Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մրցույթներ » Մարդու իրավունքների կինոփառատոն-մրցույթ` երիտասարդների համար

Մարդու իրավունքների կինոփառատոն-մրցույթ` երիտասարդների համար

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,524 կտտոց

Հայտարարվել է երիտասարդական կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ, որին կարող են մասնակցել հայաստանցի 17-25 տարեկան երիտասարդները: Մինչև երեք րոպե տևողությամբ ֆիլմը պետք է վերաբերի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 30 հոդվածներին:

Մրցույթի նպատակն է բարձրացնել երիտասարդության իրազեկվածությունը Մարդու իրավունքների և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 30 հոդվածների վերաբերյալ:

Մրցույթին ֆիլմերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 19-ն է: Աշխատանքները հարկավոր է ուղարկել ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչություն uno.yerevan@unic.org էլեկտրոնային հասցեով կամ DVD-ով հանձնել ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակ (հասցե. Պետրոս Ադամյանի 14, Երևան):

Մրցույթը կամփոփվի դեկտեմբերին 10-ին` Մարդու իրավունքների օրը: Այս նույն իրադարձությունը միաժամանակ տեղի է ունենալու ՄԱԿ-ի այլ անդամ-պետություններում: Պարգևների հանձնման արարողությունը Հայաստանում տեղի կունենա ուղիղ հեռարձակմամբ, որով համացանցի միջոցով իրար հետ կկապվեն տարբեր երկրների երիտասարդներ և ի վիճակի կլինեն խոսելու միմյանց հետ` խթանելով միջազգային երկխոսություն, զարգացնելով հանդուրժողություն և կիսելով ՄԱԿ-ի արժեքները:

Լինելու է  երկու պարգև` ՄԱԿ-ի ժյուրիի և հանրության պարգև: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հայտարարած մրցույթի մասին ավելի մանրամասն տեղեկատվության համար սեղմեք այստեղ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: