Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Ինչ տվեց ինձ «Դպրոցական բլոգը»

Ինչ տվեց ինձ «Դպրոցական բլոգը»

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,588 կտտոց

Երբ ես ընդգրկվեցի «Դպրոցական բլոգ» նախագծում, այնքան էլ լավ չէի հասկանում «Ես ուզում եմ փոխել իմ կյանքը» նախադասությունը: Իմ  մտածելակերպը սկզբում վախեցնում էր խոսել այն ամենի մասին, ինչն ինձ իրականում անհանգստացնում էր: Այդ իսկ պատճառով իմ բլոգային կյանքը սկսեցի գյուղական կյանքի մասին պատմելով` Նազլու կովն ու դաշտում ծնված նրա հորթուկը:

Հետո համարձակություն հավաքեցի ու գրեցի ամիսներ շարունակ հոգիս կրծող իմ խնդրի մասին, որը ես չէի կարողացել լուծել իրավունքներս չիմանալու պատճառով` Թե ես ինչպես չստացա ութի կարմիր վկայականը: Իմ նյութից հետո նախագծի իրավական լրագրողը գրառում պատրաստեց` իրազեկելով իմ իրավունքների մասին:

Աստիճանաբար սկսեցի ոգևորվել «Դպրոցական բլոգով»: Ասեմ ինչի. որովհետև այստեղ խոսվում էր դպրոցական խնդիրների, երեխաների իրավունքների, նրանց հոգեբանական խնդիրների, սիրո, ընկերների մասին, և սա օդից վերցված չէ.  բլոգի համահեղինակները հենց իմ նման երեխաներ են, ովքեր իրական պատմություններ են պատմում իրենց դպրոցական կյանքից:

Սկսեցի գրել ամեն ինչի մասին. իմ ու ընկերներիս արկածների, դպրոցում առկա բռնության, դրամահավաքության, դպրոցական գժության, դասատուների նյարդերը ուտելու մասին, գողության ու էլի լիքը բաների մասին: Կային թեմաներ, որոնց շուրջ  ուղղակի վախենում էի գրել` մտածելով, որ դպրոցում, քոլեջում կամ ընկերներիս շրջապատում կարող էր չընդունվել, բայց ի զարմանս ինձ` նրանք շատ դրական էին ընդունում այդ ամենը, նույնիսկ ոգևորում էին:

«Ափ կլինի՟ գրես էսօրվա դեպքի մասին, նենց հետաքրքիր կլինի, դու ներկայացրու, իսկ մենք մեր կարծիքը կհայտնենք»,- ասում էին ընկերներս որևէ արտառոց դեպք լինելուց հետո: Ամիսների ընթացքում մտքիս թռիչքը մի տեսակ կատարելագործվեց`  որոշեցի պատմվածք գրել:  Վա՜յ, մտածում էի. «Տեսնես իմ գրածը ընկերներիս  կհավանեն, երանի հենց հիմա Դյումայի ստեղծագործական  շնորհքը իջներ ուղեղիս մեջ»:-) Առաջին արձագանքը տպավորիչ էր:

Մեր դասարանի տղաներից մեկը, ով գրեթե  ամեն ինչ ծաղրում, փնովում ու անուն էր կպցնում, բայց նաև շատ խելացի է, իմ պատմվածքի տակ գրեց մեկնաբանություն. «Ամեն մի խոսքը ականջիս մեջ է, ապրե´ս»: Ու ամեն օր ինչքան տեսնում է`  մի գովասանք պիտի ասի, նույնիսկ ընկերներին ու ծանոթներին է ստիպում կարդալ: Ա՜յ սա զարմանալի է, բայց` ուրախալի ինձ համար: Իմ շրջապատում բոլորը հարցնում են. «Չե՟ս ասի ձեր բլոգի հասցեն, ուզում եմ նյութերդ կարդալ»:

Մեկ-մեկ ինքս ինձ ծիծաղում էի. «Պա՜հո, պարզվում է արդեն ճանաչում ունեմ» 🙂 Ամբողջացնելով այս ամենը` ասեմ, որ ես կտրվեցի ձանձրալի կյանքից, ունեցա հաճելի զբաղմունք, որը ինձ և´ կրթում, և´ ոգևորում է, ես խոսեցի իմ ու իմ շրջապատի դպրոցական խնդիրներից, որոնք մինչև այդ իմ համար փակված գիրք էր, ես ունեցա խոսքի ազատություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք, մի տեսակ սկսեցի սիրել լրագրությունը ու հիմա շատ եմ ուզում խորանալ այդ ոլորտում:

Վ՜այ, ամենակարևորը մոռացա, ես ձեռք բերեցի հանրապետության տարբեր մարզերից լավ ընկերներ: Չեմ վախենա և կասեմ. հիմա ես գաղափարապես զարգացել եմ, կյանքին այլ աչքերով եմ նայում ու բնավ ոչ մեկի մոտ չեմ պարծենում մեր բլոգով, այլ վստահ կարող եմ ասել, որ կա «Դպրոցական բլոգը» մշտապես ընթերցող մարդիկ, ովքեր մշտապես հետևում են բլոգի նյութերին ու մեկնաբանություններ են անում: Ես ցանկացա և իսկապես փոխեցի իմ կյանքը:

Advertisements

3 Comments

  1. GALA says:

    Ապրես Արփինե ջան դու շատ հետաքրքիր ձևով ներկայացրել ես քո ստեղծագործական գործընթացը

    Like

  2. nazeli says:

    Շատ լավ ես գրել Արփինե ջան!Շնորհավորում եմ ձեռքբերումներիտ համար!

    Like

  3. Arpine says:

    Շնորհակալ եմ իմ հավատարիմ ընթերցող: Հայ ազգը կհիշի քեզ 🙂

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: