Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մրցույթներ » Մրցույթ. Հեքըթոն–Երևան-2011

Մրցույթ. Հեքըթոն–Երևան-2011

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,906 կտտոց

HacktonԱռաջին անգամ Երևանում կազմակերպվում է  «Հեքըթոն[ՅԱՆ] Երևան» 2011 ծրագրավորման և նորարար գաղափարների մրցույթ: Մրցույթն իրկանացնում են Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը  և Հանրային լրագրության ակումբը` Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ: Այն տեղի կունենա դեկտեմբերի 17-ին և կտևի 24 ժամ:

Հեքըթոն[ՅԱՆ] Երեւան 2011-ը նախագծերի մրցույթ-փառատոն է՝ ուղղված Երեւան քաղաքի խնդիրների լուծմանը` նոր տեխնոլոգիաների  կիրառմամբ մարդկանց մասնակցությունը խթանող նախագծերի (կայքեր, հեռախոսային հավելվածներ, և այլն) միջոցով: Առաջարկվող գաղափարները կարող են առնչվել ամենատարբեր ոլորտների` այդ թվում.

  • Աշխարհի շատ քաղաքներում նորագույն տեխնոլոգիաները, բջջային հեռախոսների հավելվածներն օգնում են  զբոսաշրջիկներին հեշտությամբ կողմնորոշվել, գտնել անհրաժեշտ վայրերը:  Երեւանը կարո’ղ է դառնալ զբոսաշրջիկների համար ավելի հարմարավետ քաղաք: Մտածի՛ր, թե ինչը՞ կուզեիր փոխել:
  • Մեր քաղաքում փողոցային նշանները, շենքերի համարակալումը հաճախ տեսանելի և հասկանալի չեն: Բարեփոխե՞նք:
  • Պատկերացրու մի քաղաք, որտեղ կատարվող յուրաքանչյուր իրադարձություն կարող է պատմվել քաղաքի բնակիչների կողմից, եւ հայտնվել մի առանձին հարթակում: Երևանը՝ երևանցիների աչքերով:
  • Քաղաքն ու քաղաքացին հաճախ միմյանց մասին բավարար տեղեկատվություն չեն ունենում: Նորագույն տեխնոլոգիաները կարող են օգնել բարելավել քաղաքապետարան-քաղաքացի տեղեկատվության փոխանակումը: Ինչպե՞ս բարելավել քաղաք-քաղաքացի կապը: Ինչպե՞ս հեշտացնել տեղեկատվություն հայթայթելու խնդիրը:
Դեկտեմբերի 18-ին թիմերը պետք է հրապարակային ներկայացնեն իրենց պատրաստած ծրագրերը, հավելվածները, մոբայլ լուծումները, կայքերը ժյուրիին: Նույն օրը կհայտարարվեն հաղթողները:
Նրանց, ում հետաքրքրեց մրցույթը` հավելյալ տեղեկություններ կարող են գտնել այստեղ և այստեղ:
Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: