Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Մեր մասին գրում են

Մեր մասին գրում են

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,815 կտտոց

Հոկտեմբերի 6-ին Մոսկվայի տանը կայացած «Դպրոցական բլոգ» ծրագրի ամփոփիչ միջոցառմանն անդրադարձել են հայկական տարբեր  լրատվամիջոցներ:

Ծրագրին հանգամանալից անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի «Մաքսլիբերթի» երիտասարդական հաղորդումը: «Դպրոցական բլոգերները գրում են իրենց կյանքի մասին» հաղորդման մեջ Ալավերդիի խմբի դպրոցականները պատմում են իրենց հաջողությունների մասին:

«Հաղպատի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանցի Օվսաննա Իսրայելյանը ասաց. «Մեր դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհու հետ ողջ դասարանով խնդիր ունեինք: Նա շատ լավ մասնագետ է, բայց դասի ժամին մոռանում է ռուսաց լեզվի մասին ու մեզ պատմում իր տղայից: Մենք ընդհանրապես ռուսերեն չենք խոսում դասի ընթացքում»,- գրում է «Առավոտը»` «Անչափահաս, բայց ակտիվ բլոգերներ» հոդվածում:

«Если ваши дети интернет зависимы, то вам следует указать им этот блог. Здесь действительно есть чем заняться со толком для себя и других»,- գրում է ռուսալեզու Ռադիո Վանի բլոգը:

«Երկիր» օրաթերթը մեջբերել է ծրագրի համակարգող Աննա Մուրադյանի խոսքերը. «Երբ ես փոքր էի, ունեի օրագիր, որում գրառումներ էի անում իմ դպրոցական կյանքի մասին` բոլորովին չպատկերացնելով, որ այսօր ինտերնետի միջոցով կյանքի կկոչենք այդ ամենը», «Վեց ամսում 80 հազար այցելու» վերտառությամբ հոդվածում:

Դպրոցական բլոգերների հաջողությունների պատմությանը մանրամասն անդրադարձել է «Ալտերնատիվ ռեսուրսները մեդիայում» ծրագրի պաշտոնական բլոգը:  «Իսկ ճշմարտությունն այն է, որ մեր դպրոցի սանհանգույցը ոչ թե զուգարան է, այլ փայտե կմախք, որն էլ գտնվում է դպրոցից ահագին հեռու: Ու միթե՞ կարելի է այդ կիսաքանդ, առանց տանիքի, մոշի թփերով պատված փայտե կմախքին սանհանգույց անվանել»,- մեջբերել  է  բլոգը Լիլիթ Սիրադեղյանի խոսքերը:

Ամբողջական ինֆորմացիա էր տեղադրել hetq.am կայքը, որը «Դպրոցական բլոգին» ծրագրի ընթացքում մշտապես աջակցել է:

Ծրագրի մասին տեղեկատվություն էր տարածել նաև  Արցախի նորություններ կայքը:

«Դպրոցական բլոգին» անդրադարձել էին նաև

emedia.am 

panorama.am

armtown.com

aysor.am  կայքերը

Միջոցաոռւմից նկարներ կարելի է դիտել այստեղ և այստեղ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: