Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մրցույթներ » Պատմվածքի մրցույթի քվեարկությունն սկսված է

Պատմվածքի մրցույթի քվեարկությունն սկսված է

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,764 կտտոց

Սիրելի դպրոցականներ: Պատմվածքի մրցույթն ամփոփվել է. մասնակցել է 24 հեղինակ, ստացվել է 37 պատմվածք: Բոլոր պատմվածքներից ընտրվել է շորթ-լիսթ, այսինքն 5-6 պատմվածք, որոնք առանձնացվել են բոլորից: Այդ ցանկը, ինչպես նաև գլխավոր մրցանակակրի անունը կներկայացվի մրցանակաբաշխությանը օրը: Ինչպես գիտեք` հաղթողին սպասում է «Ուլիսես», իսկ շորթ-լիսթում ընդգրկված պատմվածքների հեղինակներին սպասում է մեծ անակնկալ:

Իսկ հիմա` ձեր օգնությամբ, կարող են ընտրվել երկու պատմվածք, որոնց հեղինակները կստանան 4 գիգ ծավալով ֆլեշկաներ:  Այսօրվանից մեկնարկում է քվեարկությունը և մոտակա մեկ շաբաթվա ընթացքում դուք հնարավորություն կունենաք քվեարկել և մեկնաբանել: Մեկ շաբաթվա ընթացքում ամենաշատ կարդացված և ամենաշտ մեկնաբանված պատմվածքների հեղինակները կստանան 4 գիգ ծավալով ֆլեշկաներ:

Քանի որ որոշ պատմվածքներ բլոգում հրապարակվել են շատ վաղուց, ուստի հավասարություն ապահովելու համար, ժյուրին հաշվի է առնելու միայն նշված ժամկետի վիճակագրության տվյալները` մեկնաբանությունների ու ընթերցողների քանակը նկատի ունենալուց:

Ստորև ներկայացվում են մրցույթին մասնակացած բոլոր պատմվածքների ակտիվ հղումները, որոնք սեղմելուց կհայտնվեք տվյալ պատմվածքի էջում: Կարդացեք, քվեարկեք, տարածեք այն Ֆեյսբուքում և այլ սոցիալական ցանցերում:

Յուրահատուկ նվերը,  Ռուբինա Դավթյան, Երևան

Եվ Աստղը կշողա Արևի ու Լուսնի հանդիպմանը, Ռուբինա Դավթյան, Երևան

Վարդագույն կյանք, Լիլիթ Սարգսյան, Երևան

Բոնախը, Մարինե Իսրայելյան, Տավուշի մարզ, գյուղ Ջուջևան

Անսպասելի արկած, Տաթև Դերզյան, Երևան

Թույլ տուր մոռանամ քեզ, Անահիտ Վարդանյան, Մարտունի

Երազիս խորհուրդը, Տաթև Դերզյան, Երևան

Անցյալից մի փոքր ակորդ, Սահակյան Փառանձմ, Գյումրի

Կյանքը դեռ առջևում է, Լիանա Չանախչյան, Երևան

Պատուհանից այն կողմ, Էլլադա Հայրապետյան, Գորիս

Հրեշտակներն անուն չունեն, Տաթև Դերզյան, Երևան

Փախուստ սիրային եռանկյունուց, Արփինե Մանվելյան, Էջմիածին

Սպասված հանդիպում, Ավագյան Մերի, Չարենցավան

Վրեժ, Վիկտորյա Չանախչյան, Երևան

Վերադարձ, Լիանա Չանախչյան, Երևան

Կռիվը սերն արտահայտելու յոիրօրինակ միջոց է, Անահիտ Վարդանյան, Երևան

Մոտ ընկեր, Էլլադա Հայրապետյան, Գորիս

Ճակատագրի խաղը, Գևորգ Լոռեցյան, Գյումրի

Իտալացի կիթառահարի հուշերից, Խաչիկյան Սյուզաննա, Վանաձոր

Ծեր ձիու պատմությունը, Ռուբինա Դավթյան, Երևան

Բաց դուռը, Մանե Գևորգյան, Երևան

Ֆուտբոլի գնդակի երազանքը,  Տաթև Դերզյան, Երևան

Փրկություն կյանքի գնով, Տաթև Դերզյան, Երևան

Սիրեն, Էլլադա Հայրապետյան, Գորիս

Փողի մոլուցք, Լորետա Չիլինգարյան, Տավուշի մարզ, գյուղ Ջուջևան

Հասմիկի ու Վարդանի սիրո պատմությունը, Սոնա Պողոսյան, Էջմիածին

Շուշի, Նարինե Վարդանյան, Տավուշի մարզ, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղ

Ետ տուր իմ արևը, Նարինե Վարդանյան, Տավուշի մարզ, Ներքին Կարմիր Աղբյուր գյուղ

Կյանքը հրաշք է իր թերություննեորվ հանդերձ, Լիանա Առաքելյան, Երևան

Անսպասելի սեր, Լիլիթ Սիրադեղյան, Լոռվա մարզ, Ճոճկան գյուղ

Պոնտացի Պիղատոսն ու 2000 դրամ հոնորարը, Օվսաննա Իսրայելյան, Լոռվա մարզ, Հաղպատ

Անձրև որոնողը, Ամի Բարսեղյան, Երևան

«Երեք հրացանակիրներն» ու առաջին անարդարությունը, Արևիկ Սոխակայն, Լոռվա Մարզ, Ախթալա

Եվ խոսեց աշխարհը, Սվետլանա Կարապետյան, Գյումրի

Կորցրած սեր, Նելլի Գաչեյան, Էջմիածին

Անհայտ հերոսներ, Օվսաննա Իսրայելյան, Լոռվա մարզ, Հաղպատ

Երեք բառ կամ ես սիրում եմ քեզ, Նելլի Գաչեյան, Էջմիածին

Դպրոցականներին շատ չչարչարելու համար հայտնում ենք, որ նույն IP-ից տարբեր էլեկտրոնային հասցեներով ու անուններով մեկնաբանված կամ քվեարկված արդյունքները բլոգի վիճակագրություն բաժնում հստակ երևում են, այնպես որ խուսափեք խորամանկություն անելուց 🙂 Ժյուրին հաշվի է առնելու նույն IP-ից ստացված միայն մեկ մեկնաբանություն: Սկսեցի՞նք 😉


38 Comments

  1. admin says:

    Սիրելի դպրոցականներ, լավ կլիներ, որ միմյանց պատմվածքները գովելու փոխարեն, փորձեիք ինչ-որ երկխոսություն ծավալել այդ պատմվածքի շուրջ: Կարդացեք պատմությունը և փորձեք հասկանալ, թե ինչ է ուզել ասել հեղինակը: Հարցրեք և պատասխաններ ստացեք:

    Like

  2. Ani says:

    Hetaqrqir patmutyun er…cavoq nman anmtatsvats ararqner eritasardner@ hajax en gorcum

    Like

  3. Tatev says:

    Շատ հետաքրքիր մրցույթ էր և ես երախտապարտ եմ կազմակերպիչներին, որ ինձ և մյուս մասնակիցներին հնարավորություն տվեցին մեր մտքերը արտահայտել, մեր պատմվածքները հրապարակել:
    Շնորհակալություն

    Like

    • admin says:

      Սիրելի Տաթևիկ, «Դպրոցական բլոգը» շատ ուրախ է, որ մրցույթը այսպիսի բուռն տարածում է գտել: Կարծում ենք, որ այն շարունակական էէ լինելու:

      Like

  4. Լիանա Չանախչյան says:

    Շնորհակալ եմ նման մրցույթ կազմակերպելու համար:Ես մրցույթի մասնակիցներից եմ և խորհուրդ եմ տալիս մյուս մասնակիցներին իրենց ստեղծագործություններին տարբեր անուններով չմեկնաբանեն:Այդ ամենը , թե որ IP հասցեից է կազմակերպողները տեսնում են, և բացի այդ էլ հասկանալի է , թե ով է իրեն այդքան մեկնաբանում:Օրինակ ես պատմվածքներից մեկի մեջ նկատեցի , որ գրեթե բոլոր մեկնաբանությունները ռուսերեն են գրված, այսինքն այդ բոլորը գրել է ինչ-որ մեկը:Խորհուրդ կտամ չչարչարվեք և կատակով մի վերաբերվեք այս խոսքերին `Դպրոցականներին շատ չչարչարելու համար հայտնում ենք, որ նույն IP-ից տարբեր էլեկտրոնային հասցեներով ու անուններով մեկնաբանված կամ քվեարկված արդյունքները բլոգի վիճակագրություն բաժնում հստակ երևում են, այնպես որ խուսափեք խորամանկություն անելուց Ժյուրին հաշվի է առնելու նույն IP-ից ստացված միայն մեկ մեկնաբանություն:

    Like

    • admin says:

      Սիրելի դպրոցականներ, մի անհանգստացեք, ժյուրին հաշվի է առնելու նույն IP-ից ստացված միայն մեկ մեկնաբանություն:

      Like

  5. Arpine says:

    Հա Լիանա ջան: Գիտես ես էլ եմ շատ ուրախ, որ հաշվի է առնվելու միայն մեկ IP-իից եկած մենկաբանությունները էդպես ամեն ինչ արդար կլինի 😀

    Like

    • Tatev says:

      Ես այնպիսի տպավորություն եմ ստանում, որ մրցում են մեկնաբանությունները: Ես օրինակ շատ մարդ գիտեմ, որ կարդում են, բայց մեկնաբանություններ չեն թողնում կամ խնդրում են մեկին իրենց անունից դա կատարի:
      Ես կրկին կարդացի կանոնները` “մեկ շաբաթվա ընթացքում դուք հնարավորություն կունենաք քվեարկել և մեկնաբանել” պարզ գրված է քվեարկել և մեկնաբանել ու հանգեցի այն եզրակացության, որ լինելու են տարբեր հաղթողներ` շատ քվեարկություն ունեցող և շատ մեկնաբանություն ունեցող:
      Մեկնաբանություններ գրողներին էլ կխնդրեի երկու բառով չավարտել իրենց մտքերը:

      Like

  6. Լիանա Չանախչյան says:

    Baci dranic nuyn ropei mej tarber vayrkyanneri en meknabanum , Gone xoramankutyan het mektex da el nkateq hargeli masnakicner,

    Like

    • Tatev says:

      Լիանա ջան ես, դու, քույրիկդ նույն դպրոցի ներկայացուցիչներ ենք` 112 ավագ դպրոցի, որի համար ուրախ եմ:
      Իսկ ինչ վերաբերում է մեկնաբանություններ գրողներին, ապա թողնենք դա կազմակերպիչներին, մենք էլ հանգիստ կարդանք միմյանց գրածը:

      Like

  7. Լիանա Չանախչյան says:

    Լավ կլինի , որ ամեն ինչ արդար լինի Արփինե ջան:

    Like

    • Tatev says:

      Արդարությունը միշտ հաղթում է: Հավատա իմ փորձին: Եթե ինձ ճանաչում ես կհասկանաս:

      Like

  8. Arpine says:

    Եթե խորամանկության տեսանկյունից նայեք կարևորը IP-ին ա, այլ ոչ թե րոպեները կամ վայրկյանները: Ձեր պատմվածքը որն էր?

    Like

  9. Լիանա Չանախչյան says:

    Վերադարձ
    Կյանքը դեռ առջևում է
    Ես 2 պատմվածք եմ գրել,քույրս էլ է գրել..

    Like

  10. Լիանա Չանախչյան says:

    Վերևում որ նայես կտեսնես……

    Like

  11. Arpine says:

    Համաձայն եմ թող արդար լինի: Անձամբ ինձ համար շահումը էական չէ, ինչու ոչ անկեղծ կասեմ կարևորը քոմենթների քանակն է

    Like

  12. Լիանա Չանախչյան says:

    Իսկ ինչպե՞ս է քո պատմվածքի վերնագիրը

    Like

  13. Arpine says:

    Փախուստ սիրային եռանկյունուց, կարդացել ես?

    Like

  14. Լիանա Չանախչյան says:

    Չէ , հիմա կկարդամ

    Like

  15. Լիանա Չանախչյան says:

    Չէ , չեմ կարդացել , հիմա կկարդամ

    Like

  16. Լիանա Չանախչյան says:

    Հա հիշեցի , ինչքան հիշում եմ կարդացել եմ ու գնահատել , չգիտեի ,որ հեղինակը դու ես:

    Like

  17. Arpine says:

    Բաաաա 😀

    Like

  18. Meri says:

    es el chem karoxanum haskanam,,mard ka dnuma karduma dur@ shata galsi bayc chi dnum koment snhanakauma ira patmvacQ@ vatna????

    Like

    • Tatev says:

      Ես այդպես չեմ կարծում: Մեկնաբանություն գրելը ամենևին չի նշանակում պատմվածքը լավն է կամ վատը, պարզապես մեր ընկերներից շատերը գերադասում են ստվեչում մնալ:

      Like

  19. Arpine says:

    Իսկ ես էդպես չեմ կարծում, հարցը ստվերում մնալը չէ: Եթե ինձ ինչ- որ պատմվածք դուր է գալիս ես ամպայման քոմենթում եմ` առանց ուշադրություն դարձնելու, թե ով է հեղինակը:

    Like

    • Tatev says:

      Դե Ձեր նմանները շատ քիչ են: Իմ անձնական հասցեների վրա այնքան են գալիս մեկնաբանություններ, բայց այստեղ գրեթե դրա մի փոքր տոկոսն է: Ես ինչ անեմ?

      Like

      • Tatev says:

        Ավելացնեմ, որ մեկնաբանություն գրելը դա արվեստ է, իսկ մենք դրան դեռ ծանոթանում ենք: Ինձնից լավ Դուք եք ուսումնասիրել այն պատմվածքների մեկնաբանությունները, որոնք ռեյտինգով առաջ են: Լավ եք դրանք կարդացել?
        Կարդալու բան էլ չկա:
        Միայն գովեստ, երկար տառեր:
        Սրանք են մեկնաբանությունները?

        Like

  20. Arpine says:

    Տաթև ջան իսկ քեզ համար հաճելի չէր լինի, որ քո ասած նամակները, որ գալիս են քո հասցեին, լինեի այստեղ` բլոգում? Եկ չմոռանանք, որ եթե կա բլոգ, կա պատմվածք, ապա ավելի ճիշտ է, երբ թե´ լավ և թե´ վատ մեկնաբանությունները արվում են բոլորի առջև: Նաև մեկ հիշեցում այստեղի այցելուները հիմանականում դպրոցական տարիքի երեխաներ են և տեղյակ էլ չեն մեկնաբանության «արվեստի մասին»:

    Like

    • Tatev says:

      Արփինե ջան չեմ թաքցնի, որ ինձ էլ հաճելի կլիներ ինձ ուղված բոլոր հաղորդագրություններն այստղ տեսնեի, բայց գրողները /չգիտեմ ինչու/ չեն ցանկանում հրապայնականություն: Կան նաև մեծ մարդիկ, ովքեր մեր այս “խաղի” մեջ չեն ուզում մտնել: Ինձ էլ մնում է միայն նրանց հասկանալ: Բայց ով? ինձ պետք է հասկանա:
      Տրամադրությունս այն չէ, տողերս էլ այն չեն:
      Այսպիսի բաներ……………………..

      Like

  21. Meri says:

    AYD DEPQUM ICNHPES KARLEIE VOROSHEL HAXTOXIN?????????

    Like

  22. Meri says:

    de chem imanum,,,,sa im subyektiv karciqn e vor ays dzevov anhnare voroshel lavaguynin

    Like

    • Tatev says:

      Ես Ձեզ հետ համաձայն եմ:

      Like

    • admin says:

      Սիրելի Մերի, այս ձևով լավագույնը չի որոշվում: Եթե կարդաս մրցույթի պայմանները, ապա կիմանաս, որ լավագույնին որոշելու է ժյուրին, իսկ քվեարկությամբ ուղղակի որոշվում է ընթերցողի նախընտրած պատմվածքը: Ընդամենը:

      Like

  23. Meri says:

    isk ete @ntercox@ aveli shat karudm e mi patmvacq,,bay meknabanutyun chi grum????

    Like

  24. Լիանա Չանախչյան says:

    Լինում են նաև դեպքեր , երբ ընթերցողը ուղղակի հավանում է , գնահատում աշխատանքը , և չի մեկնաբանում ժամանակ չունենալու պատճառով:Ես բոլորի պատմվածքներին էլ գնահատել եմ , բայց չեմ մեկնաբանել , և դա չի նշանակում , որ ինձ դուր չեն եկել դրանք:Իմ կարծիքով մեկնաբանություններին շատ ուշադրություն դարձնել հարկավոր չէ:Դա իմ կարծիքն է:

    Like

  25. […] admin Գրականություն խմբագրական 2 Comments ժյուրիի անդամներից Գրիգոր Սարգսյանը գրավոր ներկայացրել է իր կարծիքը մրցույթին մասնակցած բոլոր պատմվածքների մասին: Սիրով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Իսկ պատմվածքի մրցույթի քվեարկությունը շարունակվում է: […]

    Like

  26. Marish says:

    Այս պատմությունը բոլորիտ մտածելու տեղիք կտա, որպեսզի միշտ նախքան ձեր արարքները մի լավ մտածեք և կշռադատեք:

    Այս պատմությունը մի աղջկա մասին է, որի անուն է Ջենի:

    Առաջին օրը նոր դպրոցում Ջենին համոզված էր, որ ամեն ինչ շատ լավ է լինելու: Նա այդ օրը ունեցավ շատ նոր ընկերներ և նույնիսկ ժամադրության հրավերք: Նա իր մեջ մտածեց.

    -Ես ուզում եմ այստեղ հայտնի լինել և ես կլինեմ, քանի որ քիչ առաջ ես ժամադրվեցի մեր դպրոցի խմբի աստղի հետ և ես վստահ եմ, որ դա ինձ շատ կօգնի:

    Բայց կար մի խնդիր, նրա ծնողները դեմ էին այդ ժամադրությանը, քանի որ Ջենին դեռ փոքր էր: Այդ ամենը իմանալով Ջենին որոշում է ստել ծնողներին ասելով `

    -Ես,այսօր իմ մի քանի ընկերուհիներով գիսշերելու եմ մեր համադասարանցու տանը, դպրոցում մեծ միջոցառում ենք կազմակերպելու և պետք է նախապատրաստվենք:

    Եվ Ջենիի ծնողները նրան թույլ են տալիս, մի կաթիլ անգամ չկասկածելով նրան:

    Ջենին գնաց պատրաստվելու իր ժամադրությանը, բայց և միաժամանակ նա մեծ մեղք էր զգում, որ ստեց իր ծնողներին: Բայց հետո Ջենին ինքն իրեն ասաց.

    -Օհ, դա ընդամենը խնջույք է և ես իմ ընկերոջ հետ գիշերը մեքենայով երթևեկելու եմ:

    Եվ այսպիսով Ջենին իր ընկերոջ` Ջեֆֆի հետ գնաց խնջույքի: Խնջույքից հետո Ջեֆֆը ալկոհոլի ազդեցության տակ էր գտնվում, և նա որոշեց մեքենայով զբոսանքից հետո Ջենիին տանել իր տուն: Ճանապարհին մեքենայի մեջ Ջեֆֆը սկսում է շոյել Ջենիին, բայց Ջենին թույլ չի տալիս, քանի որ նա վախեցած էր և խնդրում է Ջեֆֆին, որպեսզի նրան շուտ տուն տանի: Ջեֆֆը շատ բարկացած սկսում է շատ մեծ արագությամբ քշել մեքենան, իսկ Ջենին վախեցած բղավելով ասում է, որ նա դանդաղեցնի արագությունը, բայց Ջեֆֆը չէր լսում նրան և էլ ավելի էր արագությունը մեծացնում: Հանկարծակի նրանց առջևում մի մեծ լույս հայտնվեց և Ջենին այդ պահին աղոթում էր ԱՍՏԾՈՒՆ, որպեսզի վթար չլինի, և այդ պահին նա նույնիսկ չէր հիշում, թե ինչպես եղավ այդ մեծ հարվածը և ամեն ինչ հանկարծակի մթնեց:

    Նա ձայներ էր լսում և հիշում էր, որ վթարի ենթարկվեցին երկու մեքենա: Նա արթնացավ հիվանդանոցում և իր շուրջը տեսավ մարդկանց շատ տխուր դեմքերով: Նրանք ասացին իրեն.

    -Դուք վթարի եք ենթարկվել և ձեր վիճակն անկայուն է:

    Այդ պահին Ջենին հարցնում է.

    -Իսկ ինչպես է Ջեֆֆը?

    -Ջեֆֆը մահացել է,- պատասխանեց բուժքույրը:

    -Իսկ ինչպես են մյուս մեքենայում գտնվող մարդիկ?,-հարցրեց Ջենին:

    Շատ մեծ դժվարությամբ բուժքույրը պատասխանեց.

    -Նրանք նույնպես մահացել են:

    Ջենին խնդրեց բուժքրոջը, որպիսի իր անունից ցավակցեն մահացածների հարազատներին և իր ներեղությունը հայտնեն, նա պարզապես ցանկանում էր այդ գիշեր իր ընկերոջ հետ ուրախանալ: Եվ վերջում Ջենին բռնելով բուժքրոջ ձեռքն ասաց.

    -Խնդրում եմ, կփոխանցեք իմ ծնողներին, որ ես շատ եմ զղջում իմ արարքի համար, որ ստեցի նրանց: Կասեք, որ ես շատ եմ սիրում իրենց և հուսով եմ, որ նրանք ինձ կներեն:

    Բայց բուժքույրն արցունքներն աչքերում չհամաձայնվեց և Ջենին մահացավ: Այնտեղ կար մի տղամարդ և նա հարցրեց բուժքրոջը.

    -Ինչու չհամաձայնեցիք աղջկա վերջին կամքը կատարել?

    Բուժքույրը շատ մեծ դժվարությամբ պատասխանեց.

    -Քանի որ նա այդպես էլ չիմացավ, որ մյուս մեքենայում գտնվող մարդիկ իր ԾՆՈՂՆԵՐՆ էին

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: