Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Էջմիածինը 2696 տարեկան է

Էջմիածինը 2696 տարեկան է

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,764 կտտոց

Այս տարի Էջմիածին  քաղաքը դարձավ 2696 տարեկան: Արդեն երրորդ տարին է, որ հոկտեմբերի 8-ին նշվում է Էջմիածին քաղաքի տոնը: Քանի ամիս է, որ մեր քաղաքը պատրաստվում էր նշել տոնը և ամենուր զարդարում էին լույսերով, իսկ Երևանից քաղաք մտնող փողոցի մայթեզրերին փակցված էին Էջմիածնի և Հայաստանի դրոշները: Էջմիածնի դրոշի գույներն են դեղինը և մանուշակագույնը:

Այս տարի պատրաստ էր նաև Էջմիածնի հիմնը:

Տոնակատարությունը սկսվեց առավոտյան: Քաղաքի կենտրոնական փողոցում հանդիսավոր կերպով հանդես էին գալիս Էջմիածնի սպորտդպրոցի սաները, պարային համույթները, հեքիաթային հերոսները և այլն:

Տոնի առթիվ հյուրեր էին եկել Էջմիածնի քույր քաղաքներից` Իսի-լե Մուլինոյից և Պետրոզավոդսկից:

Տոնական համերգի ընթացքում բաժանվեց տոնական տորթը, իսկ տոնը եզրափակվեց շքեղ հրավառությամբ:

Բազմաթիվ միջոցառումներից մեկն էլ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանի բացումն էր, որը երկար տարիներ անմխիթար վիճակից հետո վերջապես նորոգվել է:

Իրենց քաղաքի տոնին մասնակցում էին գրեթե բոլոր էջմիածնեցիները, որոնք մեծ ուրախությամբ նշեցին քաղաքի ծննդյան տարեդարձը:

Ես սիրում եմ իմ քաղաքը. համայն հայության հոգևոր կենտրոնը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: