Like

  26. Hakob says:

    սպասված-հանդիպում- txyr,bayc etakrkir patmutyuna.

    Like

  27. Анаит says:

    Мери джан ес тер айд тпаворутян так ем.Апрес,айспес ете шарунакес чаначвацвац кдарнас.АЙСПЕС ШАРУНАКИР,

    Like

  28. Лала says:

    Мери джан патмвацкд инц шат hузец.Апрес)))

    Like

  29. Гарик says:

    Инц шат дур екав.

    Like

  30. Ирина says:

    Мери джан шат кцанканам ,вор ко патмвацкн ахти.Ачохутюн кез.Москваиц кез ет ем.

    Like

  31. Nadejda says:

    inchqaaaan huzich er Meri jaaaaaan!!!shaat lavn errrr…..iroq kecces!!

    Like

  32. Raisa says:

    shaatlavn er maladec

    Like

  33. Irina says:

    icnhqanhzuicher apsos vor verjum nranq miasin chexan…axjik@ karox er nerel ,,,bayc ev aynpes hrashali er

    Like

  34. Rita says:

    huzicherrrr,,lacs ekaaaav apresss

    Like

  35. Grisha says:

    qez hajoxutyun em maxtummm,,,sa qo arajin qaylern en sharunakit grel shat lav e stacvum apres

    Like

  36. Vahe says:

    shaat xurer apsosss,,,bayc mec hajuyqov kardaci shaat lavner bravo…

    Like

  37. Hayk says:

    Verjn errrrrrrr,,,maladec,,,,,qez hajoxutyun em cankanum

    Like

  38. Armine says:

    apsossssssss,es spasum ei urax avartin…..bayc shaaaaaaaaaaaaaaaaaaat lavn er

    Like

  39. Natalia says:

    ter astvac huzveci kardaluc,,akama achqers arcunqotvecin bravoooooo!!!!!

    Like

  40. Armin says:

    shaaaaaaaaaaaaat huzich er….kareli e scenari himan vra mi hat kino nkarel…..shaaaaaaaaat lavn er

    Like

  41. =))) says:

    ASTVACCCCCC IIIIIIIIIIMMMMMMMMMMMMM ISK ET AXJIK@??????????LILIT@?????HIMA GTELE IR KYANQI KESIN TE APRUM E ARTUROV?

    Like

  42. Meri says:

    JSIHTN ASAC GRVAC E IRAKAN DEPQERI VRA<<<AYD ISK PATJAROV KASEM ISKAKAN@….LILIT@ DER APRUM EM ARTUROV,,,U KSHARUNAKI MISHT APREL< TEKUZ GTNI ERKRORDIN!!!!!

    Like

  43. RUZANNA says:

    APSOS TXUR VERJABAN UNECAV,CAVUM EM ZUIGI HAMAR.

    Like

  44. RUZANNA says:

    ISK IM KIANQI PATMUTIUNN E

    Like

  45. Tatev says:

    Shat txur ev miajamanak heteqrqir patmutuna.Es hiacacem qeznov ev hpart vor qez pes qroj axjik unem.Hajoxutun qez ev astvac qez het.

    Like

  46. Robert says:

    shat hetaqrqirer Mer jan…apres….amenalav baner@ qezem cankanum ev vstahem vor hajoxutjun@ qo koxmne linelu

    Like

  47. NIK says:

    ինչ լավ պատվածք էր,,,,մալադեց

    Like

  48. ANICHKI MAGDALIDU says:

    TXUR PATMUTIUN E

    Like

  49. Meri says:

    shat shaaat shnorhakal em boloricdd…..

    Like

  50. Arpine says:

    shat shat lavna

    Like

  51. Knarik says:

    Շատ լավն էր, իսկ հիմա Արթուրը կամ Լիլիթը ամուսնացել են??????????????

    Like

  52. Ani says:

    Հասարակ պատմություն

    Like

  53. ALINA says:

    SHAAAAAAt tXUR PAtMUCYUNAAAAAA,SHAt CAVOtA VOR KORCNUM ES SIRACt MARDUN,KYANQ@ LRIV POXVUMA U DARNANUM

    Like

  54. Արմինե says:

    MERI JAN HRASHALI EIR GRAEL XOSQER CHUNEM ASELU>IROQ HUZECIR QO AYS PATMUTYAMB>>>>>>>>>U SHAT KUZEI VOR SHARUNAKEIR GREL AYS STEXCAGORCUTYAN VERJABAN@ TALOV LAV AVART>>>>>>>>>>>>>SHNORHAKALUTYUN LAV MTQERI HAMAR

    Like

  55. SHAT HETAQRQIR U TXUR PATMUTYUN ER…………BAYC SHAT APSOSSSSSSSSSSSSSS………………………………….

    Like

  56. ANI says:

    IN4VOR TEX IM SIRO PATMUTHYAN@ NMAN ER:KARDALUC SHAT TXRECI,U NUYNISK LAC EXA:AMEN BAN NERSUMS TAKN U VRA EXAV:

    Like

  57. Anul says:

    shaaaattttt hetaqrqir patmutyun er Meri jan…..hamarya lacum ei arden

    Like

  58. Hermine says:

    uzum em imanam incher asel exbayr@ Arturin

    Like

    • Meri says:

      Sireli Hermine,,,,,,,,banerkan voronq imanum en miayn nranq ovqer petq e imanam,,,,,,,cavoq srti ayd harc@ minchev aysor mnum e anpatasxan axjka mot,,,,

      Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: