Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Բառարան » Չկամ, պնակալեզ, պնակ, ջիգիթ, չիփակ, չիփ-չափ

Չկամ, պնակալեզ, պնակ, ջիգիթ, չիփակ, չիփ-չափ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 571,011 կտտոց

Չկամ

Չկամ  նշանակում է ուրիշին լավ բան չկամեցող, նախանձոտ, «Չկամ էր ընդունում եկողին, նրանք էլ հաճախ չէին գալիս», Ակսել Բակունց

Պնակալեզ

Պնակալեզը մեկին շողոքորթելով հաճոյացողն է, «Այդ մարդը կերևա, որ պնակալեզներ շողոքորթներով շրջապատված է», Երվանդ Օտյան

Պնակ

Պնակ– հախճապակյա, կավե կամ մետաղե բոլորակաձև տափակ աման, ափսե, «Թանկագին սփռոցի վրա դրված էին երկու թանկարժեք պնակներ, իսկ նրանց մեջ երեք խորոված աղավնիներ», Րաֆֆի

Պնակիկ–  փոքր պնակ

Պնակակալ– պնակի պատվանդան

Ջիգիթ

Ջիգիթ– ճարպիկ ու համարձակ ձիավոր

Չիփակ

Չիփակ– մինչև մեջքը հասնող` առջևից կոճկվող կանացի կարճ ու սեղմ վերնազգեստ

Չիփ-չափ

Չիփ-չափ– ամուր համբուրվելու ժամանակ լսվող ձայնը, «Ես էլ հիմի իմ փեսին,- ասաց տիկին Մարկոսյանն ու չիփ-չափ համբուրվեցավ Պետրոսի հետ», Մուրացան

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: