Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Երեխայի աշխատանքային իրավունքները

Երեխայի աշխատանքային իրավունքները

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,585 կտտոց

Արմենը 14 տարեկան է: Ամեն օր նա արթնանում է վաղ առավոտյան` արևածագի հետ ու աշխատանքի շտապում` փոխանակ իր հասակակիցների հետ խաղալու: Տղան աշխատում է հարևան ֆերմայում` մյուս բանվորների հետ բերքն է հավաքում, հողը մշակում, անասուններին պահում: Արմենենց ընտանիքը սոցիալական ծանր պայմաններում է ապրում և ամառային արձակուրդներին տղան սեզոնային աշխատանքի է ընդունվել` ընտանիքին նյութապես մի փոքր օգնելու համար:

Ֆերմայում Արմենը մյուս աշխատակիցների համեմատությամբ ցածր է վարձատրվում, բայց նաև մյուսներից քիչ է աշխատում. գործատուն նրան մյուսներից 1-2 ժամ շուտ է տուն ուղարկում, քանի որ վերջինս անչափահաս է:

Աշխատանքային հարաբերությունները կարգավորող Հայաստանի Աշխատանքային օրենսգրքի համաձայն` 16 տարին լրացած անձինք կարող են իրենց ցանկությամբ աշխատանքի ընդունվել: Իսկ ավելի փոքր տարիքի` տասնչորսից տասնվեց տարեկան երեխաներին աշխատանքի ընդունելու համար պարտադիր է  ծնողներից մեկի կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը: Այս տարիքի երեխաները կարող են ընդգրկվել միայն նրանց առողջությանը, անվտանգությանը, կրթությանը և բարոյականությանը չվնասող ժամանակավոր աշխատանքում:  Օրենքի համաձայն` 14-16 տարեկան անձինք չեն կարող ընդգրկվել աշխատանքի հանգստյան, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին` բացառությամբ մարզական և մշակութային միջոցառումներին մասնակցելու դեպքերի:

Օրենքը նաև սահմանում է, որ այս տարիքի անձանց հետ կարող է կնքվել միայն ժամանակավոր պայմանագիր (մինչև երկու ամիս ժամկետով):

Անչափահաս աշխատողներին շաբաթվա ընթացքում պարտադիր կերպով հատկացվում է երկու հանգստյան օր: Բացի այդ, արգելվում է անչափահասներին ներգրավել գիշերային, արտաժամյա նաև ստորերկրյա  աշխատանքներում:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2008թ. Հայաստանում գործատուների մոտ պաշտոնապես գրանցված է եղել16-18 տարեկան 1100 երեխա:

«Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի պատրաստած «Անչափահասների աշխատանքը Հայաստանում» զեկույցի համաձայն` երեխաների զբաղվածությունն ամենաշատը Շիրակի մարզում է` 15,6 տոկոս, իսկ ամենաքիչը Երևանում` 3 տոկոս:  Անչափահասների աշխատելու դրդապատճառների մեջ գերակշիռը ընտանիքի նյութապես անապահովությունն է` 64,6 տոկոս դեպքերում: Իսկ երեխաների 27,2 տոկոսն աշխատում է ինքնահաստատվելու և ծախսի փող ունենալու համար:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: