Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Տագնա՜պ, գյուղը կորչում է

Տագնա՜պ, գյուղը կորչում է

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Հայաստանում աշխատատեղ չկա, գներն էլ թռել ու հասել  են Լուսնին: Դե, խեղճ գյուղացին ի՟նչ անի. արի ու խոպան մի գնա: Դե խոպանն էլ, պարզ է, որ  Ռուսաստանն է: Լա՜վ, ասենք, գյուղացին գնաց խոպան: Թվում է խնդիրները կլուծվեն, բայց տեղի է ունենում ճիշտ հակառակը: Ամենավատը` հնարավոր է, որ էս մեր խոպանչին էլ հետ չգա ու…Այսպես քանդվում են շատ ընտանիքներ: Փառք Աստծո, Հաղպատում նման դեպք չի գրանցվել:

Բայց այստեղ էլ պետք է գոռալ.

-ՏԱԳՆԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՊ. ԳՅՈՒՂԸ  ԿՈՐՉՈՒՄ Է:

Ընտանիքի հայրը գնում է Ռուսաստան, ու գրեթե միշտ` ընտանիքը պահելու ծանր հոգսը ընկնում է ջահել հարսի ուսերին: Մյուս կողմից էլ գումարվում է մի տուն լիքը երեխեքին դպրոց ու համալսարան ուղարկելու խնդիրը: Էս խեղճ ջահել հարսը չի հասցնում. անասուն պահի, ցորեն ցանի, լվացք անի, թե ճաշ եփի:

Արդյունքում Հաղպատի ցորենի դաշտերը մնում են առանց վարելու: Հողերի որակն ընկնում է: Գյուղում կովեր շատ կան: Էս խեղճ ջահել հարսը այծեր չի կարողանում պահի: Արդյունքում այծերը վերանում են, իսկ ամբողջ գյուղը և անտառը պատվում է մոշի թփերով(այծերը մոշի թփերով ու փոքր ծառերով են սնվում): Անտառը սկսում է «իջնել» գյուղ ու ամեն գիշեր գյուղում են հայտնվում սոված գայլերը: Սրանք էլ գոմում մնացած միակ հորթին են տանում:

Լա՜վ, իբր էս  խոպանչու գործերը լավ են գնում ու հետ է գալիս: Բայց ի՞նչ օգուտ. մարդը զարգացել է, էլ լայաղ  չի անում անասուն պահի, կամ էլ ցորեն ցանի… ու էլի բռնում է Ռուսաստանի ճամփան:

-ՏԱԳՆԱԱԱԱԱԱԱԱԱԱՊ.ԳՅՈՒՂԸ  ԿՈՐՉՈՒՄ Է:

Ինձ թվում է հայ գյուղացին միշտ պիտի աշխատի մեղվի նման. առավոտյան աշխատավայրում, երեկոյան` տանը: Երեկոյան դուրս եմ գալիս տանից, բայց ոչ ոքի չեմ հանդիպում: Բոլորը նստած են տներում, ողջ ընտանիքով «Աննա»  սերիալ են նայում` մոռանալով, որ դրսում անելու շատ բան ունեն. «Աննա»-ն ձեզ ապագա չէ: Դե ինչքան պիտի գոռամ.

-ՏԱԳՆԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՊ.ԳՅՈՒՂԸ  ԿՈՐՉՈՒՄ  Է: ՄԵԾ  ՉԱՓԵՐՈՎ  ՄԻԳՐԱՑԻԱ  Է: ԱՇԽԱՏԱՏԵՂ  ԲԱՑԵՔ:

Չեմ զլանալու, այնքան եմ գոռալու, որ գոնե մի բան  փոխվի: Մենակ գյուղը չէ, որ կորչում է, հայրենասիրությունն էլ է խեղդվում, հավատն էլ է մարում:

ՏԱԳՆԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱՊ.ԱԶԳԸ ԿՈՐՉՈՒՄ  Է:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: