Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Պատմվածքի մրցույթի արդյունքները հայտնի են

Պատմվածքի մրցույթի արդյունքները հայտնի են

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 565,060 կտտոց

Հոկտեմբերի 6-ին տեղի ունեցած «Դպրոցական բլոգ» ծրագրի ամփոփիչ միջոցառման ընթացքում «Ուլիսես» պատմվածքի մրցույթի ժյուրին ներկայացրեց հաղթողների անունները: Մրցույթին մասնակցել էր 24 հեղինակ, ներկայացվել էր 37 պատմվածք:

Գլխավոր մրցանակը` «Ուլիսեսը» շնորհվեց Մանե Գևորգյանի «Բաց դուռը» պատմվածքի համար, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր:

Ժյուրին նախատեսել էր նաև հատուկ մրցանակ, որը ստացավ Ռուբինա Դավթյանը` «Ծեր ձիու պատմությունը» պատմվածքի համար, Երևան, թիվ 105 դպրոց:

Բացի այս երկու պատմվածքներից` ժյուրին առանձնացրել էր ևս չորս պատմվածք, որոնք միասին ընդգրկված էին շորթ լիստի մեջ: Դրանք էին.

Տաթև Դերզյանի «Հրեշտակներն անուն չունեն» , Երևան, թիվ 112 դպրոց

Էլլադա Հայրապետյանի « Պատուհանից այն կողմ» , Գորիս, թիվ 4 ավագ դպրոց,

Նարինե Վարդանյանի «Շուշի», Տավուշի շրջանի Ներքին Կարմիր աղբյուր գյուղ

Սվետլանա Կարապետյանի «Եվ խոսեց աշխարհը», Գյումրի

Բոլոր վեց մրցանակակիրները ստացան ժամանակակից հայ գրողների գրքեր, իսկ Մանե Գևորգյանի, Ռուբինա Դավթյանի և Տաթև Դերզյանի պատմվածքները նաև հրապարակվելու են «Հետք» թերթում: Ահա սա էր այն անակնկալը, որ պատրաստել էր ժյուրին մասնակիցների համար:

Հայտարարված ժամանակամիջոցի ընացքում ամենաշատ` 501 անգամ,  կարդացված պատմվածքն էր Վիկտորյա Չանախչյանի «Վրեժը» պատմվածքը, Երևան, թիվ 112 ավագ դպրոց: Իսկ ամենաշատ մեկնաբանությունները եկել էին Արփինե Մանվելյանի «Փախուստ սիրային եռանկյունուց» պատմվածքին: Նրանք ստացան 4 գիգ ծավալով կրիչներ:

Մրցույթի բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր և Գրիգոր Սարգսյանի «Վերջին հրդեհը» վեպը:

«Դպրոցական բլոգի» թիմը շնորհավորում է պատմվածքի մրցույթի մասնակիցներին: Բոլոր հեղինակները կրկին կարող են մասնակցել հաջորդ մրցույթին, որի մասին լրացուցիչ հայտարարություն կտարածվի:

Advertisements

3 Comments

  1. Գրիգոր Սարգսյան says:

    Բոլորին շնորհավորում եմ: Մենակ ոչ թե “Հրդեհը”, այլ “Վերջին հրդեհը” 😉

    Like

  2. […] Մենք խոսեցինք բլոգից թե ինչ տվեց մեզ բլոգը, ինչ փոփոխություններ եղան մեր կյանքում: Առաջինը խոսեցի ես ու ասացի. «Դպրոցական բլոգը մի վայր էր, որտեղ ես կարողացա ազատ արտահայտվել ու դարձա ինքնուրույն:» Խոսեցինք Արփինեի կարմիր վկայականից: Հեռախոսակապ ունեցանք Ռոբերտի ու Օվսաննայի հետ: Ցավոք սրտի ժամանակը քիչ էր: Մենք չհասցրեցինք խոսել պատմվածքի մրցույթից: […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: