Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » «Դպրոցական բլոգն» իմ կյանքում

«Դպրոցական բլոգն» իմ կյանքում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,585 կտտոց

Մանանա Ասլամազյանը Ռոբերտին հանձնում է գլխավոր մրցանակը

Ես ինձ անհաջողակ էի համարում, որովհետև զգում էի, որ ինձ պակասում է համարձակությունը: Մտածում էի, որ այդպես էլ կշարունակեմ ապրել տարիներ շարունակ: Անընդհատ  պարտվողի, զիջողի ու միամիտի  դերում էի: Զգում էի, որ ինձ ինչ-որ շարժիչ  ուժ է պետք այս ամենը հաղթահարելու համար: Եվ ինձ մի վայր էր պետք, որպեսզի  բոլորին  ասեի, թե ինչքան անհամարձակ ու անհաջողակ եմ և ստանայի խորհուրդներ: Չէի ցանկանում մասնակցել  մրցույթների, որովհետև գիտեի` պարտվելու եմ:  Այդ հարցում դառը փորձ ունեի, որը գրել եմ Իմ առաջին խորը հիասթափությունը գրառման մեջ:

Մի օր ինձ ծանոթ լրագրողից  իմացա  «Դպրոցական բլոգի» մասին: Ես այդ բլոգին ու ծրագրով հայտարարված մրցույթներին շատ իմիջայլոց մոտեցա, քանի որ մտածում էի, որ հաստատ  կգտնվեն համարձակներ, ովքեր նյութեր կգրեն ու մրցանակներ կստանան: Այս ամենը գիտակցելով, այնուամենայնիվ, իմացա  բլոգի մեյլը և ծրագրի համակարգողին ուղարկեցի իմ առաջին նյութը` հենց իմ անհաջողությունների մասին`  «Ես անհաջողակ  մարդ եմ»:

Անկեղծ ասած շատ զարմացա, որ նրան դուր եկավ  այդ նյութը և տեղադրեց բլոգում: Ես  շարունակելց գրել: Գրում էի այն դպրոցական հուշերիս մասին, որոնք լավ, թե վատ  ձևով տպավորվել էին իմ հիշողության մեջ: Բայց  չէի գրում այն խնդիրների մասին, որոնք ինձ հուզում էին, որովհետև չգիտեի  ինչ է համարձակությունը:

Հետո հանկարծ սկսվեց ինչ-որ բան փոխվել իմ կյանքում, իսկ բլոգի հոգեբան Արմինե Բեքարյանը իմ նյութերից հետո գրեց անհաջողակների մասին, և ես  փորձեցի ինչ-որ բան  քաղել այդ նյութերից, ստիպել ինձ հասկանալ, որ անհաջողակ չեմ և ունեմ մեծ համարձակություն: Ես հավաքեցի ամբողջ ուժերս ու համարձակությամբ գրեցի ինձ հուզող խնդիրների մասին: Անգամ սկսեցի չմտածել, որ ոմանք կարող են ինձնից նեղանալ: Դա արդեն այն նշաններն էին, որ ես զինվում եմ համարձակությամբ: Աստիճանաբար մոտս զարգացավ նաև նպատակ հասկացությունը, որ ես նպատակ ունեմ բարձրաձայնելու առկա խնդիրների մասին և ինչ- որ բան փոխել իմ կյանքում, մարդկությանը ցույց տալ, որ ես անհաջողակ ու անհամարձակ չեմ:

Այնքան էի տարվել այս մտքով, որ չէի էլ մտածում սահմանված մրցանակների մասին: Օրինակ գրեցի իմ դասընկերոջ մասին, ով ամեն օր դասի էր գալիս խորթ մորից ստացած կապտուկներով, կամ այն բիզնեսմենների մասին, ովքեր աննպատակ օրագրեր էին վաճառում աշակերտների վրա և այլ տարբեր խնդիրների մասին:

Այսպես անցավ վեց ամիս:

Հոկտեմբերի 6-ն էր` «Դպրոցական բլոգի» մրցանակաբաշխության օրը: Ես գնացի մասնակցելու այդ մրցանակաբաշխությանը, բայց  չէի մտածում ինչ-որ  մրցանակի մասին: Չէի էլ մտածում, որ մրցանակների շարքում պետք է հնչի նաև իմ անունը, և սկսվեց մրցանակների բաժանումը:

Բոլոր  բլոգերները պարգևատրվեցին 10.000-ական դրամներով, որոնց մեջ իմ անունը չկար: Հետո անցան ամենագլխավոր մրցանակին: Զարմանալին այն էր, որ բլոգերների շարքում մնացել էր  միայն իմ անունը: Հավատս չէր գալիս, որ կարող էի գլխավոր մրցանակին  ես արժանանալ:

Եվ հենց այդ պահին հնչեց իմ անունը «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի  տնօրեն»  Մանանա  Ասլամազյանի կողմից: Ես մեծ հպարտությամբ  քայլեցի առաջ և  վերցրեցի իմ նեթբուքը:

Ես հիմա հաղթող եմ: Հաղթող եմ, որովհետև այսօր համարձակ եմ: Ես կարողացա  ինքս ինձ համոզել, որ բոլորն էլ կարող են լինել հաջողակ, եթե ձեռք բերեն համարձակություն:

Advertisements

3 Comments

  1. Anna says:

    Very successful story

    Like

  2. Rob says:

    Thank you 🙂

    Like

  3. Kristina says:

    wooow))) es el em uzum )))

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: