Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Բջջայինի գողություն դասամիջոցին

Բջջայինի գողություն դասամիջոցին

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 571,014 կտտոց

Մեր դասարանում գողություն էր կատարվել հենց դասամիջոցին:

-Երեխե´ք, հեռախոսս չկա,- բղավեց Արմինեն,- ես հենց պայուսակիս այս գրպանի մեջ էի դրել:

Դասամիջոց էր: Մեր դասարանում մարդ չկար: Վերջինը դուրս եկանք ես ու ընկերուհիս: Մենք նկատեցինք, որ դասարանում մնացել է միայն երկու աղջկա պայուսակ: Իրենք էլ շատ թափթփված էին և մեր համար սովորական էր տեսնել նրանց իրերը դես ու դեն ընկած: Ես ու ընկերուհիս խոսեցինք իրար հետ.

-Ինչքան կարելի է, մենք հո իրենց դայակը չենք, թող գան ու իրենց իրերին տիրություն անեն:

-Ինչի չգիտե՞ն, որ քիմիա ա հիմա, ու մենք էլ պիտի գնանք քիմիայի դասարան,- ասաց ընկերուհիս:

Դուռը փակեցինք ու գնացինք: Նրանք երկուսն էլ դասին ներկայացան կեսից`  հայտարարելով, թե իրենցից մեկի` Արմինեի, հեռախոսը գողացել են: Մենք այդ օրը չգտանք հեռախոսը ու առանձնապես դասարանի երեխեքը չէին էլ մտածում հեռախոսի մասին, քանի որ Արմինեն բոլորին գոռալով ասաց.

-էլ չասեմ, գիտեք, որ էս դպրոցի «դվիժենին» մեր ձեռն ա ու «անունով» տղերքն էլ մեր ախպերներն են:

Դասարանի ներքին խոսակցություններում անընդհատ ասվում էր. «Դե, որ տենց գլուխ են գովում թող «անունով» տղերքն էլ գտնեն»:

Բայց ես անհանգստանում էի, որ դասարանում կարող ա գող լինի:

Մի քանի օր անց ողջ դասարանը կասկածում էր մեր դասարանի Լիլիթին: Լիլիթը` սևահեր, մեծ աչքերով, միջահասակ, ոչ այդքան գեղեցիկ աղջիկ է: Նրա ընտանիքը ծանր վիճակում էր ապրում, նա լավ չէր հագնվում, ահավոր ծույլիկ, գոնե մի անգամ դաս պատմած չկար,,դասարանի հետ ոչ մի տեղ չէր գալիս, բայց շատ ինքնահավան էր: Որ մի քիչ խոսեցնեիր` նենց էր իրեն ներկայացնում, ոնց որ իրենից էն կողմ էլ մարդ չկար:

Ես`  ինքս, չէի հավատում և միշտ պնդում էի.

-Մինչև համոզված չլինեք, մի´ մեղադրեք ոչ մեկին, երեխե´ք կարող ա ինքը անմեղ ա:

Լիլիթը այս խոսակցությունների մասին ոչ մի բան չգիտեր: Իսկ աղջիկները` որպես ապացույց, ասում էին.

– Հաստատ ինքն ա, ինքը էսքան ժամանակ սկի մի հատ երեսի կրեմ էլ չունի, իսկ հիմա ասում ա թազեն եմ առել,- ասաց Հեղինեն:

-Լավ է՜, սուս մնացեք, արդեն զզվել եմ, գալիս ա` մտնում  քսվելիքներիս մեջ. կարա՞մ էս վերցնեմ, էն վերցնեմ, ես էլ ստիպված ասում եմ` վերցրու,- ասաց Կարինեն,-  Զզվում եմ դրանից, ստիպված մի հատ առանձին կրեմ, պամադա ու տուշ եմ պահում, որ հենց ուզի` տամ:

– Բա չեք ասում, ինձ ասում ա  թազա հեռախոս եմ առել, բայց մամաս չի թողում բերեմ դպրոց,-  ավելացրեց Անին,- տենում եք դրան:

Այս կարգի խոսակցություններ միշտ լինում էր ու ցավալին այն էր, որ Լիլիթի հանդեպ զզվանքն արտահայտում էին այն մարդիկ, ովքեր Լիլիթի ներկայությամբ ձևացնում էին, թե իր ընկերուհիներն են:

Մի քանի շաբաթ անց գողը բացահայտված էր: Ինչպես պարզել էին դպրոցի «լավ» տղաները` հեռախոսը իսկապես էլ գողացել էր Լիլիթը: Նա հեռախոսը վաճառել էր մեկ ուրիշին, իսկ այդ մեկ ուրիշն էլ տարել էր Վանաձոր ու այնտեղ վաճառել: Հեռախոսը գտել էին անձնագրով: Վանաձորի գնորդը ասել էր, որ ուրիշից է գնել ու տենց հետ-հետ գալով կանգնել էին Լիլիթի հետքի վրա:

Արմինեն ու մեր դասարանի տղաներից մեկը նրան դասարանում միայնակ բռնացրել  ու անպատվել էին վերջին խոսքերով: Մենք հարցրեցինք Արմինեին, թե Լիլիթը ինչ ասաց.

-Երեխեք ջա´ն, ինքը մակարդակ չունի, մենակ լացում էր, անգամ ձենն էլ չլսեցինք:

Մենք այդպես էլ չիմացանք, թե ինչն էր Լիլիթին այդ քայլին դրդել. գուցե փողի կարի՞քը: Բայց փաստը փաստ. հիմա Լիլիթի ներկայությունը ոչ մենք ենք զգում, ոչ էլ դասատուները: Բոլորի համար ինքը եղած- չեղած մի հաշիվ ա:

 

 

Advertisements

14 Comments

  1. Hrushik says:

    Բա Արփինե ջան տենցելա լինում…. Կարևորը էտ պատմությունը վերջացավ.. Չնայաց ես մինչև վերջ էլ չէի հավատում դրան

    Like

  2. Arpine says:

    Գիտես Հր ջան,ես էլ չէի հավատում: Դե ինչ էլ անենք սենց պատմություններից չենք կարող զերծ մնալ: Լավա, որ հեռախոսը գտանք 😦

    Like

  3. GALA says:

    Բայց ինչ եղել եղելա անցավ գնաց : ՈՒղղակի ես չէի ուզի որ մեր դասարանում տենց մարդ լիներ: Որովհետև տենց բան րեն անում էլի

    Like

  4. Arpine says:

    Հա Գայ ջան անցել-գնացել ա, բայց հաստատ ոչ մեկս էլ չենք մոռանա ու ինքը մեր հիշողությունում հենց դրանով կմնա 😦

    Like

  5. GALA says:

    դե եթե ճիշտ ինքը ինձ այդքան էլ չի հետաքրքրում ,,

    Like

    • GAYUSH says:

      TXURA BAYC PATAHUMA KAREVOR@ VOR IMACAQ TE OVA AREL.HIMA EREVI SHAT VATA ZGUM IRA ARACI HAMAR U ARJANANUMA AMBOXJ KURSI ARHAMARANQIN TOX DAS LINI VOR EL NUYN PATMTYUN@ 4KRKNVI.ARPINE JAN PATMUTYUNT SHAT LAVNER U TEXIN.

      Like

  6. Arpine says:

    Չթի ասի Գայուշ ջան:Գիտե´ս ինքը ոչ էլ վատ է զգում իր արարքի համար: Կան չէ էնպիսի մարդիկ, որից ուղղակի գլուխ չես հանում, այ ինքը հենց այդպիսին է: Ապրե´ս 😦

    Like

  7. LILIT NERSISYAN says:

    ARP JAN PATMUTYUNT SHAT LAVN ER U TEXIN. APRES

    Like

  8. Aram says:

    lava

    Like

  9. Arpine says:

    Ապրե´ս Լիլիթ ջան: Դե ես աշխատում եմ գրեմ այն ամենի մասին ինչը տեղին է և բարձրաձայնում է առկա խնդիրները 🙂

    Like

  10. Nare says:

    shat hetaqrqrir pamuttun e…

    Like

  11. Դավիթ says:

    Հետաքրքիր էր

    Like

  12. Rob says:

    Մերսի!!!

    Like

  13. SHAT LAV PATMUTYUN ER ARPINE JAN < VATA VOR LILITE CHI ZXJUM ETE ISKAPES ZXJAR U NEREXUTYUN XNDRER KARELI ER IRAN HASKANAL VOR KARIQIC DRTVAC PAHI TAK SXAL ER GORCEL

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: