Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Ավագ դպրոց տանող տրանսպորտի հարցը ՏԻՄ -ի խնդիրն է

Ավագ դպրոց տանող տրանսպորտի հարցը ՏԻՄ -ի խնդիրն է

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,612 կտտոց

«Դպրոցական» բլոգի հեղինակներից մեկը «Մեր ավտոբուսը «բեզռազմեր» է հրապարակման մեջ նկարագրում է իրավիճակ, որն ուսումնական տարվա մեկնարկի հետ արդիական է հանրապետության շատ քաղաքներում.  ավագ դպրոցի աշակերտները դպրոց հասնելու համար ստիպված են լինում բազմաթիվ փորձությունների միջով անցնել:

Եթե Դիլիջանում դպրոց հասնելու համար աշակերտները ստիպված են երթուղայինում «կոտրատվել» ու շնչահեղձ լինել, ապա Մարտունիում, օրինակ, Վանքի թաղ կոչվող տարածքի դպրոցականները ստիպված են մեկ ժամ և ավել քայլել դպրոց հասնելու համար, քանի որ քաղաքում բացակայում է հանրային տրանսպորտը:

«Դպրոցական բլոգը» դիմեց ԿԳՆ` պարզելու, թե ով պետք է զբաղվի նշված խնդրի լուծումով: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ տրանսպորտային խնդիրներով նախարարությունը չի զբաղվում, դա տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրն է: «Մեր տեղեկություններով նման խնդիր չկա, ՏԻՄ-երը զբաղվում են այդ հարցով»,- ասաց Հովհաննիսյանը:

Իրականությունը, սակայն, ցույց է տալիս, որ ՏԻՄ-երը թերանում են իրենց առջև դրված խնդիրը կատարելու հարցում, ինչի արդյունքում խոչընդոտներ են առաջանում երեխայի` կրթության իրավունքն իրականացնելու գործընթացքում:


1 Comment

  1. Անահիտ says:

    Իսկապես Մարտունիում կարևոր խնդիրներից մեկն է ավագ դպրոց հասնելու խնդիրը:Շնորհակալություն այն բարձրաձայնելու համար:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: