Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Բոնախը

Բոնախը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,116 կտտոց

Ջուջևանի սարերում արդեն վրա էին հասել աշնանային սառնությունները: Մարդիկ արդեն պատրաստվում էին ոչխարի հոտերը սարից իջեցնել գյուղը:

Հենց այդ օրերից մեկն էր` մշուշն իր ողջ ծանրությամբ թափվել էր սարերի գլխին, չթողնելով ոչ մի անցք, ծածկելով ու խլացնելով ամեն մի ձայն, միայն հեռվում լսվում էր դարավոր կաղնու խուլ հառաչը:

Օրն ավարտվում էր, և մրսած ու թրջված հովիվները շտապում էին ոչխարը փարախն իջեցնել, ու բոցկլտացող օջախի մոտ մի գավաթ տաք թեյ ըմբոշխնել: Այդ երեկո շտապում էր նաև Բաբիկը` 16 տարեկան մի պատանի, աղքատ ապրած մի տղա, որ իր մոր` Սիրանույշի հետ աշխատում էր կոլխոզում, որպեսզի կարողանա օրվա հացը վաստակել:

Բայց նա այսօր չէր շտապում տաքանալու ու թեյ ըմպելու, նա շտապում էր հոտը հասցնել փարախն ու գնալ որոնելու հոտից հետ մնացած ոչխարներին:

Բաբիկը մի շուն ուներ` Բոնախը, նրա մանկության ընկերը, որի հետ խաղացել էր, գայլերի հետևից ընկել, ու հիմա Բոնախը էլի նրա հետ էր: Մութն արդեն ընկել էր, բայց նրանք դեռ որոնում էին, և վերջապես մշուշի միջից լսվեց ոչխարների մայունը:

Բաբիկը չափազանց ուրախ էր. վերջապես կարող էր վերադառնալ և ըմբոշխնել իր բաժին թեյը: Բայց ճանապարհին Բոնախը սկսեց տարօրինակ շարժումներ անել` պտտվում էր տիրոջ շուրջը, վազում մի կողմ ու հանկարծ ատամներով բռնելով Բաբիկի տաբատից` սկսեց քաշել: Հոգնած ու տանջված տղային դուր չեկավ դա.

-Էտ ուր է՞, Բոնա՛խ,- հազիվ արտաբերեց Բաբիկը, բայց շունը հաչում էր ու ձգում տաբատից:

Տղայի հոգնած մարմինը` կորցնելով դիմադրությունը գնաց շան հետևից: Ու իր առջև ծառացած տեսարանից նա մոռացավ հոգնածությունը և սկսեց ուշադիր դիտել:

Դա մի հաստաբուն կաղնու շուրջը բոլորած երկու մանկահասակ երեխա էին. մի աղջիկ ու մի տղա: Բաբիկը հասկացրեց շանը, որ լռի: Մոտեցավ երեխաներին ու սարսուռ զգաց. նրանք դողում էին տենդային դողով: Բաբիկը միանգամից`ասես բնազդաբար հանեց հովվական հաստ կապան ու երեխաներին փաթաթեց դրա մեջ: Բոնախն այդ պահին կիպ նստել էր երեխաների մոտ, կարծես ցանկանում էր նրանց տաքացնել: Շփոթված Բաբիկն անմիջապես հանեց ուսապարկի բաժակը և մթան մեջ հազիվ նշմարելով մի ոչխար սկսեց կթել: Ապա ուսապարկից հանելով այդ օրվա հացի վերջին փշրանքները կաթի հետ տվեց երեխաներին: Ուժասպառ երեխաները վերցրեցին առաջարկված ուտելիքն ու սկսեցին ագահորեն ուտել: Բաբիկին նույնիսկ թվաց, թե նրանք քանի տարի է հաց չեն կերել: Նայելով երեխաներին նա հիշեց իր տխուր մանկությունն ու խղճաց նրանց:

Արդեն բավականին մութ էր և փոքրիկ հացկերույթը վերջացնելուց հետո Բաբիկը գրկեց տղային, որն ավելի փոքր էր, քան աղջիկը, ամուր բռնեց աղջնակի ձեռքը և բռնեցին վերադարձի ճանապարհը:

Մութն ու մշուշը իրար հետ ստեղծում էին վախի և անհանգստության մթնոլորտ, հենց այդ մթնոլորտն էլ տիրում էր Բաբիկենց խրճիթում:

Սիրանույշը մենակ նստած էր խրճիթում`նայում էր հուրհրատող օջախին, թեյի սեղանին, ապա փոքրիկ լուսամուտից նայում հեռուները, ու չտեսնելով որդուն` գլուխն իջեցնում ու սպասում:

Եվ վերջապես նրա սպասող ականջին հասավ Բոնախի ծանոթ հաչոցը: Սիրանույշը դուրս թռավ խրճիթից և մշուշը պատռելով նրա առջև հայտնվեց որդին`երկու գունատ երեխաների հետ: Այդ տեսարանից հետո հայ կնոջ առաջին զգացումն է` օգնել դիմացինին: Այդպես և վարվեց Սիրանույշը` նա գրկեց երեխաներին ու տարավ խրճիթ,իսկ Բաբիկը գնաց ոչխարներին կթելու: Սիրանույշն այդ ժամանակ խառնաշփոթի մեջ էր. նա անմիջապես հանեց երեխաների թաց հագուստները`փռեց վառարանի տակ, մաքուր ու փափուկ սրբիչներով սրբեց նրանց խոնավացած մարմինն և տաք օջախի մոտ մի բաժակ թեյը լրիվ ուշքի բերեց երեխաներին:

Բաբիկը վերադարձավ այն ժամանակ, երբ երեխաներն արդեն քնած էին: Ու տեղի ունեցավ մի փոքրիկ խոսակցություն մայր ու որդու միջև.

-Բաբիկ ջան, էս ովքեր են, որտեղից են եկել,- հարցրեց Սիրանույշը տարակուսած:

-Ես էլ չգիտեմ մամ, Բոնախը գտավ`անտառում կուչ էին եկել, դե ես էլ հո՞ չէի թողնելու էդպես:

Սիրանույշը մեղմ շոյեց Բոնախի գլուխը`կարծես գովելով նրա խելացի արարքը:

Լուսացավ: Սիրանույշն այդ օրը վաղ էր արթնացել` կթել էր ոչխարներն ու ուղարկել հանդերը` Սաքո բիձու հետ: Երբ Բաբիկն արթնացավ` բոլոր գործերը ավարտված էին: Նա բնազդաբար գնաց դեպի երեխաները` իմանալու նրանց որպիսությունը:Նրանք էլ չէին դողում, իսկ գունատությունն արդեն անցել էր: Սիրանույշը վերադարձավ ու վառեց վառարանը: Չոր փայտի ուրախ բոցկլտոցից ու հաճելի ջերմությունից երեխաներն արթնացան: Վառարանի վրա թշշում էր թեյնիկը, և դա նրանց շատ դուր եկավ: Սիրանույշը օգնեց նրանց վեր կենալ և հագնել արդեն լավ չորացած հագուստները: Թեյի սեղանի մոտ սկսվեց մի խոսակցություն.

-Անունդ ի՞նչ է բալիկ ջան,- հարցրեց Սիրանույշը փոքրիկ աղջնակին: –

-Երգինե:

-Քո եղբա՞յրն է,- ասաց Սիրանույշը` տղային ցույց տալով:

-Հա, Սուրենն է:

-Բա էս որտեղի՞ց եք եկել, ինչո՞ւ էիք անտառում:

Բաբիկը, որ այսքան ժամանակ լուռ նստած թեյ էր խմում`սպասում էր այս հարցին և հիմա ավելի լարվեց`լսելու այն ինչը, որ երկու օր էր տանջում էր նրան:

-Մենք մեր հարևան Լեռնիկ պապի հետ գնում էինք Վառվառ տատիկենց մոտ, հետո նա մեզ իջեցրեց Օղիկ տատիկենց դափի մոտ և գնաց: Դե, մենք էլ որոշեցինք մի քիչ ճաշակել այն հյութալի մոշից, որն անտառի կողքին էր: Հետո մենք խորացանք անտառում և մթնեց`մենք էլ մնացինք այնտեղ:

Ամեն ինչ պարզ էր Բաբիկի համար. նրանք հարևան ուրթի չոբան Մաղքոսի թոռներն էին, որոնց Մաղքոսը սպասում էր անհամբերությամբ: Բաբիկը որոշեց այդ օրն ևեթ`թեյից հետո նրանց տանել իրենց պապի մոտ: Թեյելուց ու լվացվելուց հետո ճանապարհ ընկավ` Բոնախի ու երեխաների հետ:

Երգինեն ու Սուրենը երգում էին. չէ՞ որ շուտով հանդիպելու էին Վառվառ տատին ու Մաղքոս պապին:

Բոնախը ցնցվեց Սուրենի հանկարծակի բացականչից.

-Չալո՛ն,Երգինե՛,Չալո՛ն:

Բաբիկի համար դա այնքան սրտաճմլիկ տեսարան էր`Սուրենն ու Երգինեն թողեցին իր ձեռքերն ու վազեցին առաջ, դեպի առջևի խրճիթը`ավելի ճիշտ նրա առաջ գլխիկոր նստած երկու ծերերը:

Վառվառը բարձրացրեց գլուխն ու տեղից վեր թռչելով` բացականչեց.

-Մաղքո՛ս, էրեխեքն են:

Ծերունու թառամած դեմքը պայծառացավ ու դեռ չկանգնած` գիրկը ցատկեցին երկու փոքրիկ թոռները: Նա իր երկար թևերով գրկեց թոռներին ու նայեց վեր, ապա փոքրիկ բլրի վրա կանգնած նիհար տղային, որ կանգնել ու առաջ չէր գալիս:

-Արի, որդյակ, առաջ արի,- ասաց Մաղքոսը` Բաբիկին նայելով: Բաբիկն ամաչկոտ քայլերով առաջ գնաց, իսկ Բոնախն արդենուրախ խաղում էր Մաղքոսի հսկա շան`Չալոյի հետ:

-Աստված քու տունը շեն պահի որդի, ինչ որ դու իմ տունը շեն պահեցիր:

Մինչ Մաղքոսը շնորհակալական խոսքեր էր ասում`Վառվառը ամուր գրկել էր թոռներին ու համբուրում էր:

-Ձեր ցավը տանեմ, ոնց էի վախեցել ձեր համար:

-Վառվառ,- հնչեց Մաղքոսի բամբ ձայնը,- մի սուփրեն բացիր:

-Էս սհաթին, աղա՛ ջան,- ասաց Վառվառն ու վեր կացավ:

Տասը րոպե հետո սեղանը պատրաստ էր`լիքն ամենաբազմազան ուտելիքներով ու կարմիր գինով:

Մի լավ խրախճանքից հետո Բաբիկը վեր կացավ և համեստորեն հայտնեց, որ իր գնալու ժամանակն է: Մաղքոսն ուղեկցեց նրան և դռան մոտ Բաբիկը տեսավ Սուրենին ու Երգինեին. նրանք կանգնել էին տխուր և նայում էին Բաբիկին: Բաբիկը նրանց գրկելուց ու հրաժեշտ տալուց հետո վերցրեց Բոնախին ու հեռացավ`հպարտ լինելով, որ ինքն էլ կատարեց մի բարի և լավ գործ:

Մարինե Իսրայելյան, Իջևան, գյուղ Ջուջևան, 13 տարեկան

Advertisements

10 Comments

  1. […] Բոնախը, Մարինե Իսրայելյան, Տավուշի մարզ, գյուղ Ջուջևան […]

    Like

  2. Manush says:

    Շատ հետաքրքիր էր:Դեպքը ում պատմածն է:

    Like

  3. Լորետա says:

    Գեղեցիկ և մյուսներից տարբերվող պատմվածք է. լավ է, երբ ամեն ինչ լավ է ավարտվում:Ապրես, Մարինե:

    Like

  4. Սմբատ says:

    Իրոք որ շունը միշտ եղել ու մաում է մարդու լավագույն ընկերն ու բարեկամը:

    Like

  5. Կարինե says:

    Ապրի պապիկդ, որ այսպիսի հետաքրքիր պատմություն է քեզ պատմել, և կեցցես դու , որ այսքան գեղեցիկ պատմվածքի ես վերածել այն:Իսկ հետաքրքիր է դուք շուն ունեք?

    Like

  6. Հրաչիկ says:

    Ես ել եմ Ջուջևանից: Կցանկանայի իմանալ պապիկիտ անունն ինչ է:
    Շատ լավ պասմածք է՝ ապրես:

    Like

  7. Մարինե says:

    Պապիկիս անունը Լավրենտ Է/Բաբաջանյան/:Շնորհակալություն կարծիքի համար:

    Like

  8. Հրաչիկ says:

    Իմ կողմից բարևիր պապիկին, մոտ 15 տարի չեմ տեսել: Շնորհակալություն հրաշալի պատմվածքի համար և ցանկանում եմ հաղթանակ:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: