Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Երազիս խորհուրդը

Երազիս խորհուրդը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,612 կտտոց

Ես շատ եմ սիրում քնել. քնում եմ գիշերը, ցերեկը, երթուղային տաքսում` դպրոց գնալիս: Շատ անգամ վախենում եմ, որ կանցնեմ կանգառը և դասից կուշանամ:

Ես սիրում եմ քնել, որովհետև քնիս մեջ բացում եմ կախարդական աշխարհիս դռները և սավառնում հեռու՜ հեռուներում: Ու ամեն անգամ արթնանալիս, ուզում եմ մանրամասն հիշել երազիս բովանդակությունը, բայց չի ստացվում:

Ձմեռ ր: Ցուրտ: Դասերիս էի նստել, որ կատարեի ու քնեցի գրքերիս վրա: Չէր պատահել, որ ես վախեցած արթնանայի ու ամբողջովին քրտնած լինեի: Տեսել էի մի երազ, որի գործող անձիք Զգացմունքներն էին: Արթնացա ու արագ-արագ գրի առա երազս, որովհետև հնարավոր էր, որ մոռանայի, իսկ նրանում քննարկվող հարցը շատ կարևոր էր:

Եվ այսպես…

Մի անգամ Զգացմունքները որոշեցին հավաքվել ու գնալ անտառ` քաղաքի աղմուկից հանգստանալու և որոշելու, թե իրենցից որ մեկն է մարդկային ամենաուժեղ զգացմունքը. զգացմունք, որ կարող է տիրել մարդու բանականությանը և փոխել նրա ողջ ներաշխարհը:

-Ես եմ ամենաուժեղը,- առաջինը խոսեց Ատելությունը:- Ես կարող եմ տիրել մարդուն այնպես, որ նա ձեռք բերի իրեն անծանոթ մի այլ զդացմունք` Դավաճանություն:

-Ո´չ, ես քեզնից էլ ուժեղ եմ,- բարկացած խոսեց Խանդը,- ես կարող եմ մարդուն հանցագործության հասցնել:

-Իսկ ե՜ս, իսկ ե՜ս,- հազիվ կմկմաց Մենությունը,- ես մարդուն ոչ թե կարող եմ, այլ հասցնում եմ ինքնասպանության և փակենք այս անիմաստ խոսակցությունը:

-Բավակա´ն է,- համբերությունը կորցրեց Բարությունը,- խոսում եք միայն սպանության տարբեր տեսակներից: Մարդը ծնվում է ապրելու համար, ստեղծագործելու, օգնելու իր շրջապատին: Եվ հետո իզուր չէ, որ ասում են. «Բարությունը կփրկի աշխարհը»:

-Հա՜ էլի, ճիշտ է մեր Բարությունը խոսում,- հեգնանքով խոսեց Ատելությունը:- Խե՜ղճ Բարություն, մի մոռացի´ր նաև, որ ասում են. «Բարություն արա´, գցի´ր ջուրը»: Սրանից ավել էլ ի՞նչ ես ուզում:

-Մի վիճե՛ք, ինձնից ուժեղ չե՛ք,- խոսակցությանը միացավ Սերը:- Ես կարող եմ իմ հետևից տանել մարդանց հոծ խմբեր և իրենց հետ միասին հաղթահարել կյանքի դժվարությունները: Սրանից ավել` էլ ի՞նչ կարող է լինել:

-Բայց մեր օրերում Սերն այլևս չի գնահատվում,- քնից արթնացավ ու անմիջապես խոսակցությանը միացավ Դավաճանությունը:

-Այո´, ես քեզ հետ համաձայն եմ Դավաճանություն,- ասաց Կասկածամտությունն ու եկավ նստեց իր նոր ընկերոջ կողքին:- Մարդիկ չեն ուզում սիրել, նրանք իրար չեն վստահում, չեն հավատում և Զգացմունքների աշխարհում արդեն ես եմ դարձել առաջատարը:

-Ստացվում է այնպես, որ ով էլ խոսի, նա էլ առաջատարն է,- հոգոց հանեց Հիասթափությունը:

-Չարաչար սխալվում եք,- տեղից վեր կացավ ծեր Իմաստությունը:- Կա մի զգացմունք, որ չի գովաբանում իր ուժերը մարդկային էակի հանդեպ, չի բարձրաձայնում իր կարևորության մասին, սակայն, մեզնից յուրաքանչյուրի համեմատությամբ, ամենահզորն է: Նա անձայն հաղթահարում է քեզ` Դավաճանություն: Նա չի վախենում Ատելությունից: Նա ընդհանրապես չի հանդիպել քեզ` Մենություն, բայց իր մեջ կրում է քեզ` Սեր, կարողանում է ստեղծել, նվիրել, նվիրվել… Հասկանո՞ւմ եք, նա ուժեղ է ձեզնից յուրաքանչյուրից առանձին-առանձին, կամ միասին վերցրած, որովհետև անվախ է և հավատում է իր ուժերին:

-Այդպիսի Զգացմունք չկա,- խմբակային խոսեցին բոլոր հավաքվածները,- իսկ եթե կա, ապա ո՞ւր է, ինչո՞ւ է թաքնվել…

-Նա ժամանակ չունի մեզ նման դատարկաբանություններով զբաղվելու համար: Նա հիմա աշխատում է:

-Ի՞նչ է, Բարությու՞ն է անում,- որքա՜ն էր ուզում Բարությունը, որ Իմաստությունը համաձայնվեր նրա հետ:

-Ո՛չ, նա աշխատում է, սնում է, սովորեցնում է: Մեզ նման ժամանակը հենց այնպես չի կորցնում: Նա պահպանում է Երջանկությունն ու Խաղաղությունը:

-Ո՞վ է, ո՞վ է, մեզ համար այս անծանոթը,- այլևս չէին կարողանում համբերել Զգացմունքները:

-Նա է, որ կարողանում է իրեն զոհել, նվիրել իր սիրտը` չակնկալելով պատասխան… Մայրություն զգացմունքի մասին լսե՞լ էիք:

-Բայց մայրությունը զգացմունք չէ, այլ զուտ իգական սեռին պատկանող իրավիճակ, իսկ Զգացմունքների աշխարհում իմ կեսն է,- չհամաձայնեց Իմաստության հետ Սերը:

-Դու շատ իրավացի ես,- ուղիղ նայեց Իմաստությունը Սիրո աչքերին,- այս վերջերս դու քեզ չես արդարացնում, իսկ Մայրությունը իր ընտրած ուղուց երբեք չի շեղվել:

-Սխալվում եք, հարգելի Իմաստությո՛ւն,- խոսակցությանը միացավ Համեստությունը, որը մինչ այս պահը ոչինչ չէր ասել,- իսկ մանկատների երեխաների մասին ի՞նչ կասեք: Մայրությունը չէ՞, որ անմեղ էակներին այնտեղ է մոռացել:

-Դուք շփոթում եք Մայրությունը «մայր լինելու» հետ: Ոչ բոլոր մայրերն են, որ արժանի են մայր լինելու կոչմանը: Սա միակ Զգացմունքն է, որ չունի ոչ մի ակնկալիք, չի սպասում շնորհակալության, գլուխը կախ կատարում է իր հաճելի, բայց ծանր առաքելությունը` ծնում է, սնում, կրթում, պայքարում, սիրում է, փորձում` փրկել փորձություններից… Եվ այս ամենը կատարում է անխոս, առանց վրդովվելու: Ձեզ մնում է նրա ստեղծած էակներին չփչացնեք…

 ***

Երազս մեծ տպավորություն էր թողել: Արագ-արագ գրի առա այն:

Մթնշաղ էր: Նայում եմ պատուհանից: Ձյան առատ փաթիլներն ագահորեն ծածկում են գետինը: Մթության մեջ դրանք նմանվում են լուսատու աստղիկների: Շուրջբոլորը սպիտակ է արդեն:

Մայրիկս ուշանում է: Վաղուց արդեն նա տանը պետք է լիներ…

Քայլում եմ սենյակով մեկ, կարդում եմ գրածս ու անհասկանալի ցավ եմ զգում: Ցավում է ոչ թե մարմինս, ցավում է հոգիս:

…Ես երբեք տնային գործերով չէի հետաքրքրվում, պարզապես ժամանակ առ ժամանակ օգնում էի մայրիկիս, քանի որ շատ դասեր էի միշտ ունենում, իսկ նա էլ ինձ չէր ծանրաբեռնում հոգսերով:

Հիմա նայում եմ շուրջս…

Ամո՜թ…

Տաթև Դերզյան, Երևան, թիվ 112 ավագ դպրոցի 11-րդ դասարան


11 Comments

  1. Anahit says:

    Կրկին հետաքրքիր պատմվածք
    Անահիտ

    Like

  2. Susan says:

    Ապրես Տաթև ջան: Մայրության մասին շատ նյութեր կան գրված, սակայն այսպիսի հետքրքիր լուծումների չէի հանդիպել: Աչքերս լցվեցին:
    Սուսան, Գյումրի

    Like

    • Tatev says:

      Ես էլ չեմ ուզում, որ իմ մայրը արտասվի և ուզում եմ, որ նա միշտ իմ կողքին լինի

      Like

  3. Arpi says:

    Տաթ ջան, չկրկնվելու համար, որոշեցինք ամեն պատմվածքի համար գրել:
    Որքան նման է կերպարդ մեզ` մենք մոռանում ենք մեր ծնողներին օգնել` զբաղված լինելով մեր առօրեական դասերով:
    Ես և դասարանի ևս 12 հոգի, ովքեր կարդացել ու գնահատել են արդեն:

    Արփի
    Երևանի 112 ավագ դպրոցի 11-րդ դասարան

    Like

    • Tatev says:

      Նամնություն գտնել և ընկալել սխալդ, դա արդեն հաջողություն է:
      Շնորհակալ եմ բոլորից:

      Like

  4. Ruzan says:

    Որքանով ես հասկացա, Տաթև ջան, դու սիրո և հայրենասիրության թեմաները չես արծարծել քո պատմվածքներում: Եթե գաղտնիք չէ, ինչու?
    Իսկ ինչ վերաբերում է մայրության, ապա դու ճիշտ ես, մենք հիշում ենք մեր մայրերին, երբ նրանք մեր կողքին չեն:

    Like

    • Tatev says:

      Երևի չեմ սիրահարվել, այդ իսկ պատճառով չեմ գրում այդ թեմայով: Իսկ հայերնասիրական թեմայով ես գրած ունեմ, սակայն այն կմասնակցի մեկ այլ մրցույթի:

      Like

  5. Aram Gevorgyan says:

    Առանց սիրահարվելու էլ դու լավ կգրեիր, ինչպես այս զգացմունքների խորհուրդը:

    Like

  6. Vahan says:

    Կարելի էր նաև հայրենասիրության զգացմունքն էլ ներառել

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: