Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Անցյալից մի փոքրիկ ակորդ

Անցյալից մի փոքրիկ ակորդ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,116 կտտոց

1915թ. իրադարձությունները միանշանակ որակվում են որպես ցեղասպանություն:Այն թուրքերի կողմից հայ ազգի բնաջնջման փորձ էր: Թուրքական կառավարությունը կոտորեց անպաշտպան հայ բնակչությանը` կանանց, ծերերին, երեխաներին: Հայերին ստիպում էին ուրանալ  քրիստոնեությունը: Նրանց սպանում էին կամ ստիպում բռնել գաղթի ճամփան: Արևմտան Հայաստանում ողջ մնացած հայերը բռնագաղթեցին Արևելյան Հայաստան և աշխարհի չորս կողմերը:

-Տա՛տ, իմ պապերն էլ են չէ՞ այնտեղից,- հարցրի ես ու գիրքը դնելով սեղանին` մոտեցա տատիս:  Տատս մի հոգոց հանեց ու շոյեց գլուխս, իսկ հետո դարձավ ինձ:

-Հա՛, բալե՛ս, տատս ու մայրս հազիվ են մազապուրծ եղել այդ անաստվածներից: Թուրքերը մարդ չեն եղել ու չեն էլ լինի :

-Տա՛տ,  այսքան  ժամանակ չեմ կարողանում հասկանալ, թե մեր այս խեղճ ժողովուրդը դրանց ի՞ նչ է արել, որ մեզ այսքան ցավ են պատճառել:

-է՜, դրանց Աստված էլ չի հասկանում,- ասաց տատս ու վերցնելով սեղանին դրված ճաղերը սկսեց գործել: Իսկ ես նստեցի նրա կողքին և ուշադիր հետևում էի` ինչպես է գործում:

Հաճախ էր տատս այդ աթոռին նստում, ժամերով գործում ու քթի տակ ինչ-որ երգ երգում:

-Տա՛տ, իսկ ինչպես է Արաքսյա տատիկը եկել Արևելյան Հաաստան:

Տատիկս թողեց գործն ու ավելի մոտ նստելով ինձ` սկսեց պատմել:

-Տատս` Թագուհին, և պապս` Սեդրակը, ապրել են Կարսի Բայրախտար գյուղում: Սեդրակ պապս եղել է զինվորական սպա: Նախքան  ողբերգալի դեպքերը թուրքական կառավարության կողմից ծանուցում է ստանում, որտեղ ասվում է, որ նա պետք է ներկայանա թուրքական զինվորական վարչություն: Պապիս ինչ-որ զորավարժանքների մասնակցելու պատրվակով կանչում են և դաժանաբար սպանում: Այդպես հարյուրավոր հայ զիվորներ են կնքել իրենց մահկանացուն: Այդ կերպ թուրքերը ցանկանում էին թուլացնել հայկական ուժը: Թուրքը միշտ էլ այդպիսին է եղել: Ամեն ինչի հասել է խորամանկությամբ ու նենգությամբ: Նա ունակ չէ պարզ ճակատով դեմ դուրս գալ ու կռվել, ինչպես դյուցազն, ինչպես խիզախ զինվոր:

Այդ միջոցին ներս մտավ պապս` Ալեքսանը և խնդրեց տատիս, որ իրեն ուտելու որևէ բան տա: Տատս գնաց խոհանոց, իսկ ես վերցրի պատմությանս գիրքը և շարունակեցի կարդալ:

-Երիտթուրքերը հայերի բնաջնջման ծրագիրն իրականացրեցին քայլ առ քայլ: Սկզբնական ամիսներին կոտորածներ տեղի ունեցան ճակատային մերձակա գոտում: 1915թ. հունվարի դրությամբ սահմանամերձ այդ շրջաններց Կովկասի փոխարքայության տարածք էր գաղթել հարյուր հազար հայ` խուսափելով ջարդերից: Կայսրության հայ բնակչության բնաջնջումը դյուրացնելու նպատակով որոշում են նախ և առաջ վերացնել հայերի` կռվելու ունակ ներուժը: Առաջին ձերբակալությունները տեղի են ունենում 1914թ. հոկտեմբերին: Զեյթունում դաժանորեն խոշտանգվելով սպանվում է Նազարեթ Չավուշը: Կալանվում և սպանվում են գյուղաքաղաքի ևս վաթսուն և շրջակա գյուղերի երեսուն աչքի ընկնող հայ ներկայացուցիչներ: «Ուրեմն մեր Սեդրակ պապն էլ է եղել նրանց շարքում». մտածեցի ես ու շարունակեցի կարդալ դասս:

-1915թ. ապրիլի տասնութին օսմանյան կառավարության հատուկ օրենքով արգելվում է մուտքն ու ելքը  կայսրությունից: Փակվում են դպրոցները, արգելվում է հայ մամուլի աշխատանքը: «Անհրաժեշտ է գործել արագ: Եթե բավարարվենք մասնակի կոտորածով, ինչպես եղավ 1909թ. Ադանայում և այլ շրջաններում, ապա դա օգուտի փոխարեն վնաս կբերի, քանի որ վտանգ կստեղծենք արթնացնելու այն տարրերին,որոնց նունպես մտադիր ենք վերացնել ճանապարհից` արաբներին և քրդերին: Հայ տարրը պետք է հիմքից արմատախիլ անել, որպեսզի մեր հողում մոռացվի բուն այդ անունը: Հիմա պատերազմ է. այդպիսի հարմար առիթ այլևս չի լինի: Մեծ տերությունների միջամտությունն ու համաշխարհային մամուլի աղմկոտ բողոքները կմնան աննկատ, իսկ եթե նրանք իմանան էլ, կկանգնեն կատարված փաստի առաջ, և դրանով իսկ հարցը կսպառվի: Այս անգամ մեր գործողությունները պետք է հայերի հաընդհանուր բնաջնջման բնույթ կրեն: …Ես ուզում եմ, որ այս հողի վրա ապրի ու լիակատար տեր ու տնօրեն լինի թուրքն ու միայն թուրքը: … Մեր երկիրը պետք է մաքրել ոչ թուրք տարրերից: Կրոնն ինձ համար իմաստ ու նշանակություն չունի: Իմ կրոնը նուրանն է»,- ասում էր երիտթուրքերի կոմիտեի անդամ Նազիմն իր ելույթում:

Տատս խոհանոցից եկավ ու նստելով գրապահարանի մոտ դրված աթոռին ու շարունակեց գործել: Ես Նազիմի ելույթը կարդալուց հետո ավելի չարությամբ լցվեցի դեպի թուրք ազգը: Մոտեցա տատիս ու մի աթոռ վերցնելով` նստեցի նրա կողքին: Նա մի անգամից հասկացավ իմ` իր կողքին նստելու պատճառը, և առանց ինձ հարցնելու, թե ուզում եմ  արդյոք լսել պատմության շարունակությունը, սկսեց խոսել.

-Պապիս սպանությունից մի քանի ամիս հետո սկսվեցին ջարդերը: Թուրք ազգը ցույց էր տալիս իր անխիղճ, անհոգի ու անաստված լինելը: Սպանում էին բոլորին անխտիր` չխնայելով ո՛չ  ծեր,  ո՛չ մանուկ:

Տատս` Թագուհին, շատ գեղեցիկ ու վայելչակազմ կին էր: Վախենալով թուրքերի խոշտանգումներից  ու իմանալով դրանց անխիղճ լինելու աստիճանը` ամբողջովին կերպարանափոխվում է: Իր մանկամաշկ դեմքին մուր է քսում, հագնում կեղտոտ ու պատառոտված շորեր: Այդ միջոցին դիմում էին հազարավոր հայ աղջիկներ ու կանայք: Իսկ ովքեր էլ չեն դիմում այդ միջոցին` ընկնում էին դրանց ձեռքը: Դրա համար այսօր նրանց երեխաների մեջ հայկական արյուն է հոսում:

Մեր ազգը շատ միամիտ ու բարի է: Տատս պատմում էր, որ մինչև գաղթի ճամփան բռնելը իրենց ամբողջ զարդերը թաքցնում են տան պատերի մեջ, բանալիով փակում են տան դուռը` մտածելով, թե նորից ետ են դառնալու իրենց օջախները: Բայց  ի՞ նչ իմանային, որ իրենց ջուրն ու հողը տեսնելու ցանկությունը կմնա որպես միայն երազանք:

Տատիս աչքերը լցվեցին. նա չէր կարողանում շարունակել խոսքը, մի քանի վայրկյան հետո ասաց.

-Մայրս նույնիսկ մահից առաջ մեզ խնդրեց, որ անպայման գնանք ու տեսնենք, թե ինքը որտեղ է ապրել, որտեղ է իր առաջին բառն ասել, քայլն արել: Բայց, ցավոք, մինչև հիմա նրա խնդրանքը մենք չենք կարող կատարել:

Տատս շոյեց գլուխս և ասաց.

-Բալե՛ ս, հուսով եմ` գոնե դու կկատարես մորս խնդրանքը:

-Տա՛տ, ես խոսք եմ տալիս, որ երբեք քեզ նման իմ թոռանը նույնը չեմ խնդրի, որովհետև առաջին հերթին ես պիտի այն իրականացնեմ:

Տատս, այդ լսելով, ժպտաց ու ինձ գրկեց: Նա թաշկինակով սրբեց աչքերն ու շարունակեց պատմել, թե ինչպես իր հարազատները գաղթի ճանապարհին հանդիպում են մի խումբ զինվորների: Վախենում են, թե թուրքերն են` աջ ու ձախ են փախչում: Բայց զինվորներից մեկը խնդրելով չվախենալ, ասում է.

-Իմ սիրելի՛ հայրենակիցներ, թուրք խուժանը դեռ ստանալու է իր պատիժը: Ես և իմ զինվորները մեր պարտքն ենք համարում ամեն կերպ օգնել ձեզ և մնացած հայերին: Դուք թեև հիմա բռնել եք գաղթի ճամփան ու լքում եք ձեր երկիրը, բայց հավատացեք, որ մի օր նույն ճանապարհով ետ եք դառնալու ձեր օջախները: Հայկական օջախից նորից ծուխ է բարձրանալու, թոնիրն է վառվելու:

Մոտենալով մորս` Արաքսյային, զինվորը շոյում է գլուխը, ապա դառնում է ամբոխին և ասում.

-Ես Անդրանիկ զորավարն եմ, իսկ նրանք` իմ զինվորները: Մենք մինչև մահ մեր թուրը վայր չենք դնի:

-Անդրանիկ զորավա՞րը,- զարմացած հարցրի ես:

-Այո՛, թոռնիկս: Մայրս միշտ ասում էր, որ իր որդիներին սերնդեսերունդ փոխանցվելու է իսկական զինվոր լինելու պատիվը, քանի որ այդ վեհ ու քաջ զորավարը շոյել է իր գլուխը, կարծես իր զորությունն է փոխանցել իրեն և իր սերունդներին:

-Շատ դժվար ու սարսափելի է եղել գաղթի ճամփան: Ոչ միայն  թշնամիների ձեռքն ընկնելու միտքն է մարդկանց վախեցրել, այլև մինչև վերջ հասնելու կասկածը: Տատս պատմում էր, որ ժողովուրդը սովին չէր կարողանում դիմանալ, ու մարդիկ մահանում էին գաղթի ճանապարհին: Ուտում էին այն, ինչ քարից փափուկ էր: Իսկ այս դեպքում մարդկանց համար միակ տարբերակը սարերում ու ձորերում առատ խոտն էր: Հենց խոտ ուտելուց էլ գաղթի ճանապարհին մահացել է մորաքույրս` Սեդան: Երբ լսեցի այդ ամենը` դեմքս մռայլվեց: Միակ բանը, որ մտքիս եկավ, ոչ թե խղճահարությունն էր, այլ կյանքի անարդար լինելու հանգամանքը: Մի պահ աչքերիս առաջ եկավ այսօրվա կյանքը: Այն ինձ արդեն այնքան փափուկ ու լավը թվաց: Ընդամենը մի դրվագից իմ հոգին տակնուվրա եղավ, մարմնիս մեջ սարսուռ զգացի, սիրտս սկսեց ավելի արագ բաբախել:

Տատս շարունակում էր պատմել, իսկ ես թեև աչքերս ուշադիր սևեռել էի նրան, բայց միտքս բոլորովին ուրիշ տեղ էր: Մտածում էի. «Եվ մենք, որ այսօր ապրում ենք խաղաղ ժամանակներում, վայելում ենք հանապազօրյա  հացը, դեռ բողոքում ենք: Ո՛չ, մենք բողոքելու իրավունք չունենք»:

-Թոռնի՛կս , դու ինձ լսու՞ մ ես,- հարցրեց  տատս:

Ես սթափվեցի.

-Այո՛, տա՛տ, լսում եմ. շարունակի՛ր:

-Բազում դժվարություններց ու չարչարանքներից հետո, օրերով սովին դիմանալով, վերջապես հասնում են Արևելյան Հայաստան, հանգրվանում Գյումրիում: Մարդիկ չգիտեին  ուրախանա՞ն, որ պրծել են այդ ոճրագործների ձեռքից, թե՞ տխրեին, որ անտեր են թողել իրենց տունն ու տեղը:

Մարդկանց աղմուկի, գոռում-գոչյունի մեջ տատս կորցնում է մորս: Պատմում է, թե ինչպես էր գիշեր-ցերեկ փնտրում աղջկան: Օրը օրին էր գումարվում, բայց մայրս դեռ չէր գտնվել:

Մարդկանց մի խմբի հետ տատս ու իր ազգականները հաստատվում են Արթիկի Հնաբերդ գյուղում: Տատս կորցնում է հույսը, որ կգտնի մորս:

Հետագայում պարզվում է, որ մայրս Գյումրիի բազմաթիվ որբանոցներից մեկում է հայտնվել: Այդ լուրը իմանալով` մերոնք շատ են ուրախանում: Բայց նրանց ուրախությունը շատ կարճ է տևում: Տատս գալիս է Գյումրի , բայց նրան արգելում են տեսնել աղջկան:

Մայրս  ասում էր, որ  որբանոցում կային բոլոր կոմունալ հարմարությունները: Երեխաները կոկիկ, մաքուր ու խնամված էին: Նա յոթ տարեկան էր, երբ ընդունում են տեղի դպրոցը: Այնտեղ հաճախում էր երգարվեստի, պարարվեստի, գրաճանաչության դասերի: Շնորհալի երեխաներին նախապատրաստում էին տանել Ամերիկա, այդ թվում` նաև մորս:

-Տատ, մայրդ Ամերիկայո՞ւմ է եղել:

-Ո՛չ, բալե՛ս: Եթե Ամերիկա մեկներ, հիմա ո՛չ ես կլինեի, ո՛չ հայրդ և ո՛չ էլ դու:

-Իսկ ինչու՞  չտարան:

-Տատիս քույրը` Շուշանը, տեսնելով քրոջ հուսահատությունը, որոշում է ամեն կերպ մորս հանել որբանոցից: Իսկ միակ տարբերակը փախցնելն էր: Մորս որբանոցից անպատճառ դուրս հանելու վճռականությամբ մորաքույրս գնում է Գյումրի: Թեև բոլոր երեխաները միանման էին հագնված ու գրեթե իրարից չէին զանազանվում, բայց նա կարողանում է ճանաչել մորս: Որբանոցի ճաղերից մի կերպ դուրս է նրան հանում ու միասին փախչում են:

-Տա՛տ, իսկ հետո՞… ,-ոգևորված հարցրի ես:

-Էլ ի՛նչ: Տատիս ու մորս հանդիպումը այդ ընթացքում միակ լուսաշող ու երջանիկ պահն էր, որ մինչև այդ ապրել էին նրանք:

-Իսկ հե՞տո, հետո ի՞նչ է լինում:

Տատս քմծիծաղ տվեց ու ասաց.

-Բալե՛ս, ի՞նչ պետք է լինի: Ամեն ինչ ընկնում է իր տեղը: Մայրս ամուսնանում է Խաչիկի և Փառանձեմի որդու` Հրաչի հետ, հետո ունենում են հինգ երեխա:

-Ռաֆիկ, Սամվել, Սանասար պապիկներս, Ամալյա տատը ու դու նաև, տա՛տ:

-Հա՛, թոռնի՛կս, ճիշտ ես: Հետո էլ ծնվում են հորեղբայրդ և հայրդ, իսկ հետո էլ` դու:

-Տա՛տ, փաստորեն քո անունն էլ են տատիդ անունը դրել,- ժպիտով ասացի ես: Իսկ լա՞վ կին էր:

-Ո՞վ, տա՞տս:

-Հա՛:

-Շատ հարուստ ընտանիքից է եղել Փառանձեմ տատս: Մայրս պատմում էր, որ իրենց գյուղում հաճախ էր նստում ձիու վրա, հագնում ոսկիներով զարդարված զգեստը ու իր դարդի չիբուխը ծխում:

– Ծխու՞մ,- զարմացած հարցրի ես:

-Հա՛, ճիշտ լսեցիր: Չիբուխ ծխելու պատճառը ամուսնու մահն էր: Ամուսինը Սարդարապատի ճակատամարտում էր զոհվել:

Ես ու տատս զրույց էինք սկսել չիբուխ ծխող տատիս հետ կապված: Ես մի հոգոց քաշեցի, ապա ասացի տատիս.

-Ի՜նչ դժվար կյանք են տեսել մայրդ ու տատդ:

-Է՜, բալես, գիտե՞ս ինչքան շատ են այսպիսի պատմությունները: Հայոց պատմությունը կարծես մի տխուր մեղեդի լինի, իսկ իմ պատմությունը` մեր անցյալից ընդամենը ակորդ, մի փոքրիկ ակորդ:

Սահակյան  Փառանձեմ, Գյումրի, 12-րդ դասարան

Advertisements

12 Comments

  1. […] Անցյալից մի փոքր ակորդ, Սահակյան Փառանձմ, Գյումրի […]

    Like

  2. CAVALI E,VOR IRAKAN PASTERI HIMAN VRA E AYS STEXCAGORCUTYUN@,BAYC MENQ PARTAVOR ENQ IMANAL MER PATMUTYAN TXUR EJERI MASIN…

    Like

  3. AYO, IHARE,CHE VOR MENQ ENQ AYS ERKRI APAGAN U APAVEN@.

    Like

  4. AYO, IHARE,CHE VOR MENQ ENQ AYS ERKRI APAGAN U APAVEN@.U PARTAVOR ENQ IMANAL MER PATMUTYUN@.PATMUTYUN@ CHI JNJVUM.AYN DAJVAC E U CHI ANCNUM. INCHQAN EL PORCENQ, INCHQAN EL UZENQ CHI KORCHUM AY, CHI KORCHUM………..

    Like

  5. SHAT LAV STEXCAGORCUTYUN E

    Like

  6. Lil says:

    Paaaaar shaaaaaaat lavneeer))))) es noric hisheci mer patmutyan dasern u dasxekis patmutyunner@ Exerni masin,.,.

    Like

  7. Lil says:

    Hastat khasni or@ ardarutyan u menq ancamb kstipenq akordnerin nvagel mer sirac mexediner@))))))))

    Like

  8. CHISHT ES LIL JAN.U HENC AYD JAMANAK MER PATMUTYAN KOPOZITOR@, MI NOR EJIC MER URAX U XAXAX PATMUYAN NOTANE@ KGRI.ISK AYD STEXCAGORCUTYUN@ KPOXACVI MER SERUNDNERIN,OVQER KTESEN LIARJEQ U VEH PETUTYN,VOR@ CHI VAXENUM VCHMEKIC EV VOCHINCHIC.

    Like

  9. OFEL says:

    SUPER…..

    Like

  10. OFEL says:

    Baci lav stexcagorcox exneluc, lav mard el e petk exnel………………

    Like

  11. Parandzem Sahakyan says:

    Chisht es,,,kyanqum sevagrutyun petq che anel,qani vor maqagri hamar jamanak chenq unena,,,,,ansxalakan mard chka ,bayc hamenaydeps lav kliner,vor mer kyanqi ejum sxalner@ qich linein,vor heto chzxjainq apraci hamar,araci kam characi hamar…..

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: