Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Յուրահատուկ նվերը

Յուրահատուկ նվերը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,769 կտտոց

Դասերն արդեն վաղուց ավարտվել էին, նույնիսկ համալսարանի դիմացի այգում արդեն շատ քչերն էին մնացել, սակայն Էդգարը դեռ գլխիկոր սպասում էր:  Միշտ այստեղ էին հանդիպում, բայց Լյուսին դեռ  ոչ մի անգամ չէր ուշացել….Միգուցե՞ ինչ-որ բան էր պատահել. մի քանի օր էր ինչ ո՛չ գալիս էր, ո՛չ զանգում, ոչ էլ զանգերին պատասխանում:  Միգուցե՞ այսօր  գար, միգուցե՞  նրա հերթական կատակներից մեկն է… Սակայն ժամերն անցնում էին, իսկ աղջիկն այդպես էլ չէր գալիս:

Որոշեց տուն վերադառնալ:  Հոգնած էր, մտազբաղ և տխուր, սակայն երթուղայինին սպասելու փոխարեն նախընտրեց քայլել պուրակով: Այգում մնացած մի քանի զույգերը անտանելի ցավ էին պատճառում Էդգարին: … Ո՞ւր ես Լյուսի, ինչո՞ւ ես ինձ մենակ թողել,  ո՞ւր ես…. Ահա և նա, վերջապես եկավ…  Շտապում է, երևի իրեն շատ է կարոտել: Ցանկացավ ընդառաջ գնալ, բայց հասկացավ, որ աղջիկը նույնիսկ չի նկատել իրեն: Ինչ-որ մեկը մոտեցավ նրան և իր գիրկն առավ աղջնակի փոքրիկ ու փխրուն մարմինը:

Հաստատ տեսիլք էր, սիրահարված սրտի հորինած մի պատրանք, անիրական մղձավանջ… Սակայն  համբույրներն ու գրկախառնությունները չափազանց իրական էին երազ լինելու համար: Մոտենա՞լ, ի՞նչ – որ բան ասել, պարզե՞լ իրավիճակը… Չէ , տեսարանն այդ ամեն ինչ և՛ պարզում էր, և ՛ բացահայտում…

***

-Չեմ կարծում, որ նվերս քեզ դուր կգա կամ կուրախացնի : Հուսով եմ, որ երբեք չես բացի այն:
– Լյու՛ս, ի՞նչ նոր ձևեր են : Բա լսված բան ա, որ նվեր են տալիս ու խնդրում չբացել: Առաջին անգամ եմ նման բան տեսնում:

– Է՛դ, հավատա՛, քո իմացած մարդկանցից ոչ ոք նման նվերի մասին գաղափար անգամ չունի, էլ ուր մնաց նվիրի: Սա յուրահատուկ է` կարող է օգնել քեզ մոռանալ կամ գոնե մեղմել ցավը:

-Լյու՛ս, ի՞նչ ցավ:

-Սիրում եմ քեզ Է՛դ, քոնն եմ հիմա: Բայց  ո՞վ կարող է հակառակվել ճակատագրին ու Աստծուն: Գուցե մի օր մենք բաժանվենք, և այս զարմանալի իրը կարող է մոռացության մատնել ինձ կամ նույնիսկ վերադարձնել:

-Վերջ տու՛ր, հա՞: Անիմաստ բաներ ես խոսում, էդպես էլ մնացիր քո սարսափելի հեքիաթների աշխարհում: Մենք իրար սիրում ենք ու կլինենք միասին, էլ ի՞նչ ճակատագիր, ի՞նչ Աստված: Չլինի՞ մի հատ էլ կասես, որ վամպիր ես:

-Ամեն ինչ կատակի մի՛ վերածիր: Պահի՛ր նվերս: Չկորցնե՛ս հանկարծ ու չբացե՛ս:

-Լավ, թող էս անգամ էլ ասածդ լինի: Չեմ հավատում նման հիմարությունների, բայց կարծում եմ, որ սա կմոռացվի դարակի մի մութ ու փոշոտ անկյունում, որովհետև միշտ կսիրենք իրար…

***

Բայց  ամենևին էլ չմոռացվեց այն… Ահա ստանալուց հետո առաջին անգամ իր ձեռքում է բռնել երբևէ ունեցած ամենախորհրդավոր ու զարմանալի իրը: Բարկություն, սեր, տխրություն, զայրույթ. այդ ամենը  խառնվել էին Էդգարի գլխում: Նույնիսկ չգիտակցեց, թե ինչպիսի վայրենությամբ պատռեց գեղեցիկ փաթեթը, ապա նույն վանդալիզմով հարձակվեց փոքրիկ ստվարաթղթե տուփի վրա:

«Էդ, դու գիտես, որ ընկերներ շատ եմ ունեցել, շատ տղաների եմ ճանաչել, բայց երդվու՛մ եմ, որ իմ ճանաչած ամենա՜լավ տղան ես: Չէ՛, Է՛դ, դու աշխարհի ամե՜նալավ տղան ես:  Է՛դ, ինչքա՜ն բարի ես, ինչքա՜ն լավն ես, ինչքա՜ն ես ինձ սիրում:

Սիրու՜մ եմ քեզ Է՛դ, ու եթե հանկարծ ցավ պատճառեմ, լուրջ եմ ասում, կմեռնեմ»:

-Դե մեռի՛ր, մեռի՛ր նենգ կին… Սկզբում խոցեց այն գրավիչ շուրթերը, որոնց պարգևած համբույրերն արդեն իսկ չի վայելելու, ապա այն ձեռքերը, որոնց գրկախառնություններից ջերմ ոչինչ չկար աշխարհում, ապա ` այն դավաճան սիրտը, որը խոստացել էր սիրել ընդմիշտ:

Կրկին խաբկանք…  Ախր գրեթե նույն դյութիչ ժպիտն էր, նույն ոսկեփայլ մետաքսանման վարսերն էին, նույնիսկ զգեստն էր նման` թեթև, եթերային, սակայն այն զմրուխտագույն աչքերի փոխարեն լոկ թափանցիկ կանաչ կոճակներ էին… Տիկնիկ և մի տուփ ասեղներ … Ահա, թե ինչպես «մեղմացավ» իր հոգու ցավը: Միթե՞ հիմար աղջիկը կարծում էր, որ իր նմանակ-տիկնիկին ասեղներով խոցելը կարող է հանգստացնել իրեն…

Լյուսի՜…

Նետեց տիկնիկն ու անզգայացած ընկավ անկողնուն…

***

-Ալո՛, լսում եմ :

-Ներեցեք, Էդգարի հե/տ եմ զրուցում:

-Այո, իսկ ի՞նչ եք ուզում ինձանից: Եթե  հարցնում եք, թե ինչու մի քանի օր է համալսարան չեմ գալիս, ապա ասեմ, որ զգուշացրել եմ:

-Չէ, ամենևին էլ համալսարանից չեն անհանգստացնում ձեզ: Ես մի նորություն ունեմ հայտնելու:

-Սպասում եմ, ասացե՛ք:

-Գիտե՛մ, որ վերջին ժամանակներս ընկերուհուս հետ չէիք շփվում, բայց համենայն դեպս նա շատ կցանկանար, որ հիմա իր կողքին լինեիք:

-Լսի՛ր Ալիս, ընկերուհուդ հիշեցրու, որ նա բազմաթիվ սերեր և ընկերներ է ունեցել, թո՛ղ գնա ու նրանցից մեկին էլ հրավիրի:

– Ինչպե՞ս իմացար, որ ես եմ

-Սիրելի՛ս, մի՞թե մոռացել ես, որ մտերմուհուդ բախտն ամենևին էլ չի բերում ընկերուհիների հարցում: Ինչքան գիտե, դու մանկուց նրա միակ ընկերուհին ես եղել…

-Հա՛, ճիշտ ես: Բայց հիմա ամեն ինչ մի կողմ դիր և արի… Խնդրու՛մ եմ…

-Հիվա՞նդ է, ջերմու՞մ է, տենդի մեջ խնդրում ի՞նձ կանչել… Լա՜վ գիտեմ հիմարի խաղերը…

-Չէ՛, Լյուսին ուժ չէր ունենա քո աչքերի մեջ նայելու, առավել ևս քեզ հրավիրելու… Նա այլևս չկա, Էդգա՛ր: Լյուսին չկա…

-Կատակներդ ծիծաղելի չեն:

-Երեք օր առաջ երեկոյան նա էպիլեպսիայի սարսափելի նոպա ունեցավ, ապա անզգայացան ոտքերն ու ձեռքերը, հետո սիրտը դադարեց բաբախել…

-Ալիս, ի՞նչ էր եղել… Ասա՛…

-Բժիշկները չկարողացան որևէ բան հասկանալ… Մահը հանկարծակի էր ու տարօրինակ:

-Ե՞րբ է լինելու թաղումը:

-Այսօր…

-Կգամ…

***

 Շատ քիչ մարդիկ էին ներկա… Հարազատներն էին, Ալիսը և մի 2-3 տղա` երևի նախկին ընկերներից մարդկային զգացմունքներ ունեցողները: Ինքը ճերմակ վարդեր էր գնել, շատ-շատ ճերմակ վարդեր… Նույնիսկ քանակն էլ չէր հիշում, ամբողջ խնայողությունը ծախսել էր դրանց վրա: Սակայն չէր ուզում դագաղին շատ մոտ գնալ. վախենում էր, սարսռում, տառապում…

-Լյուսի, թեկուզ ուրիշի հետ լինեիր, բայց ապրեիր… Գոնե ապրեիր փոքրիկ, մոլորված էակ…

Իր մեջ ուժ հավաքեց և մոտեցավ Լյուսիին… Վառ կանաչ բաց աչքերը դեռ փայլում էին զմրուխտների պես, ոսկեգույն մազերը օղակել էին նուրբ, ճերմակ դեմքը, փոքրիկ ձեռքերը խաչված էին հպարտ կրծքին, իսկ հագին այն սպիտակ ու երկնային զգեստն էր:  Միթե՞ դա դիակ էր, անշունչ մարմին… Չէ, հաստատ աղջիկը ողջ էր… Նա զգում էր դա… Մեռնելն այդքան գեղեցիկ ու բնական չի լինում… Բայց և այնպես շրջապատի մարդկանց վերաբերմունքը և աղջկա անշարժ մարմինը ապացուցում էին, որ չարաչար սխալվում է:

Իր մեջ վերջապես դիակին մոտենալու ուժ զգաց: Սկզբում ձեռքի վարդերը հատ-հատ դրեց մազերի մեջ, ապա ձեռքերին, իսկ մնացածն էլ` նրա շուրջը… Հեռանում է հավետ, թող գոնե սիրելի ծաղիկների ուղեկցությամբ գնա` նման լուսադեմին անհետացնող լուսնին, որին հավատարիմ աստղերը երբեք մենակ չեն թողնում:

Արցունքի միայնակ ու  մոլորված կաթիլը գլորվեց ոչինչ չարտահայտող աչքերից, սահեց անտարբեր դեմքի վրայով և հանգրվանեց աղջկա վարդագույն ու գեղեցիկ այտին.

-Գնա՜ս բարով, Լյու՛ս… Ոմանց մահն է միայն փրկում վերջնական կործանումից, բայց ես չէի ցանկանում, որ քեզ պես փոքրիկ ու չքնաղ արարածը այսքան շուտ գնար: Հավատա՛, երբ լքված, միայնակ ու կործանված թակեիր իմ դուռը, քո առաջ կբացեի նաև իմ վիրավոր ու խոցված սիրտը… Սիրում եմ քեզ, բարի ճանապարհ, հուսով եմ դեռ կհանդիպենք…

Եվ համբուրեց շուրթերը…

Ոչ ոք ոչինչ չասաց…  Թվում էր` նույնիսկ չնկատեցին, իսկ եթե նույնիսկ նկատեցին, ապա թեթև ժպտացին` կարծես հասկանալով դժբախտ տղային:  Իսկ Լյուսիի վերջին մի քանի օրերի ընկերը  քթի տակ քմծիծաղեց.

-Էս աղջիկը կա՛մ հիմար էր, կա՛մ անզգա:

***

Բուխարու կրակը օձի նման գալարվում էր ու լուսավորում զույգ մոխրագույն, անարտահայտիչ աչքերը: Անկարելի է պնդել, որ զգացմունքային չէր Էդգարը, սակայն ինչ-որ ոչինչ չընկալող հոգեվիճակում էր: Հանկարծակիի բերած սթրեսների շարանը վիրավորել էր ոչ միայն հոգին, այլև` հյուծել և թուլացրել մարմինը: Երանի թե ոչ ոք աշխարհում չզգար այդ ցավը` սկզբում սիրեց ու նվիրվեց այդ անհայտ աղջկան, ապա վերջինս ամենաստորացնող ու անհասկանալի ձևով դավաճանեց, հետո էլ մեռավ… Մեռավ առանց մի բառ ասելու, հանկարծակի և այնպես տարօրինակ ու խորհրդավոր, ինչպես ապրել էր… Ինչ որ դժոխային-դրախտային, սատանայական-հրեշտակային միացություններ կային նրա հոգում, այդ դաժան, անգութ, բայց միևնույն ժամանակ ճերմակ ու բարի աղջկա հոգում…

Դիտեց իրենց ունեցած մի քանի միասին նկարները… Քիչ էր. անշարժացած, քարացած  պատկեր չէր ուզում, ցանկանում էր աղջկան զգալ: Հիշեց ասեղներով ծածկված տիկնիկը, այդ զվարճալի ծաղրանմանակը… Սենյակի անկյունում նետված էր. զգուշորեն կռացավ և վերցրեց:

Կանաչ, նշաձև աչքերը անհանգիստ շարժվում էին ակնակապիճներում, արնաշաղաղ և փրփրապատ շրթունքներին խաղում էր հեգնական ժպիտը, իսկ պատռված սրտիկը թույլ բաբախում էր մի կույտ ասեղների տակից…

-Անիծյա՛լ, Սատանա՛… Ի՞նչ արեցիր, միթե՞ իմ ձեռքով սպանեցի քեզ…

***

Բուխարու բոցերը ճարճատում էին ու փորձում կուլ տալ արնաշաղաղ մարմնիկը…

-Է՛դ, քո համար արեցի: Ես գիտեի, որ քեզանից լավին երբեք չեմ գտնի, սակայն վստահ չէի, որ միշտ կսիրեմ քեզ: Ես չէի ուզում քեզ ցավ պատճառել, ուստի կյանքս հանձնեցի քեզ: Իսկ այժմ մի՛ սպանիր ինձ երկրորդ անգամ, խնդրում եմ, Է՛դ… Տես՛, վերադարձել եմ, որ հավերժ սիրեմ քեզ, Է՜դ… Վառվում եմ, փրկի՜ր ինձ…

Անարտահայտիչ մոխրագույն աչքերն անձրևում էին ու փոթորկում, հյուծված մարմինը ցնցվում էր ու դողում, իսկ կրակը շարունակում էր վայելել համեղ պատառիկը…

Դավթյան Ռուբինա, Երևան, թիվ 105 ավագ դպրոց, 16 տարեկան

Advertisements

13 Comments

  1. Elen says:

    Txurer . karcum em dazhan varvec aghka het

    Like

  2. Elen says:

    Baic aynuamenayniv hetaqrqir syuzhe uner

    Like

  3. aranc lacelu hnaravor cher kardal 😦 shat lavn er

    Like

  4. INDZ NUYNPES SHAT DUR EKAV. HETAQRQIR PATMUTYUN ER.SHAT HACHAX MEQ CHENQ NKATUM VOR AMEN INCH MER DZERQERUM E, ISK AYD AXCHKA KYANQ@ TXAYI DZERQERUM ER.TEYEV SA MI SIRO PATMUTYUN E ,BAYC AYN KARELI SHAT ZUGAHERNER ANCKACNEL AYL EREVUYTNERI HET.

    Like

  5. Ռուբինա says:

    Շնորհակալություն կարծիքների համար: Հա, Փառանձեմ, իրոք ամեն ինչ մեր ձեռքում է…

    Like

  6. MinaKullitI says:

    Zgacmunqneri Artahaytman pakas kar, chnayac hetaqrqir Syujein

    Like

  7. Ռուբինա says:

    Կներեք ինչ է նշանակում զգացմունքների արտահայտման պակաս? էլ ինչ զգացմունքներ պիտի արտահայտվեին?

    Like

  8. HERGNYAN MARIAM says:

    HIACAC EM APRES!!!!!!!!!!AMBOXCH MARMINS PSHAQAXVEC U AKAMAYIC LACECI.MinaKullitI KNERES BAYC @NDHAKARAK@ ZGACMUNQNERI HEXEX ER,IRAR HAKASOX SER EV ATELUTYUN.OV SIREL E U SIRUM E NA KHASKANA .

    Like

  9. Hetare says:

    slezi-sopli, indz dur chekav, chapic durs sentimental ev anirakan er

    Like

  10. Toma says:

    Es zarmanum em ays axjka grelu dzirqic ev arhasarak nra artahaytchamijocneri ogtagorcumic,havelem naev,vor nman ashxarhayacqi ter mardik voch standart mtacelakerpov uxxakioren anhrajesht en mer yuraqanchyur bnagavari asparezum,sa mshakuyti mi ayl hartutyun e,i dep voxjuneli,lezvi mshakuyti zargacman ev aylni hamar,amen ban nerkayacvac er yurovi,shnorhavorum em.

    Like

  11. rubyrue says:

    Շնորհակալություն Տոմա:Ու համամիտ եմ, որ ոչ ստանդարտ մտածելակերպը պետք է ամենուր` թե գրականության , թե գիտության, թե արվեստի մեջ , քանի որ այս բնագավառներում ստանդարտները միայն խախտելու համար են:Քեզ սահմանափակելով չես կարող որևէ հետաքրքիր բան ստեղծել նույսիսկ առօրյայում:
    Չգիտեմ, թե ես ինչքան եմ ստանդարտներում կամ դրանցից դուրս գրել, սակայն փորձել եմ արտահայտել այն ինչ կա իմ երևակայության մեջ: Եվ իրոք, Շատ շատ զգացված եմ , որ իմ առաջին քայլերն անելով, նման խոսքերի եմ արժանանում

    Like

  12. OFEL says:

    OYYY I AM SAD

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: