Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Դեռահասն ունի սեռական դաստիարակության իրավունք

Դեռահասն ունի սեռական դաստիարակության իրավունք

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց


Դպրոցում սեմինար էր տեղի ունենալու, որտեղ դպրոցականները պետք է իրազեկվեին սեռավարակների և դրանց կանխարգելման ժամանակակից միջոցների մասին: Դասղեկը զգուշացրեց բոլորին, որ ցանկության դեպքում կարող են մասնակցել սեմինարին:

Անին շատ էր ուզում մասնակցել սեմինարին, սակայն ձեռք բարձրացնել չհամարձակվեց. իրեն անհարմար կզգար, եթե սեմինարին նաև տղաներ մասնակցեին:  Անիենց դասարանում նման թեմաներն արգելված էին:  Երբ կենսաբանությունից անցան մարդու վերարտադրողական համակարգը, ուսուցչուհին ողջ թեման, որ մի քանի դաս էր պարունակում, միանգամից հանձնարարեց` տանը կարդալու համար և այլևս անդրադարձ չեղավ թեմային:  Աշակերտների մեջ դրանով իսկ ավելի ամրապնդվեց կարծիքը, թե նման թեմաներով բարձրաձայն խոսելն «ամոթ է»:


Իրականում, սակայն,  դեռահասն ունի սեռական դաստիարակության իրավունք:  «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում մի ծավալուն հոդված է նվիրված դեռահասի  վերարտադրողական առողջության պահմանմանը:

Ըստ այդմ` դեռահասն իրավունք ունի տեղեկացված լինել սեռական հասունացման,  սեռական  և  վերարտադրողական առողջությանը վերաբերող հարցերին, ունենալ անհրաժեշտ գիտելիքներ հղիության արհեստական ընդհատման, սեռավարակների կանխարգելման ժամանակակից միջոցների վերաբերյալ:

Դեռահասի իրավունքն է նաև մեկուսի պայմաններում ստանալ բժշկական խորհրդատվություն և բուժօգնություն` սեռական հասունացման, սեռական և վերարտադրողական առողջության հարցերի հետ կապված:

Դեռահասների սեռական դաստիարակությունը պետք է  իրականացվի  կրթական հաստատություններում` մասնագիտական պատրաստվածություն ունեցող անձանց կողմից:

Այս ոլորտի կրթական ծրագրերը մշակելիս հաշվի են առնվում ինչպես ազգային ավանդույթները և բարոյական արժեքները, այնպես էլ միջազգային փորձը և դեռահասների տարիքային, հոգեբանական և ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները:

Կարևոր է, որ դեռահասները գիտակցեն. ինչ-որ երևույթից խուսափելը չի նշանակում դա բացառել: Ընդհակառակը, քաղաքակիրթ աշխարհում առաջնորդվում են`  «Ով իրազեկված է, նա պաշտպանված է սկզբունքով»:

Advertisements

2 Comments

  1. SARG says:

    Es hamadzayn em vorovhetev mer dprocum el e aydpes ! bayc es sovorum em 9nerord dasaranum ev ancel em ayd daser@!

    Like

  2. SARG says:

    karox em nshel vor mer usucchuhin nuynpes tvec ayd das@ vor tan@ kardanq! naev dasaranum talov mez grvac թղթer voronc vernagirn er SERAKAN HASUNACUM ev imaca vor da chen tramadrel 12 dasaranin ! apacuyc karox em tal vor im quyrik@ sovoreluov 12errord dasaranum im harcin na patasxanec u asac vor irenc chen tvel ay txteric! ayl tvelen 9erord dasaranum sovorox 13 tarekan erexanerin!>>>….

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: