Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Կյանքը դեռ առջևում է

Կյանքը դեռ առջևում է

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,292 կտտոց

Լուսաբացի կախարդիչ ու դյութիչ ձայնով լցված դաշտը ծածանվում էր ցորենի առատ հասկերի ծանրությունից: Մեղմ զեփյուռըկարծես թե վերջին անգամ էր շոյում հասկերը, քանի որ հնձվորները շտապում էին դաշտ:

Դեռ ամառվա սկզբին, գյուղից մինչև դաշտ տանող նեղ արահետը ծածկված էր կանաչ խոտերով,իսկ այժմ այն տրորվել էր հնձվորների անցուդարձից, և յուրաքանչյուր անծանոթ կարող էր առանց դժվարության հասնել դաշտ:

Գործը կիսատ թողելով` Մեսրոպը նստեց ուռենու տակ, գրպանից հանեց սպիտակ, մաշված թաշկինակը` չորս անկյունները ոլորելով, դրեց գլխին:

-Մեսրո՛պ , ա՛յ ախպեր, հոգնեցի՞ր,-  ձայն տվեց Վաղինակը` ձեռքի ափով սրբելով ճակատին գոյացած քրտինքի կաթիլները:

-Չէ՛ , Վա՛ղո ախպեր, շունչ առնեմ, կգամ,- պատասխանեց Մեսրոպը ` աչքը գցելով ամայի ճանապարհին: Նա սպասում էր իր զավակին, որի կարիքը շատ ուներ:

Կոկիկ հագնված, գեղեցկադեմ ու վայելուչ արտաքինով մի երիտասարդ էր Տիգրանը, ով նաև հրաշալի փաստաբան էր: Քաղաքի վաճառականներն ու գործարանատերերը նրան էին հանձնարարում իրենց գործերը, վստահելով իրավական փաստաթղթերը, որոնք նա կարողանում էր կատարել ճիշտ ժամանակին:

Տիգրանի հայրը` Մեսրոպը, ոչինչ չէր խնայել որդու կրթության համար: Վաղամեռիկ կնոջը նա խոստացել էր, որ որդու համար կանի ամեն ինչ և վերջինիս ուսումի կտա: Ուշքի գալով ճակատագրական ծանր հարվածից` Մեսրոպը որդու խնամքը վերցրել էր իր վրա: Ապրելով ծայրահեղ աղքատ ու անմխիթար վիճակում` հայրը կատարում էր բազմատեսակ աշխատանքներ` իր և որդու ապրուստը հոգալու համար: Նա ապրում էր անշուք ու անհյուրընկալ մի փոքրիկ տնակում: Նա նստում էր պատուհանի տակ դրված երկաթե մահճակալին ու մտաբերում որդուխոսքերը. «Հայրիկ, կյանքը դեռ արջևում է»:

Մեսրոպին խեղդում էր հայրական կարոտը: Արդեն երեք տարի էր անցել այն օրից, երբ հրաժեշտ տվեց որդուն: Այդ տարիները լցվել էին անսահման կարոտով, թախիծով ու տխրությամբ: Չար  մտքերը տանջում ու կրծում էին Մեսրոպի սիրտը. «Հայրիկ, կյանքը դեռ արջևում է»:

Ծանր օր էր Տիգրանի համար, նա թափառում էր քաղաքի նեղ ու երկար փողոցներով` փորձելով փնտրել հարազատ աչքեր ու սփոփիչ խոսքեր: Առաջին անգամ նա դատը տանուլ էր տվել: Հեղձուցիչ օդը խեղդում էր Տիգրանին: Հուսահատությունն ու կարոտըճնշում էին նրա սիրտը:

Անցավ որոշ ժամանակ, և ահա նորից մի պայծառ ու գեղեցիկ առավոտ էր, երբ արևը չէր խնայում իր կիզիչ ու ջերմացնող ճառագայթներն ու տաքացնում էր մարդկանց իր ողջ ուժով, երբ ամենուրեք լսվում էին թռչունների դայլայլն ու հողագործ մարդկանց զրույցը:

Մեսրոպը կրկին մտատանջության մեջ էր և չէր կարողանում աշխատել: Բայց ահա մի պահ և… Հանկարծ ծերունին նկատեց, որ արահետով գալիս էր մի երիտասարդ: Նրա արագ քայլվածքն ու ձեռքի թղթապանակը Մեսրոպին մեկ ակնթարթում երջանկություն պարգևեցին: Այդ նա էր` Տիգրանը: Տղան շատ ուրախ էր, կարծես թե ոչինչ չէր պատահել: Հայր ու որդի գրկախառնվեցին և երկար ժամանակ չէին բաժանվում միմյանցից: Նրանք փորձում էին իրարից առնել այն անհուն կարոտը, որըերկար ժամանակ տանջել էր երկուսին:

Երեկոյան, երբ նրանք պատրաստվում էին ընթրելու, տղան պատմեց հորը ողջ եղելությունը: Պարզվում էր, որ այն ժամանակ, երբ տղան շատ վատ հոգեվիճակի ու հուսահատության մեջ էր, նրան օգնության էր հասել Մեսրոպի ընկերը, ով այդ ժամանակ քաղաքում էր: Այդ մարդը երկար զրուցել ու բացատրել էր Տիգրանին, թե որքան դժվար է կյանքում ապրելը, և դեռ որքանհաջողություններ ու անհաջողություններ կարող է նա ունենալ: Իսկ Տիգրանը հասկացավ, որ ամեն մի տխուր օրվա համար պետք չէ հուսահատվել, քանի որ կյանքը դեռ առջևում է և շարունակվում է, պետք է ապրել ու վայելել կյանքը, պետք է միշտ նրան նայելպայծառ ու ուրախ աչքերով, երբեք չկորցնել հավատը ապագայի նկատմամբ:

Լիանա Չանախչյան, Երևան, թիվ 112 դպրոց, 10-րդ դասարան


14 Comments

  1. MARI says:

    Shaaaaaaaaat hetaqrqir er ..indz shat dur ekav …du shat hajoxutyunneri khasnes…………………………………………………..

    Like

  2. Alina says:

    Ճիշտ է :Շատ լավն է :Հոյակապ պատմվածք ես գրել:Սա այն եզակի պատմվածքներից է , որ ես կարդացի մինչև վերջ մեծ հետաքրքրությամբ:Շնորհավորում եմ քեզ:

    Ալինա Սահակյան Երևան

    Like

  3. Rubina says:

    Kecces , uxxaki hiasqanch patmvacq es grel , urax em vor mer erkrum ka qo nman stexcagorcox,;;;;es gnahateci qo patmvacq@,,,cankanum em qez haxtanak ;;;

    Rubina

    Like

  4. Adamyan Liza says:

    ha iroq imast@ shat lavna,,hetaqrqira,apres,

    Like

  5. Gohar says:

    Indz evs dur ekav,shat lave stacvel.

    Like

  6. Veronika says:

    Այս պատմվածքդ էլ է շատ լավը : Ես քո ստեղծագործությունները շատ եմ հավանել:Մաղթում եմ քեզ մեծ հաջողություններ:

    Like

  7. Seda says:

    Es havanel ev gnahtel em voch miayn gexecik barapashari hamar , ayl naev nra hamar vor qo ays patmvacq@ aveli shat xratakan bnuyt uni , isk mer orerum da uxxaki anhrajesht e, shnorhavorum em qez,

    Like

  8. Rima says:

    Es nuynpes gnahateci,indz shat e dur ekel ,hianali patmvacq e.

    Like

  9. Arusik says:

    Sa el e shat lav@ Liana jan

    Like

  10. Arusik says:

    Gnahateci qo patmvacqner@,

    Like

  11. Meri says:

    Txur patmutyun er bayc uner husadrox avart,es shat havaneci, maxtum em qez hajoxutyun!

    Like

  12. Satik says:

    es nuynpes shat havaneci,hianali er,

    Like

  13. Arpine Kirakosyan says:

    Shat hetaqrqir er,kuzenai vor bolori stexcagorcutyunner@ ayspisi usucanox ev xratakan avart unenain,du @ntercoxneri mej sermanum es havat kyanqi u lav apagayi nkatmamb.Apres,indz shat e dur ekel,Maxtum em qez hajoxutyun,Shat urax klinem qo haxtanaki hamar.
    Sirov ` Arpine Kirakosyan

    Like

Leave a comment